Նկարիչ

մասնագիտություն

Նկարիչ, մարդ, որը զբաղվում է կերպարվեստով[1], լայն իմաստով՝ արվեստի գործիչ։

Ալբրեխտ Դյուրերը և հեռանկարը

Մասնագիտություն

Նկարչի աշխատանքային տուփ, վրձիններով և ներկերով

Քարե դարում նկարիչները պատկերներ էին ստեղծում քարերի վրա[2]։ Ագաթարխոսն ու Պոլիգնոտոսն հանդիսանում են առաջին հայտնի նկարիչները մ. թ. ա V դարում։ Առաջին դիցաբանական նկարիչը հանդիսանում է Դեդալոսը, չնայած նա նաև քանդակագործ էր և ինժեներ։ Հին Եգիպտոսում նկարիչները զարդաում էին դդամբարանները և քարե տները, իսկ նկարչի մասնագիտությունը սերտ կապված էր ներկերի պատրաստման հետ[3]։ Բացի այդ Հին Եգիպտոսում պատկերների ստեղծումը համարվում էր մոգական գործողություն, իսկ նկարիչները մեծարվում էին քրմերի պես։ Քանի որ նկարիչները տիրապետում էին որոշակի համամասնության և կանոնների իմացության, այդ պատճառով էլ պատկերները համարվում էին սրբազան[4]։

Միջին դարերում նկարիչները սրբապատկերներ էին պատկերում (օրինակ՝ Անդրեյ Ռուբլյովը[5]), որմնանկարներ, խճանկարներ ու մանրանկարներ ստեղծում, որոնք որոշակի կանոնների էին ենթարկվում։ Վերածննդի ժամանակաշրջանում, Իտալիայում ձևավորվեց դիմանկարիչ ժամանակակից հասկացությունը, որի արվեստը դարձավ գեղանկարչություն՝ իրեն բնորոշ հատկություններով (օրինակ՝ Ջոտտոն[6]):

Դասակարգում

Ժամանակակից արվեստում նկարչի մասնագիտությունը դասակարգվում է.

  • Գրաֆիկական նկարիչ (գրքերի, տպագրական նյութերի, պաստառների նկարազարդող),
  • Կիրառական արվեստի նկարիչ (գորգագործ, մետաղագործ, ապակեգործ, կերամիկագործ),
  • Մանրանկարիչ,
  • Մինիատյուրիստ նկարիչ,
  • Գեղանկարիչ,
  • Կինոյի և հեռուստատեսության նկարիչ,
  • Անիմացիոն և համակարգչային գրաֆիկայի նկարիչ,
  • Լուսանկարիչ,
  • Նկարիչ ձևավորող (ինտերյերի, տեքստիլ, կահույքի, հագուստի),
  • Բեմադրող նկարիչ (թատրոնի, տիկնիկային թատրոնի),
  • Նկարիչ ռեստավրատոր,
  • Նկարիչ ոճաբան

Դասակարգում ըստ գեղարվեստական նկարչության ոճերի

Նկարիչները դասակարգվում են նաև ըստ նկարչական որոշակի ոճերի, (օրինակ՝ եվրոպական շատ երկրների արվեստի շարժումնեի՝ գերմանական, ֆրանսիական արվեստի ոճ, և այլն)։ Երբեմն նկարիչը կարող է պատկանել նկարչության արվեստի տարբեր ոճերի կամ շարժումների։ Նկարչության ոճը հաճախ վերաբերում է նաև այն ժամանակաշրջանին, որում ապրել է նկարիչը։ Ոճերն ու ուղղությունները գեղանկարչության մեջ բազմաթիվ են, կարելի է ասել՝ անթիվ։

Ծանոթագրություններ