Ամանորյա նամականիշ

Ամանորյա նամականիշ, հատուկ փոստային նամականիշ Նոր տարվա սյուժեով և նոր տարվա շնորհավորանքներով։ Թողարկվում է մի շարք երկրներում և նախատեսված է նախատոնական և հետտոնական շրջանում փոստային առաքումները վճարելու համար։

Ճապոնական Ամանորյա փոստային նամականիշ, 1957, փոստային բլոկ նվիրված չինական հորոսկոպի շան տարվան[1] (Սքոթ #644)

Պատմություն

Ռյուկյու կղզիներում ԱՄՆ օկուպացիոն կառավարության Ամանորյա փոստային նամականիշ, 1956 (Սքոթ #40)

Ամանորյա փոստային նամականիշ ստեղծելու գաղափարը առաջինը ծագել է Դանիայի փոստի կառավարիչ Էյնար Հոլբելի մոտ 1904 թվականին։ Առաջին ամանորյա դանիական թողարկումը նախատեսված չէր փոստային առաքումները վճարելու համար, այլ միան Նոր տարին շնորհավորելու համար էր։ Ժամանակի հետ նման Փոստային նամականիշները սկսեցին ժողովրդականություն վայելել և մինչ այժմ թողարկվում են որոշ սկանդինավյան երկրներում։ Այս նամականիշների համար բնորոշ են ձմեռային բնապատկերները, սուրբծննդյան եղևնիներ, սահնակներով և դահուկներով սահող երեխաներ, ձնեմարդեր և այլ ձմռան և ամանորյա խորհրդանիշներ[2][3]։

Ամանորյա թեմայով թողարկված անվանական գնով փոստային նամականիշներ հայտնվել են ավելի ուշ։ Սկզբում դրանք դրոշմներ էին սովորական փոստային նամականիշների վրա, օրինակ՝ Պարագվայի 1931 թվականի նամականիշը[4]։

Ծանոթագրություններ

Գրականություն