Ամելիա Ռոբինսոն

Ամելիա Բոյթոն Ռոբինսոն (անգլ.՝ Amelia Boynton Robinson, ի ծնե Ամելիա Այսեդորա Պլատս, անգլ.՝ Amelia Isadora Platts, օգոստոսի 18, 1911(1911-08-18)[1], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ - օգոստոսի 26, 2015(2015-08-26)[2], Մոնթգոմերի, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ և ԱՄՆ սևամորթ քաղաքացիների իրավունքների համար շարժման ակտիվիստ։ Նա Սելմայից մինչև Մոնտգոմերի երթերի առանցքային կազմակերպիչներից մեկն էր[3][4]։

Ամելիա Ռոբինսոն
անգլ.՝ Amelia Boynton Robinson
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1911(1911-08-18)[1]
ԾննդավայրՍավաննա, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 26, 2015(2015-08-26)[2] (104 տարեկան)
Մահվան վայրՄոնթգոմերի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹասքիգիի համալսարան
Մասնագիտությունակտիվիստ, իրավապաշտպան և գրող
 Amelia Boynton Robinson Վիքիպահեստում

Կենսագրություն

Ամելիա Այսեդորա Պլատսը ծնվել է 1911 թվականին Ջորջիա նահանգի Սավանա քաղաքում՝ աֆրոամերիկացիների ընտանիքում։ Ուներ ինը եղբայր և քույր[3][5]։ Մանկության տարիներին Ամելիան տեսել է, թե ինչպես է իր մայրը մասնակցել կանանց ընտրական իրավունքի քարոզարշավին, որն ամրագրված էր 1920 թվականին[3]։ 14 տարեկանում ընդունվել է սևամորթների քոլեջ։ 1927 թվականին ավարտել է Թասկիգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Դրանից հետո աշխատել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունում՝ գյուղացիներին խորհուրդ տալով գյուղատնտեսության և սննդի վարման մասին[3][4]։

Ամելիան երեք անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը Սեմյուել Բոյնթոնն էր (1936-1963), երկրորդը՝ Բոբ Բիլլապսը (1969-1973), երրորդը՝ Ջեյմս Ռոբինսոնը (1976-1988)։ Բոլոր ամուսնություններն ավարտվել են ամուսինների մահով։ Ուներ երկու որդի առաջին ամուսնությունից։ 1930-ական թվականների վերջից Բոյնթոն ամուսիններն օգնել են սևամորթ ընտրողների գրանցմանը[3]։ 1954 թվականին նրանք ծանոթացան Մարտին Լյութեր Քինգի հետ և սկսեցին անցկացնել Հարավային քրիստոնեական ղեկավարության ժողովներ իրենց տանը[3][4]։

1964 թվականի ընտրություններում Բոյնթոնը դարձել է առաջին սևամորթ կինը, ով առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսում։ Նա ստացել է ձայների 10 տոկոսը[3][6]։ 1965 թվականին օգնել է Մարտին Լյութեր Քինգին Սելմայից մինչև Մոնտգոմերի երթեր կազմակերպելու գործում։ Մարտի 7-ի «արյունալի կիրակի»-ի ժամանակ ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա, շատերը վիրավորվել են։ Բոյթոնը հարվածից կորցրել է գիտակցությունը[3][4][7]։ «Արյունալի կիրակի»-ի 50-րդ տարելիցին Բոյնթոն Ռոբինսոնը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ[3]։

1991 թվականին Բոյնթոն Ռոբինսոնը հրապարակեց Bridge Across Jordan ինքնակենսագրականը։ Ռոբինսոնը մահացել է 2015 թվականին Մոնտգոմերիում իր 104-րդ տարեդարձից մի քանի օր անց[3]։ Նրան անվանել են «հանուն ընտրական իրավունքների շարժման մայրիշխան»[3]։ 2014 թվականի Պատմական «Սելմա» կինոֆիլմում Բոյնթոն Ռոբինսոնի դերը կատարել է Լորեյն Թուսենը։ Ակտիվիստուհին դրական է արտահայտվել ֆիլմի մասին[8]։

Պարգևներ

  • Martin Luther King Jr. Freedom Medal (1990)[3]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Ռոբինսոն» հոդվածին։