Անորա

«Անորա» (անգլ.՝ Anora), կատակերգադրամատիկ ֆիլմ[1], որը նկարահանել է Շոն Բեյքերը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը։ Ֆիլմում նկարահավել են նաև հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։

Անորա
անգլ.՝ Anora
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա
Թվականմայիսի 21, 2024
Լեզուանգլերեն
ՌեժիսորSean Baker?
ԴերակատարներMikey Madison?, Մարկ Էյդելշտեյն, Yury Borisov?, Դարյա Եկամասովա և Ալեքսեյ Սերեբրյակով
ՕպերատորԴրյու Դենիելս
Տևողություն138 րոպե

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ մարմնավաճառ է, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու[2]։

Դերերում

  • Մայքի Մեդիսոն - Էնի (Անորա)
  • Մարկ Էյդելշտեյն - Իվան Զախարով
  • Յուրա Բորիսով - Իգոր
  • Դարյա Եկամասովա - Գալինա Ստեպանովնա, Իվանի մայրը
  • Ալեքսեյ Սերեբրյակով - Նիկոլայ Զախարով, Իվանի հայրը, ռուս օլիգարխ[3]
  • Կարեն Կարագուլյան - Թորոս
  • Վաչե Թովմասյան - Գառնիկ
  • Ալյոնա Գուրևիչ - Կլարա
  • Այվի Ուոլք - Կրիստալ

Նկարահանում, գնահատում

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականին՝ Նյու Յորքում (Բրուքլին) և Լաս Վեգասում[4]։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում։ Քննադատները «Անորան» նախապես դասել էին տարվա գլխավոր փառատոնային պրեմիերաների շարքին[2]։ Ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսը 9 րոպե շարունակ ծափահարել է ֆիլմի ստեղծողներին[5]։ 2024 թվականի մայիսի 25-ին ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ