Անտոնի Մոդեստ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Անտոնի Մոդեստ (ֆր.՝ Anthony Modeste, ապրիլի 14, 1988(1988-04-14)[1][2], Կանն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Քյոլն» ակումբի հարձակվող

Անտոնի Մոդեստ
Anthony Modeste
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱնտոնի Մբու Ագոգո Մոդեստ
Ազգությունըֆրանսիացի
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 14, 1988(1988-04-14)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրԿանն
Հասակ187 սմ
Քաշ84 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Քյոլն
Համար27
Պատանեկան կարիերա
2001-2003Ֆրանսիա «Ֆրեժյուս»
2003-2007Ֆրանսիա «Նիցցա»
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2007-2009Ֆրանսիա «Նիցցա»42 (3)
2009-2010  Ֆրանսիա «Անջե»37(20)
2010-2013Ֆրանսիա «Բորդո»52(13)
2012  Անգլիա «Բլեքբեռն Ռովերս»9 (0)
2012-2013  Ֆրանսիա «Բաստյա»34 (14)
2013-2015Գերմանիա «Հոֆենհայմ»55 (19)
2015-2017Գերմանիա «Քյոլն»68(40)
2015-2017Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Տիանցզին Ցյուանցզյան»11(9)
Ազգային հավաքական
2008-2010Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21)16 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Անտոնի Մոդեստը եղել է ֆրանսիական «Նիցցա» ակումբի սան։ Ակումբի հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2007 թվականի օգոստոսի 4-ին՝ մասնակցելով Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի՝ «Կանն» ակումբի դեմ խաղին։ Հարձակվողը դաշտ է դուրս եկել 56-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվել է «Նիցցայի» պարտությամբ, 0:1 հաշվով[3]։ 2008 թվականի հունվարի 23-ին «Ռենա» ակումբի դեմ խաղում Մոդեստը հեռահար հարվածով խփեց իր առաջին գոլը «Նիցցայի» կազմում՝ սահմանելով վերջնական հաշիվը (1:1)[4]։ 2009/2010 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է Լիգայի 2-ում՝ վարձավճարով հանդես գալով «Անժում»։ Մրցաշրջանի ընթացքում Մոդեստը երկու անգամ դարձել է ամսվա խաղացող, իսկ մրցաշարի արդյունքում 20 գոլով դարձել է երկրորդը ռմբարկուների ցուցակում[5]։ 2010 թվականի ամռանը Անտոնի Մոդեստը տեղափոխվել է «Բորդո», որը խաղացողի համար «Նիցային» վճարել է 3,5 մլն €[6]։

Անտոնիո Մոդեստի նորամուտը ակումբում կայացավ 2010 թվականի օգոստոսի 22-ին Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում[7]։ Արդեն հաջորդ խաղում Մոդեստը գոլ է խփել[8], իսկ 2010 թվականի նոյեմբերի 21-ին՝ «Ավինյոն» ակումբի դեմ խաղում հարձակվողն իր կարիերայում առաջին անգամ հեթ-տրիկ է ձևակերպել[9]։ 2015 թվականի հունիսի 19-ին Մոդեստը տեղափոխվեց «Քյոլն»՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2019 թվականը[10]։

Հավաքականում

Մոդեստը հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան հավաքականներում, սկսած 17 տարեկանից։ Երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում և խփել է 6 գոլ (այդ թվում՝ 7 խաղում և 3 գոլ Եվրոպայի Առաջնությունում)[11]

Կարիերայի վիճակագրություն

Ակումբ

2017 թվականի հունվարի 28-ի դրությամբ[12]
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթ[nb 1]Ընդհանուր
ԼիգաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Նիցցա2007–08Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն20100201
2008–0922200222
Ընդհանուր42300423
  Անջե2009–10Լիգա 23720203920
Բորդո2010–11Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն3710424112
2011–1215310163
Ընդհանուր5213525715
  Բլեքբեռն Ռովերս2011–12Պրեմիեր Լիգա (Անգլիա)900090
Բաստյա2012–13Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն3615223817
Հոֆենհայմ2013-14Բունդեսլիգա2912423314
2014-1526732299
Ընդհանուր5519746223
Քյոլն2015-16Բունդեսլիգա3415233618
Բունդեսլիգա 2016-171814222016
Ընդհանուր5229455634
Ընդհանուր կարիերայի ընթացքում283992113304112

Ձեռքբերումներ

  • Լիգա 2-ի ամսվա լավագույն խաղացող (2) - 2009 թվականի օգոստոս[13], 2010 թվականի փետրվար[14]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Մոդեստ» հոդվածին։