Պրեմիեր Լիգա (Անգլիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրեմիեր Լիգա (այլ կիրառումներ)


Անգլիայի Պրեմիեր Լիգա (անգլ.՝ Premier League), պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձրագույն առաջնությունն անգլիական ակումբների համար, որին կարող են մասնակցել նաև Ուելսի ակումբները։ Առաջնության մասնակից ակումբների թիվը 20 է։ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանը սկսվում է օգոստոսին և ավարտվում մայիսին։ Յուրաքանչյուր ակումբ անցկացնում է 38 խաղ։ Պրեմիեր Լիգայի պաշտոնական հովանավորը Barclays բանկն էր, որի պատճառով առաջնության պաշտոնական անվանում էր Barclays Պրեմիեր Լիգա (անգլ.՝ Barclays Premier League) մինչև 2016թ,ներկայում Պրիմիեր Լիգան հովանավոր չունի։ Անգլիայի տարածքից դուրս առաջնությունը հաճախ անվանում են «անգլիական Պրեմիեր Լիգա» (English Premier League)։

Պրեմիեր Լիգա (Անգլիա)
Premier League
Պրեմիեր Լիգա (Անգլիա)
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Ուելս Ուելս
Ֆուտբոլային ասոցիացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Հիմնվել էՓետրվարի 20, 1992 թ.
Ակումբների քանակ20
Մակարդակ1
Դուրս են մնումՉեմպիոնշիպ
Ազգային առաջնություններԱնգլիայի Գավաթ
Միջազգային առաջնություններՉեմպիոնների Լիգա
Եվրոպայի լիգա
Ներկայիս չեմպիոնՄանչեսթեր Սիթի (5)
Ամենատիտղոսավոր թիմՄանչեսթեր Յունայթեդ (13 տիտղոս)
ՀեռուստատեսությունSky Sports
ESPN
BBC Sport
Պաշտոնական կայքpremierleague.com
Ներկա մրցաշրջան

Առաջնությունը ստեղծվել է 1922 թվականի փետրվարի 20-ին՝ «Պրեմիեր Լիգա ֆուտբոլային ասոցիացիա» անվանմամբ, երբ առաջին դիվիզիոնի ակումբները որոշեցին դուրս գալ Անգլիայի ֆուտբոլային լիգայից, որը հիմնադրվել էր 1888 թվականին։ Նպատակներից առաջնայինը հեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքից ավելի շատ եկամուտներ ստանալն էր։ Այդ պահից Պրեմիեր Լիգան դարձավ աշխարհի ամենից մեծ ժողովրդականություն վայելող սպորտային առաջնությունը[1]։ Այն նաև համարվում է աշխարհի ամենից շահութաբեր ֆուտբոլային լիգան։ 2007-08 մրցաշրջանում ակումբների ընդհանուր շահույթը կազմեց 2,36 մլրդ ֆունտ[2]։ Այս պահի դրությամբ, եթե դատենք ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում երկրները ներկայացնող ակումբների գործակիցներով, ապա Պրեմիեր Լիգան համարվում է Եվրոպայի երկրորդ ուժեղագույն առաջնությունը՝ զիջելով միայն իսպանական Լա Լիգային[3]։

Պրեմիեր Լիգայում հանդես են եկել 45 տարբեր ակումբներ, սակայն նրանցից միայն 5-ն են հաղթել առաջնությունը, որից «Մանչեսթեր Յունայթեդը» 13 անգամ, «Չելսին»՝ 5, «Արսենալը»՝ 3, «Մանչեսթեր Սիթին»՝ 5, «Բլեքբեռն Ռովերսը»՝ 1, «Լեսթեր Սիթին»՝ 1, «Լիվերպուլ»՝ 1։

Պատմություն

Ստեղծման նախադրյալներ

Չնայած 1970-ականներին եվրոգավաթներում անգլիական ակումբների նշանակալի հաջողություններին, 1980-ականների վերջին անգլիական ֆուտբոլում նկատելի անկում եղավ։ Մարզադաշտերը գտնվում էին վատ վիճակում, ամենօրյա երևույթ էր դարձել ֆուտբոլային խուլիգանությունը, իսկ 1985 թվականին Էյզելի աղետից հետո անգլիական բոլոր ակումբները որակազրկվեցին եվրոգավաթների մասնակցությունից[4]։ Անգլիայի առաջին դիվիզիոնը, որը երկրի բարձրագույն առաջնությունն էր 1888 թվականից, մարզադաշտերի հաճախելիությամբ և ստացվող շահույթով զգալի հետ էր իտալական Ա Սերիայից և իսպանական Լա Լիգայից, ինչի արդյունքում անգլիացի առաջատար ֆուտբոլիստները տեղափոխվում էին այլ առաջնություններ[5]։ Սակայն 1990-ականների սկզբին իրավիճակը սկսեց դրական տեղաշարժ ունենալ։ Անգլիայի հավաքականը հաջող հանդես եկավ աշխարհի 1990 թվականի առաջնությանը՝ հասնելով կիսաեզրափակիչ։ ՈՒԵՖԱ1990 թվականին հանեց եվրոգավաթներին մասնակցելու անգլիական ակումբների արգելքը։ 1989 թվականի ապրիլի 15-ի Հիլզբորոյի աղետից հետո հրապարակվեց Թեյլորի զեկույցը, որը նախատեսում էր անվտանգությանն ուղղված մի շարք միջոցառումներ, հատկապես մարզադաշտերի վերանորոգում[6]։

Պրեմիեր Լիգայի չեմպիոններ

ՏարիՀաղթողԵրկրորդԵրրորդ
1992-93Մանչեսթեր ՅունայթեդԱստոն ՎիլլաՆորվիչ Սիթի
1993-94Մանչեսթեր ՅունայթեդԲլեքբեռն ՌովերսՆյուքասլ Յունայթեդ
1994-95Բլեքբեռն ՌովերսՄանչեսթեր ՅունայթեդՆոթինգհեմ Ֆորեստ
1995-96Մանչեսթեր ՅունայթեդՆյուքասլ ՅունայթեդԼիվերպուլ ՖԱ
1996-97Մանչեսթեր ՅունայթեդՆյուքասլ ՅունայթեդԱրսենալ ՖԱ
1997-98Արսենալ ՖԱՄանչեսթեր ՅունայթեդԼիվերպուլ ՖԱ
1998-99Մանչեսթեր ՅունայթեդԱրսենալ ՖԱՉելսի ՖԱ
1999-2000Մանչեսթեր ՅունայթեդԱրսենալ ՖԱԼիդս Յունայթեդ
2000-01Մանչեսթեր ՅունայթեդԱրսենալ ՖԱԼիվերպուլ ՖԱ
2001-02Արսենալ ՖԱԼիվերպուլ ՖԱՄանչեսթեր Յունայթեդ
2002-03Մանչեսթեր ՅունայթեդԱրսենալ ՖԱՆյուքասլ Յունայթեդ
2003-04Արսենալ ՖԱՉելսի ՖԱՄանչեսթեր Յունայթեդ
2004-05Չելսի ՖԱԱրսենալ ՖԱՄանչեսթեր Յունայթեդ
2005-06Չելսի ՖԱՄանչեսթեր ՅունայթեդԼիվերպուլ ՖԱ
2006-07Մանչեսթեր ՅունայթեդՉելսի ՖԱԼիվերպուլ ՖԱ
2007-08Մանչեսթեր ՅունայթեդՉելսի ՖԱԱրսենալ ՖԱ
2008-09Մանչեսթեր ՅունայթեդԼիվերպուլ ՖԱՉելսի ՖԱ
2009-10Չելսի ՖԱՄանչեսթեր ՅունայթեդԱրսենալ ՖԱ
2010-11Մանչեսթեր ՅունայթեդՉելսի ՖԱՄանչեսթեր Սիթի
2011-12Մանչեսթեր ՍիթիՄանչեսթեր ՅունայթեդԱրսենալ ՖԱ
2012-13Մանչեսթեր ՅունայթեդՄանչեսթեր ՍիթիՉելսի ՖԱ
2013-14Մանչեսթեր ՍիթիԼիվերպուլՉելսի
2014-15ՉելսիՄանչեսթեր ՍիթիԱրսենալ
2015-16Լեսթեր ՍիթիԱրսենալՏոտենհեմ
2016-17ՉելսիՏոտենհեմԼիվերպուլ
2017-18Մանչեսթեր ՍիթիՄանչեսթեր ՅունայթեդՏոտենհեմ
2018-19Մանչեսթեր ՍիթիԼիվերպուլ ՖԱՉելսի
2019-20Լիվերպուլ ՖԱՄանչեսթեր ՍիթիՄանչեսթեր Յունայթեդ
2020-21Մանչեսթեր ՍիթիՄանչեսթեր ՅունայթեդԼիվերպուլ ՖԱ

Հեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքից ստացվող գումարն ավելի նշանակալի էր դառնում։ Եթե 1986 թվականին ֆուտբոլային լիգան հեռարձակման իրավունքի երկու տարով վաճառքից ստացել էր 6,3 մլն ֆունտ, ապա 1988 թվականին չորսամյա պայմանագրի արժեքը կազմեց 44 մլն ֆունտ[7]։

Ստեղծումը (1991)

1990/91 թվականներին առաջարկություն եղավ ավելի շատ եկամուտ ստանալու նպատակով ստեղծել նոր լիգա։ 1991 թվականի հուլիսի 17-ին ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի ակումբները համընդհանուր համաձայնագիր ստորագրեցին՝ հաստատելով նոր կազմակերպության հիմնարար սկզբունքները, որը որոշեցին անվանել Պրեմիեր Լիգա ֆուտբոլային ասոցիացիա (FA Premier League)[8]։ Նոր ստեղծված առաջնությունը կոմերցիոն առումով անկախ էր ֆուտբոլային ասոցիացիայից և ֆուտբոլային լիգայից, և իրավունք ուներ անձամբ բանակցություններ վարել հեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքի համար, ինչպես նաև պայմանագիր ստորագրել հովանավորի հետ։ Ֆուտբոլային լիգայի բոլոր 22 ակումբները տեղափոխվեցին Պրեմիեր Լիգա։ Առաջնություն գալու և առաջնությունից հեռանալու սկզբունքները պահպանվեցին։

Պրեմիեր Լիգայի հիմնադիր 22 ակումբները.«Արսենալ», «Աստոն Վիլլա», «Բլեքբեռն Ռովերս», «Չելսի», «Քովենթրի Սիթի», «Կրիստալ Պալաս», «Էվերթոն», «Իպսվիչ Թաուն», «Լիդս Յունայթեդ», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Միդլսբրո», «Նորվիչ Սիթի», «Նոթինգհեմ Ֆորեստ», «Օլդհեմ Աթլետիկ», «Քուինս Պարկ Ռեյնջերս», «Շեֆիլդ Յունայթեդ», «Շեֆիլդ Ուենսդեյ», «Սաութհեմփթոն», «Տոտտենհեմ Հոտսպուր», «Ուիմբլդոն ՖԱ»։

Ստեղծումից հետո (1992-ից)

Պրեմիեր Լիգայի առաջին մրցաշրջանին (1992/93) մասնկացում էր 22 ակումբ։ Առաջնության պատմության առաջին գոլը խփել է «Շեֆիլդ Յունայթեդի» ֆուտբոլիստ Բրայան Դինը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։ 1995 թվականին ՖԻՖԱ-ի պահանջով ակումբների թիվը 22-ից հասավ 20-ի (այդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայից դուրս մնացին 4 ակումբ և եկան 2-ը)։ 2006 թվականի հունիսի 8-ին ՖԻՖԱ-ն եվրոպական բոլոր խոշորագույն առաջնություններին, այդ թվում Ա Սերիային և Լա Լիգայինն, պահանջեց 2007/08 մրցաշրջանի մեկնարկից առաջ առաջնությունների մասնակիցների թիվը կրճատել 18-ի։ Պրեմիեր Լիգան այս հարցում մերժեց ՖԻՖԱ-ին[9]։ 2007 թվականին առաջնության պաշտոնական անվանումը փոխարինվեց Պրեմիեր Լիգայի (Premier League)[10]։

Կորպորատիվ կառուցվածք

Պրեմիեր Լիգան գործում է որպես կորպորացիա, որի սեփականատերերը մասնակից 20 ակումբներն են։ Յուրաքանչյուր ակումբ բաժնետեր է մեկ ձայնի իրավունքով։ Պրեմիեր Լիգան ղեկավարելու համար ակումբներն ընտրում են նախագահ, գործադիր տնօրեն և տնօրենների խորհուրդ[11]։ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ուղղակի միջամտություն չի ունենում Պրեմիեր Լիգայի ներքին գործերին, սակայն, որպես հատուկ բաժնետեր, ունի վետոյի իրավունք[12]։

Պրեմիեր Լիգան իր ներկայացուցիչներին է ուղարկում ՈւԵՖԱ-ի եվրոպական ակումբների ֆորումին։ Ակումբների ներկայացուցիչները և նրանց կոնկրետ թիվը որոշվում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի համաձայն։ Եվրոպական ակումբների ֆորումն ընտրում է ՈՒԵՖԱ-ի ակումբային առաջնությունների կոմիտեի երեք անդամ, որոնք զբաղվում են այնպիսի առաջնությունների գործառույթային հարցերով, ինչպիսիք են Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան[13]։

Ձևաչափ և հովանավորներ

Առաջնության ձևաչափ

«Մանչեսթեր Յունայթեդի և «Տոտտենհեմի» հանդիպումը 2004 թ-ին

Այս պահին Պրեմիեր Լիգային մասնակցում է 20 ակումբ։ Մրցաշրջանի արդյունքում, որը սկսվում է օգոստոսին և վերջանում մայիսին, յուրաքանչյուր ակումբ երկու անգամ հանդիպում է մյուս մրցակիցների հետ՝ մեկ անգամ սեփական հարկի տակ, մեկ անգամ՝ մրցակցի։ Այս պարագայում, յուրաքանչյուր ակումբ անցկացնում է 38 խաղ։ Հաղթանակի համար թիմը վաստակում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։ Պարտության դեպքում թիմը միավոր չի վաստակում։ Մրցաշրջանի ավարտին ամենից շատ միավոր հավաքած ակումբը ճանաչվում է առաջնության չեմպիոն։ Միավորների հավասար քանակի դեպքում հաշվի է առնվում խփած և բաց թողած գոլերի տարբերությունը, որի հավասար ցուցանիշներ լինելու դեպքում էլ՝ խփած գոլերի քանակը։ Եթե դրանից հետո էլ չի որոշվում հաղթողը, ապա ակումբներն զբաղեցնում են միևնույն հորիզոնականը։ Եթե այդ միջոցով պահանջվում է որոշել հաղթողին, կամ ակումբը, որը պետք է լքի առաջնությունը կամ մասնակցի այլ առաջնության, ապա չեզոք դաշտում փլեյ-օֆֆ ձևաչափի լրացուցիչ խաղ է նշանակվում այդ ակումբների միջև[14]։ Առաջնության ավարտին ամենից քիչ միավոր հավաքած երեք ակումբները տեղափոխվեում են Չեմպիոնշիպ, իսկ այնտեղից երեքը միանում են Պրեմիեր Լիգային[15]։

Որակավորումը եվրոգավաթներին

Մրցաշրջանի արդյունքում առաջին չորս ակումբները Չեմպիոնների Լիգայի մասնակցության իրավունք են ստանում։ Չեմպիոնը, փոխչեմպիոնը և երրորդ տեղի ակումբը մասնակցում են միանգամից խմբային փուլին, իսկ չորրորդ հորիզոնականի ակումբը մասնակցում է որակավորման երրորդ փուլից[16]։

5-րդ հորիզոնականում մրցաշրջանն ավարտած ակումբը մասնակցում է Եվրոպա Լիգայի խմբային փուլին։ Եվրոպա Լիգային կարող են մասնակցել նաև 6-րդ և 7-րդ հորիզոնականները զբաղեցնող ակումբները, եթե Անգլիայի գավաթի հաղթողը և Լիգայի գավաթի հաղթողը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ունեն[17]։

«Չելսիի» և «Նյուքասլի» խաղը 2010 թ-ին

Չեմպիոնների Լիգայի 2005-06 մրցաշրջանում «Լիվերպուլը» հաղթեց առաջնությունը, սակայն Պրեմիեր Լիգայի մրցաշրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում։ ՈՒԵՖԱ«Լիվերպուլին» լրացուցիչ ուղեգիր տվեց, որի արդյունքում Չեմպիոնների Լիգայում անգլիական թիմերի թիվն հասավ 5-ի[18]։ Դրանից հետո ՈՒԵՖԱ-ն փոխեց կանոնակարգը, համաձայն որի Չեմպիոնների Լիգայի հաղթողն, անկախ իր երկրի ազգային առաջնությունում զբաղեցրած դիրքից, ավտոմատ որակավորվում է առաջնության հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում։ Սակայն չորս ակումբների մասնակցության իրավունք ունեցող Անգլիան այդ դեպքում չորրորդ տեղը զբաղեցրած ակումբին զրկում է ուղեգրից։

2011-12 մրցաշրջանում «Չելսին» հաղթեց Չեմպիոնների Լիգան, սակայն Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, որի պատճառով 4-րդ հորիզոնականում մրցաշրջանն ավարտած «Տոտտենհեմ Հոտսպուրը» զրկվեց Չեմպիոնների Լիգայի ուղեգրից։

Հովանավորներ

1993 թվականից մինչ այսօր Պրեմիեր Լիգան ունի պաշտոնական հովանավոր։ Հովանովորը որոշում է առաջնության պաշտոնական անվանումը։Ստորև ներկայացված է հովանավորները և առաջնության անվանումը.

ՇրջանՀովանավորԱնվանում
1992–1993Չի ունեցելFA Premier League
1993–2001CarlingFA Carling Premiership
2001–2004BarclaycardFA Barclaycard Premiership
2004–2007BarclaysFA Barclays Premiership
2008–2016Barclays Premier League
2016–ՉունիPremier League

Քննադատություններ

Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնշիպի միջև անդունի առաջացում

Պրեմիեր Լիգային քննադատողների մի մասի մեղադրանքը կապված է Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնշիպի միջև խորացող անդունդով։ Ֆուտբոլային լիգայից առանձնանալուց հետո Պրեմիեր Լիգայի շատ ակումբներ էական առաջ անցան ցածր դիվիզիոնի ակումբներից։ Պրեմիեր Լիգայի ակումբնները խաղերի հեռուստահեռարձակման իրավունքից ավելի շատ գումար են ստանում, քան ցածր դիվիզիոնի ակումբները[19]։ Բացառությամբ 2001-02 և 2011-12 մրցաշրջանների, Պրեմիեր Լիգայի նորեկներից առնվազն մեկը մրցաշրջանի արդյունքում դուրս է մնացել Պրեմիեր Լիգայից։ 1997-98 մրցաշրջանի արդյունքում բոլոր երեք նորեկները լքեցին առաջնությունը։

«Մեծ քառյակի» ակումբները Պրեմիեր Լիգայի ստեղծումից հետո
ՄրցաշրջանԱՉԼՄՅ
1992/93101161
1993/9441481
1994/95121142
1995/9651131
1996/973641
1997/981432
1998/992371
1999/002541
2000/012631
2001/021623
2000/012451
2003/041243
2004/052153
2005/064132
2006/074231
2007/083241
2008/094321

Պրեմիեր Լիգան հեռուստատեսահեռարձակման իրավունքների վաճառքից ստացված գումարից բաժին է հանում նաև այն ակումբներին, որոնք մրցաշրջանի արդյունքում դուրս են մնում առաջնությունից։ Սկսած Պրեմիեր Լիգայի 2006-07 մրցաշրջանից, այդ գումարը կազմում է մոտ £6,5 մլն ֆունտ, որը վճարվում է Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց երկու մրցաշրջանի ընթացքում, չնայած, որ 2007-08 մրցաշրջանում այդ գումրը հասավ մինչև £11,2 մլն ֆունտի[19]։

«Մեծ քառյակի» գերակայությունը (2003—2009)

Առաջնությունը քննադատության է ենթարկվել նաև «մեծ քառյակի» (անգլ.՝ Big Four) ակումբների համար[20]։Բացառությամբ 1994-95 մրցաշրջանին «Բլեքբեռն Ռովերսի» և 2011-12, 2013-14 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակներին, առաջնությունում չեմպիոն են դարձել միայն երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» և «Արսենալ»։ Բացի այդ, մինչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանը երբեք չի ավարտել երրորդ հորիզոնականից ցածր։ «Արսենալը», բացառությամբ երկու մրցաշրջանի, երբեք չի եղել 5-րդ հորիզոնականից ցածր, իսկ «Լիվերպուլը» 1999-2009 թվականներին մշտապես եղել է լավագույն հնգյակում։ Այս չորս ակումբները մեծ հաջողությունների հասան 1990-ականներին և 2000-ականներին և կոչվեցին «մեծ քառյակ»։ Սրանով պայմանավորված եվրոգավաթներին մշտապես մասնակցում էին այս ակումբները, հետևաբար, մյուս ակումբների համեմատ ավելի շատ գումար էին վաստակում և մեծացնում նրանց նկատմամբ ունեցած տարբերությունը[20]։ 2008 թվականին «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քևին Կիգանը հայտնեց, որ «մեծ քառյակը» վտանգ է ներկայացնում ամբողջ Պրեմիեր Լիգայի համար[21]։ Ի պատասխան Կիգանի հայտարարությանը, Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադեմորը հայտնեց, որ մրցակցություն կա առաջնության ոչ միայն վերին հատվածում, այլ նաև միջին և ստորին, ինչն էլ առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձնում[22]։

Վերջին տարիներին «մեծ քառյակին» լուրջ մրցակցություն են ցույց տալիս «Տոտտենհեմ Հոտսպուրը», «Մանչեսթեր Սիթին», «Էվերթոնը» և «Սաութհեմփթոնը»։

Ազդեցություն համաշխարհային ֆուտբոլի վրա

Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ, որ Պրեմիեր Լիգայի ժողովրդականության ավելացումը և ամբողջ աշխարհում այս առաջնության հեռուստահեռարձակման մակարդակը բացասաբար է ազդում այլ երկրների ներքին առաջնությունների վրա, և օրինակ է բերում Նիգերիան։ Պրեմիեր Լիգայի խաղերի ժամանակ նվազում է Նիգերիայի ազգային առաջնության խաղերի հաճախելիության մակարդակը, իսկ երիտասարդ և տաղանդավոր նիգերիացի ֆուտբոլիստները բարձր աշխատավարձի հետևից գնում են Անգլիա, որի արդյունքում տուժում է Նիգերիայի ներքին առաջնությունը։ Նիգերիացին իր վարկածը հիմնավորում է այն փաստով, որ Չեմպիոնների Լիգայի 2008 թվականի եզրափակչին «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» երկրպագուների բախման արդյունքում զոհվեցին յոթ նիգերիացի[23]։

Պրեմիեր Լիգայի չեմպիոնական գավաթ

Վենսան Կոմպանին Պրեմիեր Լիգայի գավաթով

Պրեմիեր Լիգայի գավաթը պատրաստել է Royal Jewellers (Garrard & Co) ընկերությունը։ Այն կշռում է 25 կգ, իսկ բարձրությունը 76 սմ է, լայնությունը՝ 43 սմ։ Գավաթը պատրաստված է 925 նմուշի արծաթից, ոսկեզօծ է, իսկ հիմքը մալախիտից է։ Մալախիտի կանաչ գույնը խորհրդանշում է դաշտի կանաչ խոտածածկը[24]։ Գավաթի դիզայնը հիմնված է «երեք առյուծների» վրա, որն էլ ասոցացվում է անգլիական ֆուտբոլի հետ։ Երկու առյուծները գտնվում են գավաթի բռնակների վրա, իսկ երրորդը դառնում է չեմպիոնական թիմի ավագը, ով պարգևատրման արարողության ժամանակ գավաթը պահում է գլախվերևում[24]։ Գավաթի վրայի գրությունը փոխվել է մի քանի անգամ՝ բնօրինակ The F.A. Premier League-ից մինչև The Barclays Premiership, իսկ հետո՝ Premier League։ 2008/09 մրցաշրջանից սկսած գավաթի վրա գրված է Barclays Premier League։

Մասնակից ակումբներ

Պրեմիեր Լիգայի ստեղծումից հետո նրան մասնակցել են 47 ակումբ։ Հիմնադիր 22 ակումբներից միայն յոթն են մասնակցել բոլոր մրցաշրջաններին։ Դրանք են «Արսենալը», «Աստոն Վիլլան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտտենհեմ Հոտսպուրը», «Չելսին» և «Էվերթոնը»[25]։

Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի մասնակից ակումբներ

Հետևյալ 20 ակումբները կմասնակցեն 2015/16 մրցաշրջանին։

Ակումբ
Դիրքը մրցաշրջանի արդյունքում
2014/15
Առաջին մրցաշրջանը
բարձրագույն դիվիզիոնում
Մրցաշրջանների քանակը
բարձրագույն դիվիզիոնում
Տիտղոսների քանակը
բարձրագույն դիվիզիոնում
Վերջին չեմպիոնությունը
Արսենալա, բ3-րդ1904/0599132003/04
Աստոն Վիլլաա, բ17-րդ1888/8910571980/81
Բորնմուտ1-ինը Չեմպիոնշիպում2015/1610
Վեստ Բրոմվիչ Ալբիոն13-րդ1888/897911919/20
Վեստ Հեմ Յունայթեդ12-րդ1923/24580
Կրիստալ Պալաս10-րդ1969/70160
Լեսթեր Սիթի14-րդ1908/09470
Լիվերպուլա, բ6-րդ1894/95101181989/90
Մանչեսթեր Սիթիա2-րդ1899/19008742013/14
Մանչեսթեր Յունայթեդա, բ4-րդ1892/9391202012/13
Նորվիչ Սիթի3-րդը Չեմպիոնշիպում1972/73250
Նյուքասլ Յունայթեդ15-րդ1898/998541926/27
Սանդերլենդ16-րդ1890/918561935/36
Սաութհեմփթոնա7-е1966/67390
Ստոկ Սիթիբ9-րդ1888/89600
Սուոնսի Սիթիբ8-րդ1981/8270
տոտտենհեմ Հոտսպուրա, բ5-րդ1909/108121960/61
Ուոթֆորդ2-րդը Չեմպիոնշիպում1982/83130
Չելսիա, բ1-ին1907/088152014/15
Էվերթոնա, բ11-րդ1888/8911391986/87

a = Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբ
b = Երբեք դուրս չի մնացել Պրեմիեր Լիգայից

Ֆուտբոլիստներ

Պրեմիեր Լիգայում ամենից շատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստները
ՏեղՖուտբոլիստԽաղեր[26]
1 Գարեթ Բերրի653
2 Ռայան Գիգզ632
3 Ջեյմս Միլներ619
4 Ֆրենկ Լեմպարդ609
5 Դեյվիդ Ջեյմս572
6 Գերի Սպիդ535
7 Էմիլ Հեսկի516
8 Մարկ Շվարցեր514
9 Ջեյմի Կարագեր508
10 Ֆիլ Նևիլ505

Մինչև 2010 թվականը Պրեմիեր Լիգայի ակումբները կարող էին պայմանագիր ստորագրել աշխարհի գործնականում բոլոր երկրների ֆուտբոլիստների հետ։ Սահմանափակում կար միայն կապված Եվրոպական Միության հետ։ Ակումբներում կարող էին հանդես գալ ԵՄ անձնագիր ունեցող քաղաքացիները կամ ԵՄ անձնագիր չունեցող «լավագույն» ֆուտբոլիստները, ովքեր Մեծ Բրիտանիայում աշխատելու թույլտվություն են ստացել։ 2010 թվականին Պրեմիեր Լիգան սահմանափակեց ակումբի ֆուտբոլիստների քանակը՝ 25 ֆուտբոլիստ։ Մինչ 21 տարեկան ֆուտբոլիստներն այդ սահմանափակման մեջ չեն մտնում։ Նույն թվականին ընդունվեց նաև «home-grown players»-ի օրենքը, որը Պրեմիեր Լիգայում երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման նպատակ ունի։ Այդ օրենքի համաձայն, ակումբում պետք է լինի նվազագույնը 8 այդպիսի ֆուտբոլիստ, ովքեր մինչև 21 տարեկանը վերջին 3 տարվա ընթացքում հանդիսացել են Անգլիայի կամ Ուելսի ակումբների ֆուտբոլիստներ[27]։

Պրեմիեր Լիգայի առաջին մրցաշրջանի առաջին տուրում դաշտ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներից միայն 11 էին «արտասահմանցիներ»[28]։ 1999 թվականի դեկտեմբերի 26-ին «Չելսին» դարձավ Պրեմիեր Լիգայի առաջին ակումբը, որը մեկնարկային կազմ դուրս բերեց 11 արտասահմանցի ֆուտբոլիստ[29], իսկ 2005 թվականի փետրվարի 14-ին «Արսենալի» հիմնական կազմի 11 մեկնարկային և 5 պահեստային ֆուտբոլիստներն արտասահմանցիներ էին[30]։ Անգլիական Պրեմիեր Լիգան երբեք չի հաղթել անգլիացի մարզիչ։ Այն հաղթել են երկու շոտլանդացի՝ սէր Ալեքս Ֆերգյուսոնը և Քենի Դալգլիշը, երկու իտալացի՝ Կառլո Անչելոտի և Ռոբերտո Մանչինի, մեկ ֆրանսիացի՝ Արսեն Վենգեր, մեկ պորտուգալացի՝ Ժոզե Մոուրինյո և մեկ չիլիացի՝ Մանուել Պելեգրինի։

Ֆուտբոլի աշխարհի 2002 թվականի առաջնության մասնակցեցին անգլիական ակումբների 101 ֆուտբոլիստ։

Ռայան Գիգզը ռեկորդակիր է Պրեմիեր Լիգայում անցկացրած խաղերի քանակով[31]։

Լավագույն ռմբարկուներ

Լավագույն ռմբարկուները
ՏեղՖուտբոլիստԳոլեր[32]
1 Ալան Շիրեր260
2 Հարի Քեյն213
3 Ուեյն Ռունի208
4 Էնդրյու Քոուլ187
5 Սերխիո Ագուերո184
6 Ֆրենկ Լեմպարդ177
7 Թիերի Անրի175
8 Ռոբի Ֆաուլեր163
9 Ջերմեյն Դեֆո162
10 Մայքլ Օուեն150

Բացի ակումբների միջև մրցակցությունից, պայքար գոյություն ունի նաև ֆուտբոլիստների միջև անհատական մրցանակների համար։ Դրա համար գոյություն ունի «ամսվա գոլ» կամ «մրցաշրջանի գոլ» պարգևներ, ինչպես նաև լավագույն ռմբարկուի կոչումը։ Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է՝ խփած 260 գոլով[33]։

Ռեկորդներ

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ