Ասանսոլ

Ասանսոլ (բենգալերեն՝ আসানসোল, հինդի՝ আসানসোল), քաղաք Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում։ Նահանգի երկրորդ ամենաբնակեցված քաղաքն է (Կալկաթայից հետո)[2] և կազմում է Հնդկաստանի 39-րդ ամենամեծ քաղաքային ագլոմերացիան[3]։ Ասանսոլը գտնվում է Բուրդվան շրջանում։ Ասանսոլն աշխարհի հարյուր ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է[4]։

Բնակավայր
Ասանսոլ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես326,48 կմ²
ԲԾՄ97±1 մետր
Բնակչություն563 917 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ341
Փոստային դասիչ713301
Ավտոմոբիլային կոդWB 38
Պաշտոնական կայքasansolmunicipalcorporation.com
Ասանսոլ (Հնդկաստան)##
Ասանսոլ (Հնդկաստան)

Պատմություն

Սկզբում Ասանսոլի շրջանը բնակեցված է եղել դրավիդներով և ավստրալոիդներով։ Մոտ երկուսուկես հազար տարի առաջ քաղաքի ծայրամասերը եղել են ջայնիզմի զարգացման կենտրոն։ Ենթադրվում է, որ ջայների վերջին տիրթհանկարը՝ Մահավիրա Վարդամանան, ապրել և աշխատել է Ասանսոլի տարածքում։ Ջեյների տաճարները Բեգունիայում՝ Բարաքար գետի ափին և Բանկուրայի հարևան թաղամասում, վկայում են ջայնների գործունեության մասին։ 12-րդ դարի ջայնական տաճար, որը նվիրված 12-րդ Տիրթհանկարին, պահպանվել է Ասանսոլում՝ Վասուուջիայում[5]։

Հետագայում քաղաքը Մալլա դինաստիայի տիրապետության տակ գտնվող Վիշնուպուր իշխանության մաս է կազմել գրեթե հազար տարի՝ մինչև բրիտանացիների ժամանումը։ Տեղական բարբառը և մշակույթը դեռևս սերտ կապեր են պահպանում Բանկուրայի և Վիշնուպուրի հետ[5]։

1774 թվականին Սուետոնիուս Նիթլին և Ջոն Սամները հայտնաբերել են ածխի հանքավայրեր Ասանսոլի տարածքում[6]։ 1820 թվականին սկսվել է օգտակար հանածոների կանոնավոր արդյունահանումը։ 1863 թվականի հուլիսին մինչև Ասանսոլ երկարացվել է Արևելա-հնդկական երկաթուղու երկաթուղային ճյուղը։

19-րդ դարի և 20-րդ դարի մեծ մասի ընթացքում Ասանսոլի ածխահանքերը եղել են երկրի ածխի արդյունահանման հիմնական վայրը։

Պատմականորեն քաղաքի անվանումը անգլերեն դարձվել է Assensole Բրիտանական ժամանակաշրջանում, աակայն անկախությունից հետո Ասանսոլ անվանումը վերադարձվել է[7][8]։

Ֆիզիկական և աշխարհագրական բնութագրեր

Ասանսոլը գտնվում է Չհոտա-Նագպուր սարահարթի ստորին հատվածում, որի մեծ մասը գտնվում է Ջարքխանդ նահանգում։ Ասանսոլը գտնվում է Դամոդար և Աջայ գետերի միջև։

Ասանսոլը բնութագրվում է տաք և չոր ամառներով և զով չոր ձմեռներով։ Ամռանը «լու» քամիները քաղաք են բերում չոր և տաք օդ, օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 °C-ը, ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել 10 °C-ից ցածր։ Մուսսոնների սեզոնը տևում է օգոստոսից սեպտեմբեր։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ քաղաքի կլիման բնութագրվում է որպես սավաննաների արևադարձային կլիմա[9]։

Ասանսոլ,Հնդկաստանի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)26
(78)
28
(82)
34
(94)
39
(102)
39
(102)
37
(98)
32
(90)
32
(89)
32
(90)
32
(89)
29
(84)
26
(79)
32
(90)
Միջին ցածր °C (°F)12
(53)
14
(57)
19
(66)
23
(74)
26
(78)
26
(79)
26
(78)
26
(78)
25
(77)
22
(71)
16
(60)
12
(53)
21
(69)
Տեղումներ մմ (դյույմ)18
(0.7)
33
(1.3)
20
(0.8)
20
(0.8)
74
(2.9)
241
(9.5)
348
(13.7)
338
(13.3)
211
(8.3)
109
(4.3)
15
(0.6)
5
(0.2)
1430
(56,3)
աղբյուր: Weatherbase[10]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասանսոլ» հոդվածին։