Կյոպպենի կլիմաների դասակարգում

Կյոպպենի կլիմաների դասակարգում ամենատարածված դասակարգման համակարգերից մեկը, որը մշակվել է 1900 թվականին ռուս-գերմանացի կլիմատոլոգ Վլադիմիր Պետրովիչ Կյոպպենի կողմից։ 1918 և 1936 թվականներին դասակարման համակարգում Կյոպպենը չնչին փոթոխություններ է կատարել[1]։ Կյոպպենի դասակարման հիմքում ընկած է թե բնական պայմաններում ինչպիսի բույսեր կարող են աճել։ Հիմքում դրված է ջրաջերմային ռեժիմի առանձնահատկությունները։ Առանձնացնում են կլիմայի 5 զոնա[2].

  • А — խոնավ արևադարձային
  • В — երկու չորային
  • С — երկու չափավոր տաք, առանց մշտական ձնածածկույթի
  • D — երկու բորեալ, ամառային և ձմեռային հստակ անցումով
  • Ε —երկու բևեռային

Զոնաների միջև սահմանները անց են կացվում ամենացուրտ և ամենատաք ամիսների իզոթերմով, ինչպես նաև հիմք ընդունելով տարեկան միջին ջերմաստիճանները և տեղումների տարեկան միջին քանակությունը։ А, С և D զոնաների միջև առանձնացվում են չոր ձմեռային (w), չոր ամառային (s) և հավասապես խոնավ (f)կլիմաներ։ Հիմք ընդունելով տեղումների քանակը և ջերմատիճանը չորային կլիմայական զոնաներում առանձնացնում են կլիմայի երկու տիպ` անապատային (BW) և տափաստանային (BS), իսկ բորեալ զոնայում` տեւնդրային (ЕТ) և սառցային (EF): Այս դեպքում առանձնացվում են 11 հիմնական տիպեր։ Հետագա դասակարգման համար օգտագործում են 23 լրացուցիչ բնութագրիչներ և համապատասխան ինդեքներ (а, b, c, d և այլն), որոնք հիմնված են ջրաջերմային ռեժիմի վրա։

Արտաքին հղումներ

  • World Map of the Köppen—Geiger climate classification for the period 1951–2000
  • Global climate maps, using Köppen classification (FAO, 1999)

Ծանոթագրություններ