Արիանա Էնջինիր

Արիանա Էնջինիր (անգլ.՝ Aryana Engineer, մարտի 6, 2001(2001-03-06)[1], Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), կանադացի կինոդերասանուհի, ում առաջնելույթը տեղի է ունեցել 2009 թ. «Խավարի զավակը» ֆիլմում։

Արիանա Էնջինիր
Ծնվել էմարտի 6, 2001(2001-03-06)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԲրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Navruze Engineer?, մայր՝ Anne-Marie Engineer?

Կենսագրություն

Արիանա Էնջինիրը ծնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում։ Ունի իրանական և շոտլանդական արմատներ համապատասխանաբար հայրիկի և մայրիկի կողմից։ Արիանայի մայրը խուլ է[3]։ Արիանան ևս ի ծնե տառապում է լսողության խանգարումից։ 2008 թ. օգոստոսին նրանց հարևանուհի՝ Բրենդա Կեմպբելը, Արինային հրավիրում է «North Shore Studios» ընկերության տնօրենների հետ հանդիպման։ Սրա արդյունքում Արիանան և իր մայրը մեկնեցին լսումների Լեոնարդո ԴիԿապրիոյի Լոս Անջելեսում գործող կինոընկերություն[4]։ Արդեն նոյեմբերին Արիանան հայրիկի հետ մեկնեց Տորոնտո, որտեղ նա սկսեց նկարահանվել «Խավարի զավակը» սարսափ ֆիլմում։

Արիանան ունի մեծ եղբայր[3]։

Ֆիլմեր

ԹվականՀայերեն անվանումըԲնօրինակ անվանումըԿերպար
2009Խավարի զավակըOrphanՄաքսին «Մաքս» Կոլման
2012Չարի օթևան։ ՀատուցումResident Evil: RetributionԲեկկի
2015Պեգգի Լիի մասին երազելովDreaming of Peggy LeeԲելինդա

Հեռուստատեսություն

ԹվականՀյերեն անվանումըԲնօրինակ անվանումըՆկարագիր
2010Ձմեռային օլիմպիական խաղերWinter Olympic Games«Այրվող սրտերը» պար
2010Ձմեռային օլիմպիական խաղեր[5]Winter Olympic GamesՊարալիմպիկ խաղերի բացման արարողություն
2012Վերադառնալ այն աշխարհից՝ ինչպես է նկարահանվել «Չարի օթևան։ Հատուցում» ֆիլմըBack From the Afterlife: Making Resident Evil: Retribution«Չարի օթևան։ Հատուցում» ֆիլմի կուլիսների հետևում

Փաստեր

Ծանոթագրություններ