Ձմեռային օլիմպիական խաղեր

Ձմեռային օլիմպիական խաղեր, խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից չորս տարին մեկ անգամ։ Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին, որպես Ամառային խաղերի կցորդ։ 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային Օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ։

Օլիմպիական օղակներ

Պատմություն

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը։ Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկները կիրառվեցին 1908 թվականին՝ երրորդ Օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները։1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»։ 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ՝ «Հյուսիսային Խաղեր»։ Մրցակցությունից խոսափելով, շվեդերը հրաժարվեցին առաջարկից։Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ, նվիրված VIII Օլիմպիական խաղերին»։ Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերով։

Ձմեռային Օլիմպիական մարզաձևեր

ԱՄՆ-ի բոբսլեյի թիմը Թուրինի Ձմեռային Օլիմպիակն խաղերին
Ֆինլանդիա - Ռուսաստան հոքեյի թիմերի հանդիպումը Թուրինի խաղերին
ԱՄՆ գեղասահողներ Քեյդի Դենին և Ջերեմի Բարեթը Վանկուվերում
Ջոնի Սփիլայն, Թոդ Լոդվիք (ԱՄՆ) Դահուկային մրցավազք
Ռոբի Դիքսոն (Կանադա), Լեռնադահուկային մրցում
ՄարզաձևՊատկերԿարգապահությունՄիջոցառման սկիզբը
Դահուկասահք
Լեռնադահուկային սպորտ1936
Դահուկային մրցավազք1924
Թռիչք թտրամպլինից1924
Դահուկային երկրամարտ1924
Դահուկապար (Ֆրիսթայլ)1992
Սնոուբորդինգ1998
Բիաթլոն
Բիաթլոն1960
Չմուշկային սպորտ
Գեղասահք1908/1924
Չմուշկավազք1924
Շորթ թրեկ1992
Բոբսլեյ
Բոբսլեյ1924
Սկելետոն1928/48/2002
Սահնակային սպորտ
Սահնակային սպորտ1964
Տափօղակով հոկեյ
Տափօղակով հոկեյ1920/1924
Կյոռլինգ
Կյոռլինգ1924/1998

Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակացույց

NoՏարեթիվԱնցկացման վայրՄասնակից երկրներՄարզիկներՄարզաձըԿարգապահություն
I1924 Շամոնի, Ֆրանսիա16280414
II1928 Սանկտ Մորից, Շվեյցարիա25464414
III1932 Լեյք Փլեսիդ, ԱՄՆ17252414
IV1936 Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա .28646417
--1940 Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա
--1944 Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա
V1948 Սանկտ Մորից, Շվեյցարիա28669422
VI1952 Օսլո, Նորվեգիա30694422
VII1956 Կորտինա դ'Ամպեցցո, Իտալիա32821424
VIII1960 Սքվո-Վելլի, ԱՄՆ30665427
IX1964 Ինսբրուգ, Ավստրիա361091634
X1968 Գրենոբլ, Ֆրանսիա371158635
XI1972 Սապպորո, Ճապոնիա351006635
XII1976 Ինսբրուգ, Ավստրիա371123637
XIII1980 Լեյք Փլեսիդ, ԱՄՆ371072638
XIV1984 Սարաևո, Հարավսլավիա491272639
XV1988 Կալգարի, Կանադա571423646
XVI1992 Ալբերվիլ, Ֆրանսիա641801657
XVII1994 Լիլլեհամմեր, Նորվեգիա671739661
XVIII1998 Նագանո, Ճապոնիա722302768
XIX2002 Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ772399778
XX2006 Թուրին, Իտալիա802508784
XXI2010 Վանկուվեր, Կանադա822766786
XXII2014 Սոչի, Ռուսաստանի Դաշնություն
XXI2018 Պչենչհան, Կորեայի Հանրապետություն

___

Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակացույցն՝ ըստ երկրների
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր» հոդվածին։