Արիյ Սկրիդե

Արիյ (Արիյս) Սկրիդե (լատիշ․՝ Ārijs Skride, սեպտեմբերի 24, 1906(1906-09-24)[1][2], Մադոնայի շրջան, Լատվիա - նոյեմբերի 22, 1987(1987-11-22)[2]), խորհրդային և լատվիացի նկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Արիյ Սկրիդե
լատիշ․՝ Ārijs Skride
Ծնվել էսեպտեմբերի 24, 1906(1906-09-24)[1][2]
ԾննդավայրՄադոնայի շրջան, Լատվիա
Վախճանվել էնոյեմբերի 22, 1987(1987-11-22)[2] (81 տարեկան)
Քաղաքացիություն Լատվիա,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներQ105523297? և Q115273725?
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն

Արիյ Սկրիդեն ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 24-ին, Ձելզավսկի շրջանում (այժմյան` Լատվիայի Մադոնայի շրջան

Ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան (Վիլհելմ Պուրվիտի բնանկարչական արվեստանոցը, 1932 թվական)։ Աշխատել է Ռիգայի Ն. Դրաուձինիի անվան գիմնազիայում` որպես նկարչության ուսուցիչ (1936-1942), Լատվիայի պետական արվեստի ակադեմիայում` որպես մանկավարժ (1942-1964)։

Եղել է «Սադարբս» գեղարվեստական միության (1929), Լատվիայի նկարիչների միության անդամ (1944 թվականից)։ Պարգևատրվել է Սան Ֆրանցիսկոյի համաշխարհային գեղարվեստական ցուցահանդեսի բրոնզե մեդալով։ Լատվիական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ է (1956), Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1966)[3]։

Ստեղծագործություններ

Ցուցահանդեսների մասնակցել է 1928 թվականից։ Իրեն հայտարարել է իր ուսուցիչ Վ. Պուրվիտի ստեղծագործական ավանդույթների շարունակող։ Հասուն տարիքում բացի բնանկարներից պատկերել է նաև ժանրային կոմպոզիցիաներ` նվիրված աշխատանքի մարդկանց և սոցիալիստական շինարարներին։ Առավել հայտնի աշխատանքներից են. «Ծառուղին և կարմիր տանիքը» (1926), «Նավերը Դաուգավեի վրա» (1930), «Գարունը Ռիգայի ծայրամասում» (1930), «Մոսկվայի արվարձան» (1930), «Կեգումս» (1939), «Հացահատիկի մատակարարում պետությանը» (1949), «Ձմեռը Վիձեմում» (1964), «Կիրովի փողոցը» (1969)։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Vasks A. Ārijs Skride. R., 2007
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000 — 1. sēj.