Բեթի Գեբրիել

ամերիկացի դերասան

Բեթի Գեբրիել (անգլ.՝ Betty Gabriel, հունվարի 6, 1981(1981-01-06), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հայտնիություն է ձեռք բերել 2016 թվականին «Դատաստանի օրը 3» ֆիլմի և ռեժիսոր Ջորդան Փիլի «Հեռու գնա» թրիլլերի շնորհիվ։

Բեթի Գեբրիել
անգլ.՝ Betty Gabriel
Ծնվել էհունվարի 6, 1981(1981-01-06) (43 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունԱյովա նահանգի համալսարան, Steppenwolf Theatre Company? և Ջուլիարդ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիՀեռու (ֆիլմ)

Կենսագրություն

Գեբրիելը ծնվել է Վաշինգտոն քաղաքում, մեծացել՝ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ և Մերիլենդ նահանգի Հանթսվիլ քաղաքներում։ 2002 թվականներին Գեբրիելը Այովա նահանգի համալսարանի կենդանաբուծության ոլորտում ստացել է գիտության բակալավրի աստիճան։ Քոլեջից հետո ժամանակակից պարեր սովորելու համար Գեբրիելը տեղափոխվել է Չիկագո և Այովա նահանգի թատրոնում աշխատելուց հետո համալսարանական փարձաշրջանների ժամանակահատվածում Չիկագոյի թատրոնում սկսել է աշխատել որպես դերասանուհի և պարուհի՝ հետագայում որպես հիմնական դերասանուհի մասնակցելով տարբեր բեմադրություններին։ 2014 թվականին նա ավարտել է Ջուլիարդի դպրոցը։

Կարիերա

Գեբրիելի առաջին գլխավոր դերը ստացել է 2011 թվականին «Հիշողություն» դրամայում։ Իր կարիերան սկսել է որպես հեռուստատեսային դերասանուհի՝ «Օրինակելի աղջիկների խռովությունը» և «Վայրի արևմուտքի աշխարհը» ֆիլմերում խաղալով երկրորդ պլանի դերեր։ Նրա առաջին գլխավոր դերը մեծ կինոյում եղել է 2016 թվականի «Դատաստանի օրը 3» սարսափ ֆիլմում։

2017 թվականին Գեբրիելը «Հեռու գնա» ֆիլմի փորձերին մասնակցելու համար ստացել է հրավեր։ Ֆիլմը դրական է ընդունվել քննադատների կողմից և հաջող է անցել վարձույթում, ինչի շնորհիվ Գեբրիելն իր դերասանական խաղով արժանացել է քննադատների համակրանքին։ «Օսկար 2018» մրցանակաբաշխության արարողության ժամանակ նրա հայտնվելը որպես երկրորդ պլանի լավագույն կանացի դերի հավակնորդ քննարկվել է Variety և Նյու Յորք Թայմս ամսագրերի կողմից[1][2]։ Նյու Յորք Թայմս ամսագիրը նրա Ջորջինայի դերը համարել է 2017 թվականի լավագույններից մեկը[3]։

2018 թվականին Գեբրիելը Լոգան Մարշալ Գրինի հետ միասին հայտնվել է «Թարմացնել» գիտաֆանտաստիկ ֆիլմում, որի սցենարիստը և ռեժիսորը Լի Ուոնելն է[4][5][6]։ Հետագայում Գեբրիելը մասնակցել է Blumhouse Productions ստուդիայի նախագծերին («Դատաստանի օրը 3», «12 մահացու օր», «Հեռու գնա», «Հեռացնել ընկերներից։ Դարքնեթ», «Հետքեր սիրելիի հետևից»)։ 2017 թվականին Գեբրիելը միացել է «Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի դերասանական կազմին[7]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2011ֆԻ հիշատակIn MemoriamՔայլա
2013ֆՆա ձեզանից հայտնի էHe's Way More Famous Than Youվարսավիր
2015ֆՓորձարարExperimenterՍալի
2016ֆԴատաստանի օրը 3The Purge: Election YearԼեյնի Ռաքեր
2016սՕրինակելի աղջիկների խռովությունըGood Girls RevoltԴենիզ
2016ս12 մահացու օր12 Deadly DaysՈւիլոու Ռեսել
2017սՀեռու գնաGet OutՋորջինա
2018ֆԹռչող ԷդենDiverted EdenՇիրլի
2018ֆՀեռացնել ընկերներից։ ԴարքնեթUnfriended: Dark WebՆարի Ջեմիսին
2018ֆԹարմացնելUpgradeդետեկտիվ Քորթեզ
2018սՎայրի արևմուտքի աշխարհըWestworldՄալինգ
2018սԱյն կողմումCounterpartՆայա Թեմփլ
2019ֆՀետքեր սիրելիի հետևիցAdopt a HighwayԴիքս
2019սՄթնշաղային գոտիThe Twilight Zoneինքն իր դերում
2019ֆՄարդկային կապիտալHuman CapitalՌոնի Մենինգ
2020սՊաշտպանելով ՋեյկոբինDefending JacobՓեմ Դաֆի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Գեբրիել» հոդվածին։