Չիկագո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չիկագո (այլ կիրառումներ)

Չիկագո (անգլ.՝ Chicago, կարդ.՝ Լսել Շիքագո), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում։

Բնակավայր
Չիկագո
անգլ.՝ City of Chicago[1]
ԴրոշԶինանշան


Urbs In Horto I Will
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես606,424 կմ²
ԲԾՄ179 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն2 746 388 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC-6 և UTC-5
Հեռախոսային կոդ872, 312 և 773
Փոստային դասիչ60601–60827
Պաշտոնական կայքchicago.gov(անգլ.)
Չիկագո (ԱՄՆ)##
Չիկագո (ԱՄՆ)

Քաղաքը երկրի երկրորդ խոշոր ֆինանսական կենտրոնն է (Նյու Յորքից հետո) և Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն տրանսպորտային հանգույցը։ Գտնվում է Միչիգան լճի հարավարևմտյան ափին, Իլինոյս նահանգում։ Վարչական կենտրոնը Կուկ շրջանն է։

Չիկագոյի բնակչությունը (2014 թվականի դրությամբ) կազմում էր 2 722 389 մարդ։ Չիկագոյի ագլոմերացիան (տարբեր արվարձանների հետ միասին) կոչվում է «Մեծ Չիկագո» կամ «Չիկագո Երկիր» (անգլ.՝ Chicagoland, անվանումն առաջարկել է Chicago Tribune թերթը 20-րդ դարի սկզբին)։ Ագլոմերացիայում բնակվում է 9 551 031 մարդ։ Այն բնակչության թվով երկրում 37-րդ տեղն է զբաղեցնում։

Չիկագոն նաև համարվում է Միջին Արևմուտքի տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային մայրաքաղաքը։ Ոչ պաշտոնապես այն նաև անվանում են «Երկրորդ Քաղաք» և «Քամիների քաղաք»։ Առաջին անգամ Չիկագոն անվանվել է «Քամիների քաղաք» 1858 թվականին «Chicago Tribune» թերթի հոդվածում։

Պատմություն

17-19-րդ դարեր

Չիկագոյի մեծ հրդեհի պատկերը
Գրառում, որտեղ Չիկագոն առաջին անգամ կոչվել է «Քամիների քաղաք»։

1674 թվականին ժամանակակից Չիկագոյի տեղում ֆրանսիացի ճիզվիտ Ժակ Մարքետի կողմից հիմնադրվել է միսիոներական կետ։

Չիկագոն քարտեզի վրա ի հայտ է եկել 1833 թվականին, որպես 350 բնակչություն ունեցող գյուղ[3]։ «Չիկագո» անվանումն իրենից ներկայացնում է ֆրանսիացիների կողմից տեղական հնդկացիական լեզվի «shikaakwa» բառի փոփոխված բառ, որը թարգմանաբար նշանակում է «վայրի սոխ» կամ «սխտոր»[4][5][6][7]։

1837 թվականին Չիկագոն քաղաքի կարգավիճակ է ստացել, իսկ արդեն 1840 թվականին բնակչությունը կազմել է ավելի քան 4 հազար մարդ։ Գրավելով հարմար աշխարհագրական դիրք ԱՄՆ-ի արևմուտքի և արևելքի միջև, Չիկագոն շատ արագ դառնում է երկրի տրանսպորտային հանգույցը, ինչն իր հերթին զարգացնում է քաղաքի արդյունաբերությունը, ինչպես նաև գրանվում է ներգաղթյալների աճ։ 1856 թվականին քաղաքային մունիցիպալիտետը հավանություն է տվել ԱՄՆ-ում առաջին կոյուղու կառուցման նախագիծը[8]։

1871 թվականին քաղաքի մեծ մասն այրվել է Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ։ Դա հնարավորություն տվեց վերակառուցել քաղաքը և առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում նոր շինարարական բումի համար, ինչը հանգեցրեց նրան, որ քաղաքը դարձել է ԱՄՆ-ի ճարտարապետական կենտրոն[9]։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

Աշխարհագրական դիրք

Չիկագոն տեղակայված է Իլինոյս նահանգի հյուսիս-արևելքում, Միչիգան լճի հարավարևմտյան ափին։ Քաղաքը գտնվում է Չիկագո գետի Կալումետ գետի ափերին։ Չիկագոյի սանիտարա-նավային ջրանցքը միացնում է Չիկագո գետը Դես Փլեյնս գետի հետ, որը հոսում է քաղաքի միջով։ Նախկինում նավարկության համար օգտագործվում էր Չիկագո գետը, իսկ այժմ այդ նպատակներով հիմնականում օգտագործվում է Միչիգան լիճը։

Կլիմա

Չիկագոն գտնվում է խոնավ ցամաքային կլիմայական գոտում (ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման՝ Dfa)։ Ամառը երկարատև է և անձրևոտ, խոնավ և շոգ, ձմեռը համեմատաբար ցուրտ է, բայց կարճատև և փոփոխական։ Հուլիսի օրական միջին ջերմաստիճանը կազմում է 23,3˚C, հունվարին՝ -4,6˚C։

  • Տեղումների տարեկան քանակը կազմում է 940 մմ։
  • Օդի տարեկան միջին քանակությունը՝ 9,9˚C
  • Քամու միջին արագությունը՝ 4,3 մ/վ
  • Օդի հարաբերական խոնավությունը՝ 71%


Քույր քաղաքներ

Քաղաք-գործընկերներ

Չիկագոյի համայնապատկերներ

Չիկագոյի համայնապատկեր


Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկագո» հոդվածին։