Բիսլեթ մարզադաշտ

«Բիսլեթ» (նորվ.՝ Bislett), մարզադաշտ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Բացվել է 1922 թվականին։ Ունի 15400 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ 1952 թվականին հանդիսացել է 6-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը։ Տարբեր տարիների այստեղ են անցկացվել ձիավազքի աշխարհի մի քանի առաջնություն։ 2004 թվականին ամբողջությամբ քանդվել է և կրկին կառուցվել 2005 թվականին։

Բիսլեթ մարզադաշտ
նորվ.՝ Bislett
Տեսակմարզադաշտ, մշակութային ժառանգության օբյեկտ և մարզական կառույց
Մարզաձևթեթև աթլետիկա
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
ԵրկիրՆորվեգիա
Հիմնադրված1922
Կառուցված1922թ.
Բացված1922թ.
ՃարտարապետC. F. Møller Architects?
ՍեփականատերՕսլո
Տարողություն15 400
Տնային թիմՍկեիդ(2007-ից)
Լյուն(2009-ից)
Ծածկույթի տեսակըgrass? և tartan?
Կայքoslo.kommune.no/natur-kultur-og-fritid/idrettsanlegg/bislett-stadion/(նորվ.)
Քարտեզ
Քարտեզ
 Bislett stadion Վիքիպահեստում

Պատմություն

1922 թվականին կառուցվել է աղյուսե գործարանի տեղում քաղաքային իշխանությունների ֆինանսաֆորմամբ։ Սկզբնական շրջանում օգտագործվել է որպես ձիավազքի մարզադաշտ։ Հետագայում այստեղ սկսեցին կազմակերպել թեթև ատլետիկայի մրցումներ։ 1940 թվականին ենթարկվեց լուրջ վերաձևափոխումների, որից հետո ունեցավ 20000 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ Հաջորդ վերակառուցումը տեղի ունեցավ 1952 թվականին 6-րդ ձմեռային օլիմպիական խաղերը ընդունելուց առաջ։ 1965 թվականին մարզադաշտում կազմակերպվել է թեթև ատլետիկայի Bislett Games խաղերը, որը 1998 թվականից դարձավ թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության փուլերից մեկը։ Մինչև 1980-ական թվականները այն մնում էր Նորվեգիայի ձիավազքի գլխավոր մարզադաշտը։ 1990-ական թվականներին քաղաքային իշխանությունները փոխեցն մարզադաշտի ուղվածությունը դեպի ամառային սպրորտաձևերի անցկացման վայր։

2004 թվականին մարզադաշտը ամբողջովին քանդեցին և նույն տեղում 10 ամսյա շինարարությունից հետո 2005 թվականին բացեցին միանգամայն նոր մարզադաշտ, որը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։ Այստեղ անցկացնում է թեթև ատլետիկայի և ֆուտբոլի մրցումներ ու հանդիպումներ։ 2007 թվականից Սկեիդ և 2009 թվականի Լյուն թիմերի մարզադաշտն է։

Մարզադաշտի ռեկորդները

ՍպորտաձևՄարզիկԵրկիրԱրդյունքԱմսաթիվ
100 մԱտո ԲոլդոնTRI9.8813.07.01
200 մՖրենկի ՖրեդերիկNAM19.8205.07.96
400 մՄայքլ ՋոնսոնԱՄՆ43.8621.07.95
800 մՍեբաստիան ՔոյGBR1.42.4 (1.42.33)05.07.79
1500 մՀիշամ Էլ ԳերուճMAR3.29.1209.07.98
1 միլՀիշամ Էլ ԳերուճMAR3.44.9004.07.97
3000 մՀալե ԳեբրեսելասիեMAR3.44.9004.07.97
5000 մՔենենիսա ԲեկելեETH12.52.2627.06.03
10 000 մՔենենիսա ԲեկելեETH26.31.3204.07.97
110 մ/արգ.Լաջի ԴուկուրեFRA13.0029.07.05
400 մ/արգ.Մոզես ԷդվինԱՄՆ47.6717.07.79
3000 մ/արգ.Մոզես ԿիպթաունKEN8.03.3621.07.95
Երկար ցատկԻրվին ՍալադինոPAN8.5302.06.06
Եռակի ցատկՋոնաթան ԷդվարդսGBR18.0109.07.98
Թռիչք բարձրությամբՀավեր ՍոտոմայորCUB2.3701.07.89
Վեցակի թռիչքԹիմ ԼոբինգերGER6.0030.06.99
Գնդի հրումԳյունտեր ՎերներSUI22.0206.07.91
Տափօղակի նետումՎիրգիլիուս ԱնելկաLTU70.5115.06.07
Սուրի նետումՐայմոնդ ՀեկտGER92.6021.07.95
Ուրագի նետումՅուրի ՏամEST81.1416.07.85
ՀնգամարտՌոբերտ ՄետիսԱՄՆ7346 pts28-29.07.49

Արտքաին հղումներ