Դարաբ (Ֆարս)

քաղաք Իրանի Ֆարսի նահանգում

Դարաբ[2] (պարս.՝ داراب), քաղաք Իրանի հարավում՝ Ֆարս օսթանում, Դարաբ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 70 232 մարդ (2016)[1]։

Քաղաք
Դարաբ
պարս.՝ داراب
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՖարս
ՇահրեստանԴարաբ
ԲԾՄ1120 մետր
Բնակչություն70 232 մարդ (2016)[1]
Դարաբ (Ֆարս) (Իրան)##
Դարաբ (Ֆարս) (Իրան)

Դարաբը տարածաշրջանային խոշոր գյուղատնտեսական կենտրոն է[3], հիմնական մշակաբույսերն են ցորենը, ցիտրուսները, բամբակը, եգիպտացորենը, ինչպես նաև՝ արմավենիները։

Աշխարհագրություն և կլիմա

Քաղաքը գտնվում է Ֆարսի հարավ-արևելքում՝ հարավարևելյան Զագրոսի լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1 139 մետր բարձրություն[4]։ Դարաբը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Շիրազից, մոտ 210 կմ դեպի հարավ-արևելք (ESE) և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 820 կմ դեպի հարավ-արևելք (SSE): Կլիման արևադարձային է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է (մինչև 395 մմ)։

Դարաբի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)15.9
(60.6)
17.4
(63.3)
22.2
(72)
25.8
(78.4)
33.0
(91.4)
36.3
(97.3)
37.8
(100)
37.0
(98.6)
34.0
(93.2)
29.8
(85.6)
22.8
(73)
18.
(64)
27.5
(81.45)
Միջին ցածր °C (°F)3.4
(38.1)
5.0
(41)
8.7
(47.7)
12.4
(54.3)
17.8
(64)
21.0
(69.8)
23.4
(74.1)
22.4
(72.3)
18.7
(65.7)
14.2
(57.6)
8.3
(46.9)
4.4
(39.9)
13.31
(55.95)
Տեղումներ մմ (դյույմ)48
(1.89)
44
(1.73)
14
(0.55)
23
(0.91)
1
(0.04)
0
(0)
1
(0.04)
1
(0.04)
0
(0)
2
(0.08)
12
(0.47)
29
(1.14)
175
(6.89)
աղբյուր: Climate-Data.org[5]

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 70 232 մարդ, որոնք կազմում էին 21 308 տնտեսություն։ Դարաբը Ֆարս օսթանի բնակչությամբ յոթերորդ ամենախոշոր քաղաքն է[6]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
1966198619911996200620112016
13 419[7]33 71841 931[8]48 130[8]54 513[9]61 672[10]70 232[11]

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է Աքեմենյանների դինաստիայի օրոք։ Դարաբն առաջին քաղաքն էր, որը նվաճել էր ապագա արքայից արքա Արտաշիր Պապականը[3]։

Տեսարժան վայրեր

Դարաբի շրջակայքում գտնվում են մի շարք հանգստի գոտիներ։ Քաղաքից դեպի արևելք գտնվում է անտառապատ տարածք, որը հայտնի է Լայզանգան (Layzangan) անունով[12]։ 20 կիլոմետր դեպի արևմուտք կան հանքային աղբյուրներ, որոնց շուրջ ձևավորվել է Ջունջանի (Joonjan) հանգստի գոտին[13]։ Նաև Դարաբից հյուսիս-արևելք գտնվում է Թոդաջ լեռնաշղթան[14], որի ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից ունի 3150 մետր բարձրություն։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարաբ (Ֆարս)» հոդվածին։