Եգիպտացորեն

բույսերի տեսակ
Եգիպտացորեն
Եգիպտացորեն
Եգիպտացորեն
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԿարգՀացածաղկավորներ (Poales)
ԸնտանիքՀացազգիներ (Poaceae)
ՏրիբաAndropogoneae
ԵնթատրիբաTripsacinae
ՑեղZea
Վերնատեսակ'Zea'
ՏեսակԵգիպտացորեն (Z. mays)
Միջազգային անվանում
Zea mays
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Եգիպտացորեն (Zea mays), մայծ, սիմինդր, խոշոր հատիկներով բույս է, որը դեռևս նախապատմական ժամանակաշրջանում մշակում էին Կենտրոնական Ամերիկայի բնիկները։

Միամյա խոտաբույս է, եգիպտացորեն դասի միակ մշակաբույսն է։
Բաժանվում է ինը բուսաբանական խմբերի։

Կառուցվածք

Մայծը բարձրահասակ խոտաբույս է, հասնում է 3 մ բարձրության։ Ունի լավ զարգացած արմատների թելքային համակարգ։ Արմատները խորանում են մինչև 100-150 սմ։ Ցողունի ստորին հանգույցներում կարող է առաջանան օդային հենարանային արմատներ, որոնք ցողունին պաշտպանում են ընկնելուց և բույսին մատակարարում են ջուր և սննդանյութեր։
Ցողունն ուղղաձիգ է, 7 սմ տրամագծով, առանց ներսի խոռոչի (ի տարբերություն հացաբույսերից շատերի)։
Տերևներն աճում են յուրաքանչյուր հանգույցից, խոշոր են, գծային, նշտարաձև, մինչև 10 սմ լայնությամբ և 1 մ երկարությամբ։
Ցողունի գագաթը վերջանում է արական ծաղկաբույլի երկար փնջով։

Արտադրություն

Եգիպտացորենը լայնորեն մշակվող բույս է ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում հավաքվում է ամբողջ աշխարհի բերքի 40%-ը։ Մյուս խոշոր արտադրողներն են Չինաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։
2009 թ. ամբողջ աշխարհում եգիպտացորենի մշակության տակ է եղել 159 մլն. հա տարածություն։

2013 թ. եգիպտացորեն արտադրողների վերին տասնյակը
ԵրկիրըԱրտադրությունը (տոննա)Note
 ԱՄՆ353,699,441
 Չինաստան217,730,000
 Բրազիլիա80,516,571
 Արգենտինա32,119,211
 Ուկրաինա30,949,550
 Հնդկաստան23,290,000
 Մեքսիկա22,663,953
 Ինդոնեզիա18,511,853
 Ֆրանսիա15,053,100
 Հարավային Աֆրիկա12,365,000
Աշխարհում1,016,431,783
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն։
Ընթերցե՛ք «եգիպտացորեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 467
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտացորեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտացորեն» հոդվածին։