Ելենա Վյալբե

Ելենա Վալերիևնա Վյալբե՝ ծնված Տրուբիցինա ( ռուս. ՝ Елена Валерьевна Вяльбе (Трубицына), ապրիլի 20, 1968(1968-04-20), Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդուհի, որը ներկայացրել է ԽՍՀՄ-ը, Անկախ Պետությունների Համագործակցությունը և Ռուսաստանը։ Օլիմպիական յոթակի և աշխարհի առաջնությունների տասնյոթակի մեդալակիր, աշխարհի հնգակի գավաթակիր։

Ելենա Վյալբե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ և մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 20, 1968(1968-04-20) (56 տարեկան)
Ծննդավայր՝Մագադան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝CSKA Moscow?
Մարզիչ(ներ)՝Viktor Tkachenko?
164 սանտիմետր
Քաշ՝54 կիլոգրամ

Կարիերա

1986 թվականին Ելենան մասնակցել է Լեյք Փլեյսիդում անցկացված պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ արծաթե մեդալներ է նվաճել փոխանցումավազքում ու 5 կմ արագավազքում՝ սպրինտում, իսկ 15 կմ մրցատարածությունում զբաղեցրել է երրորդ տեղը[1]։ Մեկ տարի անց Ասիագոյում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում նա լավագույնն էր փոխանցումավազքում և 15 կմ մրցավազքում, իսկ 5 կմ մրցատարածությունում նվաճեց արծաթե մեդալ[2]։

Իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում կատարել է 1986/1987 մրցաշրջանում և առաջին իսկ մեկնարկներում միավորներ է վաստակել ու թեև չի կանգնել պոդիումին, սակայն ընդհանուր դասակարգման մեջ զբաղեցրած 23-րդ տեղը նույնպես վատ արդյունք չէր սկզբի համար։ 1988/1989 մրցաշրջանում նա շատ լավ է հանդես եկել՝ յոթ անգամ բարձրանալով պոդիում, ընդ որում՝ 5 անգամ հաղթող ճանաչվելով և վերջնարդյունքում արժանանալով իր առաջին բյուրեղապակյա գնդակին։ Յուրաքանչյուր հաջորդ մրցաշրջանում, մինչև իր կարիերայի ավարտը, նա պոդիումին տեղեր է գրավել՝ միշտ գոնե մեկ անգամ հաղթանակ տանելով։ Ընդհանուր առմամբ Ելենան հաղթել է 45 մրցավազքում և 81 անգամ կանգնել պոդիումի վրա։ Իր լավագույն արդյունքները գրանցել է 1988/1989, 1990/1991, 1991/1992 և 1994/1995 մրցաշրջաններում, երբ հաղթող է ճանաչվել ընդհանուր դասակարգման արդյունքներով։ Նա 1996/1997 մրցաշրջանում ևս հաղթել է ընդհանուր դասակարգման արդյունքներով՝ շահելով փոքր բյուրեղյա գնդակ՝ երկար տարածություններում դահուկավազքի մրցումներում հաղթելու և սպրինտում երկրորդ տեղը գրավելու համար։ 1989/1990, 1992/1993 և 1995/1996 մրցաշրջաններում Վյալբեն երկրորդն էր ընդհանուր դասակարգման արդյունքներով, իսկ 1993/1994 մրցաշրջանում ՝ երրորդը։ 1992 թվականին Մագադանի արհմիութենական ակումբից տեղափոխվել է նորվեգական Bjerke Nannestadt ակումբ։

Օլիմպիադաներում Վյալբեն իր նորամուտը նշել է1992 թ. Ալբերվիլի օլիմպիական խաղերում։ Դա նրա ամենահաջող օլիմպիադան էր, որտեղ նվաճեց 5 մեդալ։ Ընդ որում՝ Ռաիսա Սմետանինայի, Լարիսա Լազուտինայի և Լյուբով Եգորովայի հետ 4x5 կմ փոխանցումավազքում նվաճեց ոսկե մեդալ, անհատական մեկնարկներում բրոնզե մեդալներ նվաճեց 5 կմ և 15 կմ տարածություններում՝ դասական տեխնիկայով, 30 կմ մրցատարածությունում՝ ազատ տեխնիկայով մրցումներում և հետապնդման մրցաձևում։ Լիլեհամերի օլիմպիական խաղերում նա անհատապես այնքան էլ լավ հանդես չեկավ։ Այդուհանդերձ՝ թիմակիցների հետ ոսկի մեդալ նվաճեց փոխանցումավազքում։ Չորս տարի անց՝ Նագանոյի օլիմպիական խաղերում նա նվաճեց երրորդ անընդմեջ ոսկե մեդալը փոխանցումավազքում՝ Նինա Գավրիլյուկի, Օլգա Դանիլովայի և Լարիսա Լազուտինայի հետ միասին։ Նրա լավագույն անհատական արդյունքն այս խաղերում 5-րդ տեղն էր 30 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում։

1989 թվականին Լահթիում առաջին անգամ մասնակցելովաշխարհի առաջնության՝ Ելենան ոսկե մեդալներ նվաճեց 10 կմ և 30 կմ մրցատարածություններում և արծաթ՝ փոխանցումավազքում։ Նա ավելի լավ արդյունքների հասավ Վալ դի Ֆիեմում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ ոսկե մեդալների արժանացավ փոխանցումավազքում, 15 կմ դասական տեխնիկայով մրցավազքում և 10 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում, իսկ 30 կմ ազատ տեխնիկայով մրցավազքում նվաճեց արծաթե մեդալ՝ զիջելով միայն իր հայրենակից Լյուբով Եգորովային։ Ֆալունում կայացած աշխարհի առաջնությունում Վյալբեն չեմպիոն հռչակվեց փոխանցումավազքում և 15 կմ դասական տեխնիկայի կիրառմամբ մրցավազքում։ Չնայած երկու ոսկե մեդալ նվաճելուն՝ դա նրա կարիերայի ամենավատ առաջնությունն էր. մնացած բոլոր առաջնություններում նա նվազագույնը երեք բարձրագույն պագևի է արժանացել։ Իսկ ամենամեծ հաջողությանը հասել է Տրոնհեյմում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ հինգ ոսկե մեդալ է նվաճել։

Ելենա Վյալբեն ևս 6 մեդալ (այդ թվում՝ 2 ոսկե) նվաճել է պատանիների աշխարհի առաջնություններում, իսկ 1989 թվականին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն 10 կմ և 30 կմ մրցատարածություններում։ 1997/1998 օլիմպիական մրցաշրջանից հետո նա ավարտել է իր մարզական կարիերան։

Պարգևներ

1991 թվականին ISK-ի հարցման ժամանակ աշխարհի լավագույն մարզուհիների ցանկում Ելենա Վյալբեն զբաղեցրել է 8-րդ տեղը։ 1992 թվականին նա, լինելով Ռուսաստանի առաջին ներկայացուցիչը, պարգևատրվել է Հոլմենկոլենի մեդալով։ 1989 թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում, իսկ 1992 թվականին՝ այդ պատվավոր կոչման ռուսական տարբերակը։ 1994 թվականին Վյալբեն արգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով՝ «Պետությանը մատուցած ծառայությունների և սպորտում ձեռք բերած ակնառու նվաճումների համար»[3][4]։ Նա 1994 թվականի ապրիլի 22-ին ստացել է կառավարական ևս մեկ պարգև՝ Ժողովուրդնեի բարեկամության շքանշան՝ «1994 թվականի XVII ձմեռային օլիմպիական խաղերում ձեռք բերած մարզական նվաճումների համար»[5][6]։ Անվանի մարզուհին արժանացել է նաև Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանի[7], Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին և երկրորդ աստիճանների շքանշանների[8], Խակասիային մատուցած ծառայությունների համար շքանշանի[9], Թաթարստանի Դուսլիկ / Բարեկամություն շքանշանի[10], կառավարական այլ պարգևների։ Վյալբեին շնորհվել է Մագադանի պատվավոր քաղաքացու կոչում[11]։ 2002 թ. նրա անունով է կոչվել Մագադանի դահուկավազքի մարզադպրոցը։ Վյալբեի մարզական կարիերայի մասին է պատմում 2021 թվականին նկարահանված «Ճերմակ ձյուն» գեղարվեստական կինոնկարը։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Վյալբեն 2004-2006 թվականներին եղել է Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահը։ 2006 թվականին դարձել է Ռուսաստանի դահուկորդ մարզիկների օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչը, հավաքականը նախապատրաստել Թուրինի օլիմպիական խաղերին։ 2010 թվականից Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն է։

Ելենայի ամուսինը էստոնացի դահուկորդ Ուրմաս Վյալբեն էր, ումից նա բաժանվել է։ Ներկայումս ապրում է Մոսկվայում։ Վյալբեն մեծահասակների մրցապայքարում ընդհանուր առմամբ նվաճել է 24 մեդալ, դրանցից 17-ը՝ ոսկե։ Այդ պարգևներին գումարելով նրա նվաճումները աշխարհի գավաթի խաղարկություններում՝ աներկբայորեն կարելի է ասել, որ նա մնում է սպորտի պատմության մեջ ամենահաջողակ դահուկորդուհիներից մեկը։

Ձեռքբերումներ

ՏեղՕրՏարիՔաղաքՄրցույթՎազքի ժամանակըԿորուստՀաղթող
3. փետրվարի 91992 թ Ալբերվիլ15 կմ դասական ոճ42։ 20.8+1:21.5 Լյուբով Եգորովա
3. փետրվարի 131992 թ Ալբերվիլ5 կմ դասական ոճ14:13.8+8.9 Մարջուտ Լուկկարինեն
3. փետրվարի 151992 թ Ալբերվիլ5+10 կմ հետապնդում40:07,7+44.0 Լյուբով Եգորովա
1. փետրվարի 171992 թ Ալբերվիլ4x5 կմ փոխանցավազք[12]59:34.8
3. փետրվարի 211992 թ Ալբերվիլերեսուն կմ ազատ ոճ1:22:30.1+1:43.8 Ստեֆանիա Բելմոնդո
6.փետրվարի 131994 թ Լիլեհամմեր15 կմ ազատ ոճ39։ 44.5+2:42.1 Մանուել Դի Սենտ
1. փետրվարի 211994 թ Լիլեհամմեր4x5 կմ փոխանցավազք[13]57։ 12.5
6.փետրվարի 241994 թ Լիլեհամմերերեսուն կմ դասական ոճ1:25:41.6+1:15.8 Մանուել Դի Սենտ
17.փետրվարի 81998 թ Նագանո15 կմ դասական ոճ46:55.4+2:30.5 Օլգա Դանիլովա
1. փետրվարի 151998 թ Նագանո4x5 կմ փոխանցավազք[14]55։ 13.5
5.փետրվարի 201998 թ Նագանոերեսուն կմ ազատ ոճ1:22:01.5+2:51.3 Յուլիա Չեպալովա

Աշխարհի առաջնություններ

Գրաված տեղըՕրըՏարինՄրցավայրըՄրցաձևըՎազքի ժամ.StrataՀաղթողը
6.17 փետրվ.1989 Lahti10 կմ դասական ոճով29:19,0+1:09,7 Մարիա-Լիիզա Կիրվենսնիեմի
1. 19 փետրվ.1989 Լահտի10 կմ ազատ ոճով27:04,5
2. 23 փետրվ.1989 ԼահտիՓոխանց. 4x5 կմ54:49,8+7,1
1. 25 փետրվ.1989 Լահտի30 կմ ազատ ոճով1:29:59,7
1. 8 փետրվ.1991 Վալ դի Ֆիեմե15 կմ դասական ոճով14:04,2
1. 10 փետրվ.1991 Վալ դի Ֆիեմե10 կմ ազատ ոճով28:25,9
1. 14 փետրվ.1991 Վալ դի ՖիեմեՓոխանց. 4x5 կմ55:36,6
2. 16 փետրվ.1991 Վալ դի Ֆիեմե30 կմ ազատ ոճով28:25,9+35,6 Լյուբով Եգորովա
1. 19 փետրվ.1993 Ֆալուն15 կմ դասական ոճով44:49,0
4.21 փետրվ.1993 Ֆալուն5 կմ դասական ոճով14:07,6+12,3 Լարիսա Լազուտինա
6.23 փետրվ.1993 Ֆալուն5+10 կմ հետապնդ.40:19,0+58,0 Ստեֆանիա Բելմոնդո
1. 25 փետրվ.1993 ՖալունՓոխանց. 4x5 կմ54:15,7
19.27 փետրվ.1993 Ֆալուն30 կմ ազատ ոճով1:22:41,3+6:48,4 Ստեֆանիա Բելմոնդո
2. 10 մարտի1995 Թանդեր Բեյ (Օնտարիո)15 կմ դասական ոճով41:27,5+1:11,6 Լարիսա Լազուտինա
4.12 մարտի1995 Թանդեր Բեյ (Օնտարիո)5 կմ դասական ոճով15:23,7+39,4 Լարիսա Լազուտինա
12.14 մարտի1995 Թանդեր Բեյ (Օնտարիո)5+10 կմ հետապնդ.43:19,6+2:10,7 Լարիսա Լազուտինա
1. 16 մարտի1995 Թանդեր Բեյ (Օնտարիո)Փոխանց. 4x5 կմ53:47,6
1. 18 մարտի1995 Թանդեր Բեյ (Օնտարիո)30 կմ ազատ ոճով1:16:27,3
1. 21 փետրվ.1997 Թրոնհեյմ15 կմ ազատ ոճով36:28,2
1. 23 փետրվ.1997 Թրոնհեյմ5 կմ դասական ոճով13:32,7
1. 24 փետրվ.1997 Թրոնհեյմ5+10 կմ հետապնդ.39:13,5Ex aequo Ստեֆանիա Բելմոնդո
1. 27 փետրվ.1997 ԹրոնհեյմՓոխանց. 4x5 կմ56:40,2
1. 23 փետրվ.1997 Թրոնհեյմ30 կմ դասական ոճով13:32,7

Պպատանիների աշխարհի առաջնություններ

Գրաված տեղըՕրըՏարինՄրցավայրըՄրցույթԱրդյունքըԿորուստՀաղթողը
2. փետրվարի 131986 թ Լեյք Փլեսիդ5 կմ դասական ոճով16։ 10.1+22.1 Լյուբով Եգորովա
2. փետրվարի 151986 թ. Լեյք Փլեսիդ3x5 կմ փոխանցավազք[15]47:08.6+15.2
3. փետրվարի 171986 թ Լեյք Փլեսիդ15 կմ ազատ ոճով43:43.8+1:24.6 Գաբի Նեստլեր
2. փետրվարի 41987 թ Ասիագո5 կմ դասական ոճով14:18.4+4.9 Տատյանա Բոնդարևա
1. փետրվարի 61987 թ Ասիագո3x5 կմ փոխանցավազք[16]41։ 26.9
1. փետրվարի 81987 թ Ասիագո15 կմ ազատ ոճով39:59.0

Աշխարհի գավաթի խաղարկություններ

Գրաված տեղերը ընդհանուր դասակարգման մեջ

  • 1986/1987 մրցաշրջան . 23-րդ
  • 1988/1989 մրցաշրջան ՝ 1-ին
  • 1989/1990 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1990/1991 մրցաշրջան ՝ 1-ին
  • 1991/1992 մրցաշրջան՝ 1-ին
  • 1992/1993 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1993/1994 մրցաշրջան ՝ 3-րդ
  • 1994/1995 մրցաշրջան՝ 1-ին
  • 1995/1996 մրցաշրջան ՝ 2-րդ
  • 1996/1997 մրցաշրջան՝ 1-ին
  • 1997/1998 մրցաշրջան ՝ 12-րդ

Հաղթանակներ մրցափուլերում

NrՕրըՏարինՄրցավայրըՄրցաձևըՎազքի ժամանակը
1.14 դեկտեմբ.1988 Կամպրա15 կմ ազատ ոճով
2.7 հունվ.1989 Կավգոլովո15 կմ դասական ոճով
3.19 փետրվ.1989 Լահտի10 կմ ազատ ոճով
4.25 փետրվ.1989 Լահտի30 կմ ազատ ոճով
5.11 մարտի1989 Ֆալուն15 կմ ազատ ոճով
6.20 փետրվ.1990 Վալ դի Ֆիեմե10 կմ ազատ ոճով
7.2 մարտի1990 Լահտի5 կմ ազատ ոճով
8.15 դեկտեմբ.1990 Դավոս15 կմ դասական ոճով
9.20 դեկտեմբ.1990 Լե Սեսիե5+10 կմ հետապնդ.
10.5 հունվ.1991 Մինսկ30 կմ դասական ոճով
11.8 փետրվ.1991 Վալ դի Ֆիեմե15 կմ դասական ոճով44:58,5
12.10 փետրվ.1991 Վալ դի Ֆիեմե10 կմ ազատ ոճով28:25,9
13.2 մարտի1991 Լահտի15 կմ ազատ ոճով
14.9 մարտի1991 Ֆալուն15 կմ ազատ ոճով
15.16 մարտի1991 Օսլո5 կմ ազատ ոճով
16.7 դեկտեմբ.1991 Սիլվեր Սթար5 կմ դասական ոճով
17.14 դեկտեմբ.1991 Թանդեր Բեյ (Օնտարիո)5 կմ ազատ ոճով16:50,5
18.4 հունվ.1992 Կավգոլովո15 km stylem klasycznym43:58,2
19.1 մարտի1992 Վանգ (Նորվեգիա)15 կմ ազատ ոճով41:16,9
20.9 հունվ.1993 Ուլրիխեն10 կմ դասական ոճով28:43,4
21.19 փետրվ.1993 Ֆալուն15 կմ դասական ոճով44:49,1
22.9 հունվ.1993 Ուլրիխեն10 կմ դասական ոճով28:43,4
23.19 փետրվ.1993 Շտրբսկե Պլեսո10 կմ դասական ոճով29:21,7
24.11 դեկտեմբ.1993 Սանտա Կատերինա5 կմ դասական ոճով14:40,2
25.18 դեկտեմբ.1993 Դավոս10 կմ ազատ ոճով26:11,5
26.27 նոյեմբ.1994 Կիրունա5 կմ դասական ոճով15:08,1
27.14 դեկտեմբ.1994 Տաուպլիտցալմ10 կմ դասական ոճով31:09,2
28.17 դեկտեմբ.1994 Սապադա15 կմ ազատ ոճով40:43,1
29.20 դեկտեմբ.1994 Սապադա5 կմ ազատ ոճով13:55,1
30.7 հունվ.1995 Էստերսունդ30 կմ ազատ ոճով1:21:44,6
31.14 հունվ.1995 Նովե Մեստո15 կմ դասական ոճով42:51,7
32.5 փետրվ.1995 Ֆալուն10 կմ ազատ ոճով53:39,7
33.18 մարտի1995 Թանդեր Բեյ (Օնտարիո)30 կմ ազատ ոճով1:16:27,3
34.25 մարտի1995 Սապորո15 կմ ազատ ոճով45:09,4
35.9 դեկտեմբ.1995 Դավոս5 կմ ազատ ոճով12:32,7
36.13 դեկտեմբ.1995 Բրյուսոն (Վալե դ’Աոստա)10 կմ ազատ ոճով41:47,8
37.13 հունվ.1996 Նովե Մեստո10 կմ դասական ոճով32:53,1
38.4 փետրվ.1996 Ռայթ իմ ՎինքլՍպրինտ ազատ ոճով
39.23 նոյեմբ.1996 Կիրունա5 կմ ազատ ոճով14:31,4
40.5 հունվ.1997 Կավգոլովո15 կմ ազատ ոճով47:32,6
41.21 փետրվ.1997 Թրոնհեյմ15 կմ ազատ ոճով36:28,2
42.23 փետրվ.1997 Թրոնհեյմ5 կմ դասական ոճով13:32,7
43.24 փետրվ.1997 Թրոնհեյմ5+10 կմ հետապնդ.39:13,5
44.1 մարտի1997 Թրոնհեյմ30 կմ դասական ոճով1:23:04,9
45.8 մարտի1997 Ֆալուն5 կմ ազատ ոճով12:07,5
46.20 դեկտեմբ.1997 Դավոս15 կմ դասական ոճով44:01,3

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Վյալբե» հոդվածին։