Զուրաբ Սականդելիձե

Զուրաբ Ալեքսանդրի Սականդելիձե (ზურაბ ალექსანდრეს ძე საკანდელიძე, 9 օգոստոսի, 1945, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 25 հունվարի, 2004, Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային բասկետբոլիստ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն (1972)։ Սպորտի վաստակավոր վարպետ (1967)։ ԽՍՀՄ գավաթակիր (1969)։ Աշխարհի չեմպիոն (1967)։ Եվրոպայի քառակի չեմպիոն (1965, 1967, 1969, 1971)։

Զուրաբ Ալեքսանդրի Սականդելիձե
ზურაბ ალექსანდრეს ძე საკანდელიძე
«Դինամո» (Թբիլիսի) (1963—1974)
Ակումբ«Դինամո» (Թբիլիսի) (1963—1974)
ԴիրքըՀարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ1945 օգոստոսի 9
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 25, 2004(2004-01-25) (տարիքը 58)
Վախճանի վայրըՎրաստան Թբիլիսի, Վրաստան
Ազգությունվրացի
Հասակ186
Քաշ81
համալսարանՎրաստանի ճարտարագիտական ինստիտուտ
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ ԽՍՀՄ
Օլիմպիական խաղեր
ՈսկիՄյունխեն 1972ԽՍՀՄ
ԲրոնզՄեխիկո 1968ԽՍՀՄ
Աշխարհի գավաթի առաջնություն
Ոսկի1967 ՄոնտեվիդեոԽՍՀՄ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի1965 ԽՍՀՄԽՍՀՄ
Ոսկի1967 ՖինլանդիաԽՍՀՄ
Ոսկի1969 ԻտալիաԽՍՀՄ
Ոսկի1971 Արևմտյան ԳերմանիաԽՍՀՄ
Բրոնզ1973 ԻսպանիաԽՍՀՄ

Կենսագրություն

Զուրաբ Սականդելիձեն ծնվել է 1945 թվականի օգոստոսի 9-ին Քութայիսում։ Սովորել է Վրաստանի ճարտարագիտական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։

Հանդես է եկել Թբիլիսիի «Դինամո» ակումբում (մինչև 1974 թվականը)։ Հարձակողական ոճի պաշտպան է։ Հասակը 186 սմ է։ 1964 թվականից խաղացել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1968 թվականին Ամառային օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է բրոնզե, 1972 թվականի Օլիմպիական խաղերում՝ ոսկե մեդալ։

1979-1983 թվականներին եղել է «Դինամո» (Թբիլիսի) ակումբի տղամարդկանց թիմի ավագ մարզիչը։

Մահացել է 2004 թվականի հունվարի 25-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Վերիայի գերեզմանատանը։

Նվաճումներ

  • Օլիմպիական չեմպիոն - 1972
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր - 1968
  • Աշխարհի չեմպիոն - 1967
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1970
  • Եվրոպայի չեմպիոն - 1965, 1967, 1969, 1971
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1973
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե (1969) ու բրոնզե (1965) մեդալակիր
  • ԽՍՀՄ գավաթի առաջնության մրցանակակիր - 1969
  • 1965 և 1973 թվականների Ունիվերսիադաների արծաթե մեդալակիր
  • Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  • 100 лет российского баскетбола: история, события, люди: справочник / Автор-составитель В. Б. Квасков. — М.: Советский спорт. — 274 с.: илл. ISBN 5-9718-0175-9