Մեխիկո

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեխիկո (այլ կիրառումներ)

Մեխիկո (իսպ.՝ Ciudad de México, թարգմանաբար՝«Մեքսիկայի քաղաքը»), Մեքսիկայի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, տնտեսական, արդյունաբերական և մշակութային կենտրոն։ Տոկիոյից (Մեծ Տոկիո) և Սեուլից հետո բնակվածությամբ երրորդ ագլոմերացիան է աշխարհում։ Ըստ ՄԱԿ-ի WUP2003 հաշվետվության տվյալների՝ Մեխիկոյում ապրում է 8.721.000 մարդ։ Բնակչության մեծ մասը քրիստոնյա է։Հյուսիսային Ամերիկայի ամենախիտ բնակեցված քաղաքն է[2], զույգ Ամերիկաների մշակութային և ֆինանսական կարևորագույն կենտրոններից մեկը[3]։ Կառուցվել է Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող սարահարթի հովտում՝ ծովի մակերևույթից 2240 մետր բարձրության վրա։ Կազմված է 16 շրջաններից։

Քաղաք
Մեխիկո
իսպ.՝ Ciudad de México
ԴրոշԶինանշան


Muy Noble e Insigne, Muy Leal e Imperial
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Ներքին բաժանումÁlvaro Obregón?[1], Azcapotzalco?[1], Tláhuac?[1], Milpa Alta?[1], Միգել Իդալգո[1], La Magdalena Contreras?[1], Iztapalapa?[1], Iztacalco?[1], Gustavo A. Madero?[1], Cuajimalpa?[1], Սոչիմիլկո[1], Venustiano Carranza?[1] և Tlalpan?[1]
Հիմնադրված է1325 թ.
Այլ անվանումներՏենոչտիտլան
Մակերես1485 կմ²
ԲԾՄ2240 մ
Բնակչություն9 209 944 մարդ (2020)
Խտություն5 873 մարդ/կմ²
Ագլոմերացիա24 163 226
Ժամային գոտիUTC-6, ամառը UTC-5
Հեռախոսային կոդ(+52) 55
Փոստային դասիչ01000 և 16999
Պաշտոնական կայքdf.gob.mx
Մեխիկո (Մեքսիկա)##
Մեխիկո (Մեքսիկա)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշըՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 412
ռուս..անգլ..ֆր.

2009 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմել է մոտավորապես 8.84 միլիոն մարդ[4], զբաղեցրած տարածքը՝ 1485 քառակուսի կիլոմետր[5]։ Համաձայն վերջին տվյալների, որոնք արժանացել են ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային կառավարությունների հավանությանը, Մեծ Մեխիկոյի բնակչության թիվը հասել է 21.3 միլիոնի, այն ճանաչվել է արևմտյան կիսագնդի ամենամեծ մետրոպոլիան, իսպանախոս ամենախոշոր քաղաքը, իր մեծությամբ աշխարհի տասնմեկերորդ ագլոմերացիան (2017 թ.)[6]:

2011 թվականին Մեծ Մեխիկոյում ստեղծվել է 411 միլիարդ ամերիկյան դոլարին համարժեք համախառն ներքին արդյունք։ Քաղաքն այդ ցուցանիշով ճանաչվել է աշխարհի ամենաարդյունաբեր վայրերից մեկը[7]։ Այստեղ է ստեղծվում ամբողջ Մեքսիկայի ՀՆԱ-ի 15.8%-ը[8]։ Եթե Մեծ Մեխիկոն դիտարկվեր որպես անկախ պետություն, ապա 2013 թ. իր տնտեսությամբ հինգերորդը կլիներ ամբողջ Լատինական Ամերիկայում՝ հնգապատիկ գերազանցելով Կոստա Ռիկային և հավասար դուրս գալով Պերուի հետ[9]։

Մեխիկոն զույգ Ամերիկաներում ամենահին մայրաքաղաքներից մեկն է և Էկվադորի մայրաքաղաք Կիոտոյի հետ միասին համարվում է այն երկու մայրաքաղաքներից մեկը, որ հիմնվել է Ամերիկայի բնիկների կողմից։ Ացտեկներն այն հիմնադրել են 1325 թվականին, Տեքսկոկո լճի կղզում և անվանել Տենոչտիտլան։ 1521 թվականին, տևական պաշարումից հետո նվաճվելով իսպանացիների կողմից, այն գրեթե հիմնովին ավերվել է և ապա վերակառուցվել իսպանական գաղութային քաղաքներին հատուկ ոճով ու չափանիշներով։ 1524 թվականին հաստատվել է Մեխիկո Տենոչտիտլան անվանումով բնակավայրի քաղաքապետարանը[10], իսկ 1585 թվականին քաղաքը պաշտոնապես անվանվել է Ciudad de México (Mexico City).[10]: Այն եղել է իսպանական գաղութային կայսրության մեծագույն մասի քաղաքական, վարչական, ֆինանսական կենտրոնը[11]։ Իսպանիայից անկախանալու նպատակով մղած կռիվը հաղթական ավարտի հասցնելով՝ 1824 թվականին այստեղ ստեղծել են դաշնային մարզ։

Քաղաքի բնակիչները քաղաքական ավելի մեծ ինքնավարության համար տարիներ շարունակ պայքարելուց հետո 1997 թվականին վերջապես իրավունք են ստացել ընտրելու Մեխիկոյի կառավարության ղեկավար և Մեխիկոյի օրենսդիր ժողով։ Այդ ժամանակից սկսած՝ վերոնշյալ երկու ղեկավար մարմիններում էլ իշխանական լծակներին տիրում է ձախաթևյան Ժողովրդավարական հեղափոխություն կուսակցությունը[12]։

2016 թվականի հունվարի 29-ին քաղաքը՝ որպես վարչական միավոր, դադարել է համարվել «դաշնային մարզ» (իսպաներեն՝ Distrito Federal կամ D.F.) և այժմ պաշտոնապես անվանվում է "Ciudad de México" (կամ՝ "CDMX").[13]: Mexico City-ն վարչատարածքային տեսակետից ներկայումս գտնվում է անցումային փուլում և մոտ ժամանակներս կդառնա երկրի 32-րդ դաշնային միավորը՝ ստանալով գրեթե պետությանը համարժեք ինքնավարություն[13][14]։

Գրականություն

Մեխիկոյի տեսարժան վայրերից մի քանիսը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխիկո» հոդվածին։