Էլինա Աբկարովա

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Էլինա Արթուրի Աբկարովա (ռուս.՝ Элина Абкарова, օգոստոսի 6, 1988(1988-08-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ և Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի ազգությամբ հայ դերասանուհի։

Էլինա Աբկարովա
Ծնվել էօգոստոսի 6, 1988(1988-08-06) (35 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼենինգրադի մշակույթի և արվեստի մարզային քոլեջ (2009) և Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, թատերական ռեժիսոր և կինոդերասանուհի

Կենսագրություն

Էլինա Աբկարովան ծնվել է 1988 թվականի օգոստոսի 6-ին Բաքվում։ 1988 թվականի նոյեմբերին ծնողների հետ տեղափոխվել է Հայաստան, այնուհետև Ռուսաստան։ Դպրոցական տարիներին զբաղվել է լողով և թեթև ատլետիկայով։ Դեռահաս տարիքից սկսել է սովորել թատերական ստուդիայում։ 2008 թվականին ավարտել է Լենինգրադի մշակույթի և արվեստի մարզային քոլեջի դերասանական ֆակուլտետը՝ Տ․ Սլավինի դասարանը։ 2008 թվականից խաղացել է «Թատրոն Գորոխովայա փողոցի վրա» թատրոնում, որտեղ որպես ռեժիսոր բեմադրել է նաև ներկայացումներ[1]։

2014 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արվեստի համալսարանի դերասանական-ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բ․ Պրեոբրաժենսկու և Վլադիմիր Ֆունտուսովի արվեստանոցը։ Համագործակցել է «Արտ-Վոյաժ» թատերական կենտրոնի հետ[1]։

2011 թվականից նկարահանվում է կինոյում[1]։

Գործունեություն

Դերերը թատրոնում

ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
2008Ուիլյամ ՇեքսպիրՏասներկուերորդ գիշերՄարիա
2008Հանս Քրիստիան ԱնդերսենՍառցե թագուհինփոքր ավազակ
2008Ալեքսանդր ԿուպրինՅամաԺենյա
2008Վալենտին ՌասպուտինՌուդոլֆիոկին
2009Իվան ԲունինԹեթև շնչառությունՕլյա Մեշչերսկայա
2010Նիկոլայ ԳոգոլԱմուսնությունՖեկլա
2010Յակով ԳոլովացկիՓնթինՓնթի
2011Իստվիկյան վհուկներաղջնակ
2012Դարիո ՖոԵս սպասում եմ քեզ, սիրելի՛սՄարիա

Դերերը կինոյում

ՏարիՖիլմԴեր
2013Պատվի գործՍոնյա
2012-2014Առանց հնության ժամկետիդրվագ
2012Լավրովայայի մեթոդը 2դրվագ
2011Ծնունդդ շնորհավորՆադեժդա
2011Խոսում է ոստիկանությունըԺենյա Պրոխորովա

Մրցանակներ և պարգևներ

  • 1999 - «Իմ Պուշկին» համառուսաստանյան թատերական փառատոնի գրան պրի «Գեղարվեստական խոսք» և «Երիտասարդ դերասաններ» անվանակարգերում[2]
  • 2005 - «Իմ Պուշկին» համառուսաստանյան թատերական փառատոնի գրան պրի «Գեղարվեստական խոսք» և «Երիտասարդ դերասաններ» անվանակարգերում[2]

Ծանոթագրություններ