Բաքու

Ադրբեջանի մայրաքաղաք

Բաքու[2] (ադրբ.՝ Bakı, Baraca/պարս.՝ باراکا, Պակովան), Ադրբեջանի մայրաքաղաքը։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզու հարավային մասում։ Խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և գիտա-տեխնիկական կենտրոն Հարավային Կովկասում, ինչպես նաև Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստը և Կովկասի ամենամեծ քաղաքը[3][4]։ Բնակչությունը՝ 2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)[1]։

Բնակավայր
Բաքու
ադրբ.՝ Bakı
ԴրոշԶինանշան

ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հիմնադրված է1-ին դար թ.
Առաջին հիշատակում5-րդ դար
Մակերես2140 կմ²
ԲԾՄ−28 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն2 300 500 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ12
Փոստային դասիչAZ1000
Ավտոմոբիլային կոդ10, 90 և 99
Պաշտոնական կայքbaku-ih.gov.az(ադրբ.)
Բաքու (Ադրբեջան)##
Բաքու (Ադրբեջան)

Բնական պաշարներ

Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն)։

Կրթություն

Բաքվում գործում են Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ (այդ թվում՝ 3 համալսարան), 7 թատրոն, մետրոպոլիտեն (1967 թվականից), շուրջ 30 թանգարան՝ արվեստի, գորգերի, ժողովրդական կիրառական արվեստի և այլն։

Պատմություն

Բաքուն 1540 թվականին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, 1580-ական թվականներին՝ Օսմանյան կայսրությունը։ 1747 թվականին Բաքուն դարձել է Բաքվի խանության կենտրոնը։ Ռուս-պարսկական պատերազմի (1804–1813 թվականներին) ժամանակ՝ 1806 թվականին, Բաքուն միացվել է Ռուսաստանին։ Խորհրդային իշխանության տարիներին՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, 1991 թվականից Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց է), Շիրվանշահերի պալատը (15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովյան քարերը (13-րդ դար), Կըզ Կալասին (Կույսի աշտարակը, 13-րդ դար) և այլն։

Վարչական բաժանում

Բաքուն ներառում է 12 վարչական շրջան և 59 ավան։

պատկերՇրջանի անունԿազմավորման թվականՏարածք (քառ. կմ)Բնակչություն; (մարդ)
Բինագադի շրջան1920[5]170[6]268.400[5]
Գարադաղ շրջան1923[5]1.080[6]127.900[5]
Նարիմանովի շրջան193120[6]179.800[5]
Նասիմիի շրջան1969[5]10[6]222.600[5]
Նիզամիի շրջան1980[5]20[6]201.800[5]
Սաբունչու շրջան1920[7]240[6]247.200[5]
Սաբաիլի շրջան1920[5]30[6]102.600[5]
Սուրախանու շրջան1920[5]120[6]222.000[5]
Փիրալլահի շրջան2012[5]30[6]20.600[5]
Խաթաի շրջան1904[5]30[6]289.900[5]
Խազարի շրջան1934[5]370[6]168.400[5]
Յասամալի շրջան1932[5]10[6]249.300[5]

Մշակույթ

Բաքուն անցյալում եղել է նաև հայ մշակույթի կենտրոն։ 500 թվականին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 19-րդ դարում Բաքվի բնակչության մեկ քառորդը հայ էր, որոնք էլ ակտիվորեն մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքին։ Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին Ալեքսանդր Մանթաշյան, Ստեփան Լիանոզով, Պավել (Պողոս) Ղուկասով, Եսայի Փիթոև և ուրիշներ, ովքեր ունեին նավթի սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային)։ Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։

Ճարտարապետություն

1863–1869 թվականներին հայերը Բաքվում կառուցել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1895 թվականին օծվել է քաղաքի հայկական գերեզմանատան մատուռ-եկեղեցին, 1911 թվականին՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին։ Առաջին հայկական դպրոցը Բաքվում բացվել է 1860 թվականին, և արդեն 19-րդ դարի վերջին այդտեղ գործում էր 12 դպրոց, իսկ 1930–1950-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցների թիվը հասել էր 80-ի։ Այդ տարիներին գործում էին նաև մանկավարժական տեխնիկումը, հայկական ֆակուլտետներ՝ Բաքվի համալսարանում և մանկավարժական ինստիտուտում։ Հայ ճարտարապետները (Գաբրիել Տեր-Միքելյան, Վարդան Սարգսյան, Հ. Տեր-Հովհաննիսյան և ուրիշներ) և շինարարները գործուն մասնակցություն են ունեցել Բաքվի կառուցապատմանը։1980-ական թվականների վերջերին Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ։ Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983 թվականին։1990 թվականի հունվարի 13–19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայերը հարկադրաբար հեռացել են քաղաքից։

Թատրոն

Հայ թատերական կյանքը Բաքվում սկզբնավորվել է 1870 թվականին, բացվել է հայկական թատրոն (որպես պետական թատրոն գործել է 1939–1949 թվականներին)։ Բաքվում գործել են նաև երաժշտական անսամբլներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ։ Տարբեր տարիների Բաքվի հայ թատերական կյանքը ղեկավարել են Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը, Հովսեփ Ոսկանյանը, Լևոն Երամյանը, Ժասմենը, Արշակ Հարությունյանը և ուրիշներ։ Այստեղ գործել են նաև տպարաններ, հրատարակվել հայերեն պարբերականներ («Հայկական աշխարհ», «Օրեր», «Շեփոր», «Առավոտ», «Թատրոն և երաժշտություն», «Նոր խոսք» և այլն), դասագրքեր, գրականություն։1890-ական թվականների կեսերին Բաքվում գործել է «Օջախ» գրական խմբակը, 1910–1917 թվականներին՝ Հայ գրողների ընկերություններ, որոնց աշխատանքներին մասնակցել են Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը։Բաքվի մշակութային կյանքում նշանակալի դեր են խաղացել հայ կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ։

Ժողովրդագրություն

ՏարիԱդրբեջանցիներ%Ռուսներ%Հայեր%Հրեաներ%Այլ%Ընդամենը
1886[8]37,53043.321,39024.724,49028.33910.52,8103.286,611
1897[9]40,3413637,39933.419,09917.13,369311,69610.5111,904
1926[10]118,73726.2167,37336.976,65616.919,5894.370,97815.7453,333
1939[11]215,48227.4343,06443.6118,65015.131,0503.979,37710.1787,623
1959[12]211,37232.9223,24234.7137,11121.324,0573.756,7258.7652,507
1970[13]586,05246.3351,09027.7207,46416.429,7162.388,1936.91,262,515
1979[14]530,55652.4229,87322.7167,22616.522,9162.362,8656.21,013,436
1999[15]1,574,25288119,3716.73780.025,1640.389,68951,788,854
2009[16]1,848,10790.3108,5255.31040.0056,0560.683,0234.12,045,815


Կլիմա

Բաքուն գտնվում է բարեխառն գոտում՝ ցամաքային կլիմային բնորոշ հատկանիշերով։ Դրա շնորհիվ այստեղ պարզ արտահայտվում են տարվա բոլոր չորս եղանակները։ Ձմեռները զով են, երբեմն՝ ցուրտ և ձնառատ։ Ամռանը հիմնականում շոգ է, չորային։ Կլիման կիսաչոր է (Köppen կլիմայի դասակարգում։ BSk)։ Տեղումների հիմնական մասը գալիս է, գարնանը, աշնանը և ձմռանը։ Լինում են ուժեղ քամիներ ամբողջ տարվա ընթացքում։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։

Բաքուի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)6.6
(43.9)
6.3
(43.3)
9.8
(49.6)
16.4
(61.5)
22.1
(71.8)
27.3
(81.1)
30.6
(87.1)
29.7
(85.5)
25.6
(78.1)
19.6
(67.3)
13.5
(56.3)
9.7
(49.5)
18.1
(64.6)
Միջին օրական °C (°F)4.4
(39.9)
4.2
(39.6)
7.0
(44.6)
12.9
(55.2)
18.5
(65.3)
23.5
(74.3)
26.4
(79.5)
26.3
(79.3)
22.5
(72.5)
16.6
(61.9)
11.2
(52.2)
7.3
(45.1)
15.1
(59.2)
Միջին ցածր °C (°F)2.1
(35.8)
2.0
(35.6)
4.2
(39.6)
9.4
(48.9)
14.9
(58.8)
19.7
(67.5)
22.2
(72)
22.9
(73.2)
19.4
(66.9)
13.6
(56.5)
8.8
(47.8)
4.8
(40.6)
12.0
(53.6)
Տեղումներ մմ (դյույմ)21
(0.83)
20
(0.79)
21
(0.83)
18
(0.71)
18
(0.71)
8
(0.31)
2
(0.08)
6
(0.24)
15
(0.59)
25
(0.98)
30
(1.18)
26
(1.02)
210
(8.27)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)66543212266649
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm)43000000000310
Միջին ամսական արևային ժամ89.989.0124.0195.0257.3294.0313.1282.1222.0145.793.0102.32207,4
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[26], Hong Kong Observatory[27] for data of sunshine hours
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[28]

Հայերը Բաքվում

Հայկական դպրոցներ

Հայկական դպրոցները մինչև ԽՍՀՄ կազմավորում
ԽՍՀՄ շրջանի հայկական դպրոցներ
  • Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքու» հոդվածին։