Էմմա (ֆիլմ, 2020)
«Էմմա» (անգլ.՝ Emma.), բրիտանական կատակերգական դրամա ֆիլմ, որի ռեժիսորն է Օտեմ դե Ուայլդը, նկարահանված Էլեանոր Քաթթոնի սցենարով, Ջեյն Օսթինի նույնանուն վեպի վրա հիմնված ։
Էմմա անգլ.՝ Emma. | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | դրամա, վեպի էկրանավորում և կինոկատակերգություն |
Հիմք | Էմմա |
Թվական | փետրվարի 21, 2020, մարտի 5, 2020, փետրվարի 14, 2020, ապրիլի 24, 2020 և մարտի 12, 2020[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Օթըմ դե Ուայլդ |
Պրոդյուսեր | Թիմ Բևան, Էրիկ Ֆելներ և Գրեհեմ Բրոդբենթ |
Սցենարի հեղինակ | Էլեանոր Քաթթոն |
Դերակատարներ | Անյա Թեյլոր Ջոյ, Ջոնի Ֆլին, Բիլ Նայի, Միա Գոթ, Միրանդա Հարթ, Ջոշ Օ'Քոնոր, Քալլում Թերներ, Ամբեր Անդերսոն, Ռուպերտ Գրեյվս, Ջեմմա Ուիլան, Տանյա Ռեյնոլդս, Քոնոր Սուինդելս, Օլիվեր Քրիս, Քլոե Փիրրի և Անգուս Իմրի |
Օպերատոր | Քրիսթոֆեր Բլովելթ |
Երաժշտություն | Իզոբել Ուոլլեր-Բրիջ |
Մոնտաժ | Նիք Էմերսոն |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Կինոընկերություն | Working Title Films, Blueprint Pictures և Focus Features |
Տևողություն | 125 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Emma (2020) Վիքիպահեստում |
Սյուժե
Երիտասարդ գեղեցկուհի Էմմա Վուդհաուսը կարծում է, որ լավ է տիրապետում մարդկային բնավորություններին և, հետևաբար, կարող է խնամախոսի դեր տանել իր ընկերների և երիտասարդների համար։ Նա իր ընկերուհուն՝ համեստ ու խոնարհ Հարրիեթ Սմիթին տարհամոզում է ամուսնանալ ֆերմերի հետ և նրա համար փոխանորդ է ընտրում վիկարիոս պարոն Էտալոնին։ Սակայն վերջինս հենց սիրահարվում է Էմմային։ Մերժվելուց հետո նա հեռանում է, և Հարիեթ Սմիթը մնում է առանց փեսացուի։ Այնուհետև Էմման փորձում է վերադարձնել Հարիեթին իր նոր ծանոթի` Ֆրենչ Չերչիլի միջոցով։
Դերասաններ
- Անյա Թեյլոր Ջոյ ՝ Էմմա Վուդհաուս
- Ջոնի Ֆլին՝ Ջորջ Նայթլի
- Բիլ Նայի՝ պարուն Վուդհաուս
- Միա Գոթ՝ Հարրիեթ Սմիթ
- Միրանդա Հարթ՝ օրիորդ Բեյթս
- Ջոշ Օ’Քոնոր՝ պարոն Էլթոն
- Քալում Թըրներ՝ Ֆրենկ Չերչիլ
- Ռուպերտ Գրեյվս՝ պարոն Ուեսթոն
- Ջեմմա Ուիլան՝ տիկին Ուեսթոն
- Էմբեր Անդերսոն՝ Ջեյն Ֆերֆաքս
- Տանյա Ռեյնոլդս՝ տիկին Էլթոն
- Քոնոր Սուինդելս՝ Ռոբերտ Մարտին
- Օլիվեր Քրիս՝ Ջոն Նայթլի
- Քլոյա Փիրի՝ Իզաբելա Այթլի
Արտադրություն
Առաջին հաղորդագրությունները Ջեյն Օսթինի «Էմմայի» հերթական կինոնկարի էկրանավորման աշխատանքների մեկնարկի մասին հայտնվեցին 2018-ի հոկտեմբերին. այդ ժամանակ հայտնի դարձավ, որ գլխավոր դերը կկատարի Անյա Թեյլոր-Ջոյը[2]. 2018 թվականի դեկտեմբերին տղամարդու գլխավոր դերը՝ պարոն Նայթլիի, հասավ Ջոնի Ֆլինին[3]։ Ավելի ուշ տեղեկատվություն հայտնվեց այլ դերերի քասթինգների արդյունքների մասին[4]:Ռեժիսորը դարձավ լուսանկարիչ Օտեմ դե Ուայլդ, որի համար ֆիլմը դարձավ ռեժիսորական դեբյուտ։
Քննադատություն և շահույթ
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 21-ին[5], Մեծ Բրիտանիայում՝ մեկ շաբաթ շուտ՝ փետրվարի 14-ին[6]։ Ֆիլմի պրեմիերան հանգստյան օրերին 5 կինոթատրոնում բերեց 230,000 դոլար, մեկ կինոթատրոնում՝ 46000 դոլար, որն այդ ժամանակ ամենաբարձր միջինն էր 2020 թվին[7]։
2020 թվականի մարտի 17-ի դրությամբ ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 10,1 միլիոն դոլար՝ ընդհանուր 25.2 միլիոն դոլար[8][9]։
Քննադատություն
Քննադատները բարձր գնահատեցին ժապավենը։ Rotten Tomatoes կայքում հաստատված գնահատականը 85% է (191 վերանայում), միջին գնահատականը՝ 7.19/10: Metacritic կայքում 45 արդյունքի հիման վրա նկարահանված կինոնկարը գնահատվել է 100-ից 71 բալով, ինչը նշանակում է «հիմնականում բարեհաջող վարկանիշ»[10]։ Common Sense Media կայքի քննադատի կարծիքը. «Զարմանալի մանրամասներ, զուգորդված ավելի զվարճալի սցենարով, քան կարող ես սպասել, և հիանալի դերասանական անսամբլը տվեց Ջեյն Օսթինի վերջին տարիների լավագույն էկրանավորումը»[11]։ The Guardian-ից Փիթեր Բրեդշոուն ֆիլմին 5 աստղից 5-ն է տվել՝ ֆիլմը անվանելով «գեղեցիկ և բարեսիրտ», իսկ Թեյլոր-Ջոյին գլխավոր դերակատար ընտրելը՝ «հետաքրքիր»[12]։
CinemaScore- ի կողմից հարցված հեռուստադիտողները տվել են «B» գնահատականը A+ մասշտաբով մինչև F: PostTrak կայքը հայտնում է, որ կինոնկարի միջին գնահատականը 5 աստղից 3 է եղել, մինչդեռ հարցվածների 44% -ը նշել է, որ անպայման խորհուրդ կտան դիտել այն։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Легкая комедия в твердом переплете: зачем смотреть фильм «Эмма» прямо сейчас // РБК, 11 апреля 2020
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա (ֆիլմ, 2020)» հոդվածին։ |