The Guardian

The Guardian («Գարդիան»), օրաթերթ Մեծ Բրիտանիայում, հիմնվել է Մանչեսթերում 1821 թվականին The Manchester Guardian անունով։ 1959 թվականին փոխել է անունը այժմյանով, իսկ 1964 թվականին խմբագրությունը տեղափոխվել է Լոնդոն։ Կիրակնօրյա թողարկումը ձևակերպված է The Observer թերթի տեսքով (Guardian խմբի անդամ է դարձել 1993 թվականին)։ Պատկանում է Guardian Media Group ընկերությունների խմբին։

The Guardian
անգլ.՝ The Guardian[1][2]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ
Լեզուանգլերեն[3]
Հիմնադրվել էմայիսի 5, 1821[4]
ՀիմնադիրJohn Edward Taylor?[4]
ՀրատարակիչGuardian Media Group
ՍեփականատերGuardian Media Group
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն[3]
ԳրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ISSN0261-3077
OCLC476290235 և 60623878
Պարգևներ
Կայքtheguardian.com(անգլ.)
 The Guardian (newspaper) Վիքիպահեստում

Թերթի կայքը բրիտանական թերթերի մեջ ամենամեծ թվով հաճախելիություն ունեցողն է (Alexa-ի տվյալների համաձայն[7][8]), հայտնի է որպես «որակյալ մամուլ» (quality press). բացի այդ՝ կայքի նյութերը կարող են տարբերվել թղթե տպագրության նյութերից։ 2013 թվականին «Press Gazette»-ի կողմից հրապարակված հոդվածի համաձայն՝ բոլոր բրիտանական թերթերից The Guardian-ը ամենաշատ ընթերցվողն էր որակյալ տպագրություններից (անգլ.՝ quality title). ուսումնասիրության ժամանակ հաշվի էին առնվել թե՛ թղթե տարբերակի վաճառքը, թե՛ կայքի դիտումները[9]։ Գիտական աշխատանքներում թերթը բնորոշվում է որպես ազդեցիկ[10], հեղինակավոր[11] և «որակյալ թերթ» (անգլ.՝ quality newspaper)[12][13][14], ինչպես նաև աշխարհի ամենահարգված թերթերից մեկը[15]։

Պատմություն

Քաղաքական հայացքների համար թերթը համարում են ձախ-ազատական։ Նրա նախորդը՝ The Manchester Guardian-ը, հիմնվել է լիբերալ բուրժուազիայի մի խմբի կողմից՝ Ջոն Էդվարդ Թեյլորի գլխավորությամբ, այն բանից հետո, ինչ ոստիկանությունը փակեց առավել ծայրահեղական The Manchester Observer-ը, որը լուսաբանում էր Մանչեսթերյան ջարդերը։ Քաղաքականապես The Manchester Guardian-ը գտնվում էր Ազատական կուսակցության կողքին՝ աստիճանաբար տեղափոխվելով ձախ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվում էր հանրապետականների կողքին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թերթը չէր աջակցում առողջապահության պետական համակարգին։ 20-րդ դարի երկրորդ կեսից The Guardian-ի խմբագրակազմը բավականին սերտ կապերի մեջ էր գտնվում Լեյբորիստական կուսակցության հետ, չնայած 1981 թվականին առանցքային հեղինակների մի մասն անցավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։

2005 թվականի սեպտեմբերի 12-ին թերթն անցավ նվազեցված ձևաչափի՝ «բեռլիներ»։ Թերթը դարձավ 6 սմ նեղ և 12 սմ կարճ։ «Բեռլիներ» ձևաչափը արտաքին տեսքով նման է աղյուսակային ձևաչափին (А3), սակայն չափերի մեջ որոշակի տարբերություններ կան։ Նոր տարբերակում «Գարդիան»-ը փոխեց և՛ նյութերի տառաչափերը, և՛ տարբերանշանը։ Թերթի անվանման նոր ձևավորումը արվախ էր սև տառերով մանուշակագույն ֆոնի վրա։ Փորձագետների կարծիքով՝ «նոր տարբերանշանը դիզայնով դարձել է ավելի նման ինտերնետ-թողարկումների տարբերանշաններին»։ 2006 թվականից նվազեցված ձևաչափի անցան նաև տպագրվող «Գարդիան»-ը և կիրակնօրյա The Observer շաբաթաթերթը։

Գլխավոր խմբագիրներ

Ալան Ռասբրիջեր (Rusbridger, 1995 - ներկա)

  • Ջոն Էդվարդ Թեյլոր (1821-1844)
  • Ջերեմի Գարնեթ (1844-1861) (Ռասել Սքոթ Թեյլորի հետ միասին՝ 1847 թվականից մինչև 1848 թվականը)
  • Էդվարդ Թեյլոր (1861-1872)
  • Չարլզ Պրեստվիճ Սքոթ (1872-1929)
  • Թեդ Սքոթ (1929-1932)
  • Ուիլյամ Պերսիվալ Կրոզյե (1932-1944)
  • Ալֆրեդ Փաուել Ուոդսուորթ (1944-1956)
  • Էլեսթեր Հիզերինգթոն (1956-1975)
  • Փիթեր Փրեսթոն (1975-1995)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ