Իվան Սուսանին

Իվան Սուսանին (16-րդ դար, Դերևենկի, Shachebolsky Camp, Kostroma district, Ռուսական թագավորություն - մարտի 21 (31), 1613, Isupovskoje boloto, Kostroma district, Ռուսական թագավորություն), XVII դարում լեհական զավթիչների դեմ ռուս ժողովրդի ազատագրական պայքարի հերոս, գյուղացի։

Իվան Սուսանին
ռուս.՝ Иванъ Сусанинъ
Դիմանկար
Ծնվել է16-րդ դար
ԾննդավայրԴերևենկի, Shachebolsky Camp, Kostroma district, Ռուսական թագավորություն
Մահացել էմարտի 21 (31), 1613
Մահվան վայրIsupovskoje boloto, Kostroma district, Ռուսական թագավորություն
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Մասնագիտությունարհեստավոր
 Ivan Susanin Վիքիպահեստում

Սխրանքի պատմություն

1612–1613 թվականների ձմռանը լեհական շլյախտայի մի ջոկատ Սուսանինին վերցրել է իբրև ուղեցույց Դոմնինո գյուղ գնալու համար, որտեղ գտնվում էր ցար ընտրված Միխայիլ Ֆեոդորովիչը։ Սուսանինը դիտավորյալ մոլորեցրել է ջոկատը անանցանելի ճահճոտ անտառում, որի համար տանջամահ է արվել։

Հիշատակ

Սուսանինի մասին հիշողությունը պահպանվել է ժողովրդական բանավոր զրույցներում և ավանդություններում։ Նրա սխրագործությունն արտացոլված է գեղարվեստական գրականության մեջ և Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» («Իվան Սուսանին») օպերայում։

Կոստրոմայում կանգնեցված է Սուսանինի հուշարձանը։

Պատկերասրահ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Սուսանին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։