Կոստրոմա

Կոստրոմա, քաղաք, Ռուսաստանի Կոստրոմայի մարզի կենտրոնը։ Գտնվում է Վոլգայի ափին, Մոսկվայից 330 կմ հեռավորության վրա։ Նավահանգիստ է, երկաթուղային կայարան։ 277 հազար բնակչություն (2021 թվական)։ Վուշավերամշակման խոշորագույն կենտրոն է։

Քաղաք
Կոստրոմա
ռուս.՝ Кострома
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզԿոստրոմայի մարզ
Հիմնադրված է1152 թ.
Առաջին հիշատակում1213
Մակերես144,5 կմ²
ԲԾՄ110 մետր
Բնակչություն277 393 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4942
Փոստային դասիչ156000–156029
Պաշտոնական կայքgradkostroma.ru(ռուս.)
Կոստրոմա (Ռուսաստան)##
Կոստրոմա (Ռուսաստան)

Կան մեքենաշինական, փայտամշակման, վուշի, տեքստիլ և այլ ձեռնարկություններ, ՋԷԿ, ՊՇԷԿ (40 կմ հարավարևելյան), տեխնոլոգիական, գյուղատնտեսական, մանկավարժական ինստիտուտներ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, վուշի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտներ, դրամատիկական և տիկնիկային թատրոններ։ Կոստրոմայում պահպանված ճարտարապետական հուշարձաններից են՝ Հայտնության մենաստանը (XVI դ.)՝ քարե պարիսպներով, աշտարակներով (XVI —XVII դդ.), Սուրբ Երրորդության տաճարով (1650-1652 թվականներ), զանգակատնով (1603-1605 թվականներ) և այլ կառույցներով Իպատևսկի մենաստանը (այժմ՝ փայտի ճարտարապետության թանգարան-արգելանոց), XVII դարի եկեղեցիներ։ 1781-1784 թվականների հատակագծով Կոստրոման կառուցապատվել է կլասիցիզմի ոճի շենքերով։ Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են բնակելի միկրոշրջաններ, կանգնեցվել են Վ. Ի. Լենինի (բրոնզ, գրանիտ, 1927 թվական, քանդակագործ՝ Մ. Ֆ. Լիստոպադ և ուրիշներ), Իվան Մուսանինի (գրանիտ, 1967, քանդակագործ՝ Ն. Ա. Լավինսկի և ուրիշներ) հուշարձանները։ Առաջին անգամ հիշատակվում է 1213 թվականին։ 1977 թվականին Կոստրոման պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Բնակչություն

Բնակչության թվաքանակը
1811[2]1825[3]1833[3]1840[3]1847[3]1856[3]1857[3]
10 10016 87412 14913 49011 87414 83418 950
1863[3]1867[3]1870[3]1872[3]1885[3]1897[3]1909[3]
21 41523 45327 17827 77841 33641 33646 893
1910[3]1911[3]1912[3]1913[3]1914[3]1915[3]1920[3]
45 12045 28645 91547 78648 19349 00849 978
1923[3]1926[3]1931[4]1933[5]1937[3]1939[6]1956[7]
59 23773 73087 59090 700117 682121 325156 000
1959[8]1962[2]1967[2]1970[9]1973[2]1975[10]1976[11]
171 720189 000209 000223 042236 000247 000247 000
1979[12]1982[13]1985[14]1986[11]1987[15]1989[16]1990[17]
254 725262 000269 000270 000276 000278 414279 000
1991[11]1992[11]1993[11]1994[11]1995[14]1996[14]1997[18]
282 000282 000282 000283 000284 000285 000286 000
1998[14]1999[19]2000[20]2001[14]2002[21]2003[2]2004[22]
289 000289 300288 100287 000278 750278 800277 200
2005[23]2006[24]2007[25]2008[26]2009[27]2010[28]2011[29]
275 900274 500273 400271 700270 475268 742268 600
2012[30]2013[31]2014[32]2015[33]2016[34]2017[35]2018[36]
269 262271 445273 382276 090276 691277 648277 280
2019[37]
276 064

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստրոմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 624