Լարրի Կրամեր

Լարրի Կրամեր (անգլ.՝ Larry Kramer, հունիսի 25, 1935(1935-06-25)[1][2][3][…], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3] - մայիսի 27, 2020(2020-05-27)[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դրամատուրգ, սցենարիստ և ակտիվիստ։

Լարրի Կրամեր
անգլ.՝ Larry Kramer
Ծնվել էհունիսի 25, 1935(1935-06-25)[1][2][3][…]
ԾննդավայրԲրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3]
Վախճանվել էմայիսի 27, 2020(2020-05-27)[3] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, վիպասան, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, ՁԻԱՀ ակտիվիստ և պրոդյուսեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան (1957) և Վուդրո Վիլսոնի անվան ավագ դպրոց
ԱնդամակցությունGMHC?
Պարգևներ
 Larry Kramer Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն

Կրամերը իր գործունեությունը սկսել է որպես Columbia Pictures ընկերության աշխատող[7]։ Շատ չանցած կազմակերպությունը նրան ներգրավել է Դ.Գ. Լոուրենսի «Սիրահարված կանայք» վեպի սցենարի էկրանավորման համար, որը նրան բերել է «Օսկար», BAFTA և ԱՄՆ սցենարիստների Գիլդիայի անվանակարգերում մրցանակներ։ Հետագա տարիներին Կրամերը հայտնի է դարձել 1978 թվականին գրված «Համասեռամոլներ» վեպի շնորհիվ, որը իր ժամանակին բացասական արձագանքների է արժանացել ԼԳԲՏ համայնքի կողմից, թեև այն դարձել է համասեռամոլության թեմայով ամենավաճառվող և ազդեցիկ վեպերից մեկը[7][8]։

Ակտիվիստ

Կրամերը 1980-ական թվականների սկզբին հայտնի է դարձել որպես ՁԻԱՀ ակտիվիստ, և աճող ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի ֆոնին նա դարձել է «Համասեռամոլների առողջության ճգնաժամ» կազմակերպության համահիմնադիրը[8]։ Որոշ ժամանակ անց նա դուրս է մղվել կազմակերպության խորհրդի կազմից՝ իր ակտիվության մեթոդների հետ կազմակերպության մյուս անադամների անհամաձայնության պատճառով։ ՄԻԱՎ համաճարակն արտացոլվել է Կրամերի «Սովորական սիրտը» պիեսում, որի հիման վրա նա հետագայում գրել է Սովորական սիրտ համանուն ֆիլմի սցենարը։ 1987 թվականին Կրամերը հանդես է եկել որպես ACT UP միջազգային կազմակերպություն քաղաքական խմբի համահիմնադիր։

Մահ

Կրամերը մահացել է 2020 թվականի մայիսի 27-ին՝ թոքաբորբի հետևանքով։ Նա 84 տարեկան էր[9]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Mass, Lawrence D. We Must Love One Another or Die: The Life and Legacies of Larry Kramer. — Palgrave Macmillan, 1997. — ISBN 9780312177041
  • Shilts, Randy And the Band Played On. — St. Martin's Press, 1987. — ISBN 9780312374631

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարրի Կրամեր» հոդվածին։