BAFTA

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ

BAFTA (անգլ.՝ The British Academy of Film and Television Arts), Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակ։

BAFTA
Տեսակարվեստի հաստատություն և բարեգործական կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվել է1947
Կայքbafta.org(անգլ.)

Պատմություն

Բրիտանական կինոակադեմիան ստեղծվել է 1947 թվականի ապրիլի 16-ին, BAFTA կինոմրցանակը շնորհվում է սկսած նույն թվականից հետևյալ բնագավառներում՝ կինեմատոգրաֆիա, հեռուստատեսություն, համակարգչային խաղեր, արվեստ երեխաների համար, և սկսած 2006 թվականից ստեղծվել է ևս մեկ մրցանակ՝ «Ծագող աստղ»։ Ակադեմիայի հիմնադիրներից են եղել Դևիդ Լինը, Ալեքսանդր Կորդան, Լոուրենս Օլիվիեն, Քերոլ Ռիդը, Ռոջեր Մանվելը, Մայքլ Փաուելը, Էմերիխ Պրեսբուրգերը և այլք[1][2]։ Դևիդ Լինը եղել է ակադեմիայի հիմնադիր նախագահը[3]։

Առաջին անգամ շնորհվել է 1948 թվականին Լոնդոնում, հաղթողները ստանում են ոսկե դիմակ։ Սկսած 1998 թվականից՝ բջջային կապի օպերատոր Օրանժը դառնում է մրցանակաբաշխության հովանավոր, 2000 թվականից սկսած՝ մրցանակը կոչվում է The Orange British Academy Film and Television Awards։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BAFTA» հոդվածին։