Լուիս Ագիյար
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() «Պենյարոլում», 2011 թվականներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Լուիս Բերնարդո Ագիյար Բուրգոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ![]() ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 17, 1985(1985-11-17)[2][3][4] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուիս Բերնարդո Ագիյար Բուրգոս (իսպ.՝ Luís Bernardo Aguiar Burgos; նոյեմբերի 17, 1985(1985-11-17)[2][3][4], Մերսեդես, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պերուական «Ալիանսա Լիմա» ֆուտբոլային ակումբի հարձակվող կիսապաշտպան։
Լուիս Ագիյարը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Մոնտեվիդեոյի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում։ Թիմի հիմնական կազմում առաջնախաղ է ունեցել 17 տարեկան հասակում։ 2003 -2006-ական թվականներին Ագիյարը Ուրուգվայի առաջնությունում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2006 թվականին Լուիսը վարձավճարով տեղափոխվեց չիլիական «Ունիվերսիդադ», որի կազմում անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ «Լիվերպուլ» վերադառնալուց հետո Ագիյարը Ուրուգվայի 2006/2007 մրցաշրջանում անցկացրեց 15 խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Նույն թվականին Ագիյարը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու», երկու ամիս անց՝ չխաղալով թիմի ոչ մի հանդիպմանը, ֆուտբոլիստը հուսահատված լքեց այն՝ տեղափոխվելով «Էշտրելա»։ 2008 թվականի հունվարին Լուիսը կրկին վարձավճարով տեղափոխվեց Կոիմբրա քաղաքը ներկայացնող «Ակադեմիկա» ակումբ։ Թիմի կազմում աչքի է ընկել «Բենֆիկայի»ն խփած գոլով։ Խաղը ավարտվել է 3:0 հաշվով, որտեղ «Ակադեմիկները» հաղթել են։ Պորտուգալիայի առաջնությունում Լուիսը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
2008 թվականի հուլիսին Ագիյարը պայմանագիր կնքեց «Բրագա» ֆուտբոլային ակումբի հետ, թեև ուներ շատ առաջարկեր Իսպանիայից և Պորտուգալիայից։ «Սպորտինգի» կազմում մասնակցել է 27 խաղի և հեղինակել 4 գոլ և 6 գոլային փոխանցում։ Եվրոգավաթներում Ագիյարը իր թիմի հետ կարողացել է դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ՝ հանդիպելով ֆրանսիական «ՊՍԺ» ակումբին, դուրս է մնացել։ ՈւԵՖԱ-ի 2008/2009 առաջնությունում Ագիյարը կարողացել է դառնալ 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով ընդամենը 10 խաղի։
2009 թվականի հունիսի 1-ին Լուիսը չորսամյա պայմանագիր ստորագրեց Մոսկվայի «Դինամոյի» հետ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2.5 միլիոն եվրո։ Դեբյուտային հանդիպումը կայացել է օգոստոսի երկուսին «Խիմկի» ակումբի դեմ։
2010 թվականի հունվարի 16-ին «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբը հայտարարեց, որ Ագիյարը վերադարձել է։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել մինչև 2010 թվականի մայիս[6]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին ֆուտբոլիստը հեռացվեց ակումբից[7][8]։ 2010 թվականի սկզբին Լուիսը վարձավճարով տեղափոխվեց «Պենյարոլ»։ 2011 թվականի հուլիսին խաղացողը խզեց պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ և վարձավճարով մեկնեց Լիսաբոն՝ «Սպորտինգ»[9][10][11]։
Լուիսի ավագ եղբայրը՝ Կարլոսը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ագիյար» հոդվածին։ |
|