Կատարյալ լրտեսները
«Կատարյալ լրտեսները» (անգլերեն՝ «Totally Spies!»), ֆրանսականադական մուլտսերիալ, ստեղծված ֆրանսիական «Marathon Media Group» ընկերության կողմից, որը պատմում է Բեվերլի Հիլզում բնակվող երեք հավատարիմ ընկերուհիների մասին։
Կատարյալ լրտեսները Totally Spies! | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | Vincent Chalvon-Demersay David Michel |
Կերպարներ | Samantha Simpson?, Clover Ewing?, Alexandra Vasquez?, Blaine? և Jerry Lewis? |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Հորինված երկիր | Totally Spies! universe? |
Երաժշտություն | Nick Coler Fabrice Aboulker |
Երկիր | Ֆրանսիա, Կանադա և ԱՄՆ |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Հեռուստաալիք | TF1 |
Եթերաշրջաններ | 6 |
Սերիաների քանակ | 156 |
Պրոդյուսեր | Stephane Berry Vincent Chalvon-Demersay Michelle Lamoreaux Robert Lamoreaux Sylvain Viau |
Ռեժիսոր | Stephane Berry Pascal Jadin |
Սցենարիստ | Stephane Berry |
Ընկերություն | Banijay Kids & Family? |
Էկրաններին է | 2001 թվականի նոյեմբերի 3-ից հոկտեմբերի 3, 2013[1]-ը |
Սերիայի տևողություն | 24 րոպե |
totallyspies.com(անգլ.) |
Հեռարձակվում է 2001 թվականի նոյեմբերի 3-ից։ Նրանք Քլովերը, Սեմը և Ալեքսն են, ովքեր գաղտնի աշխատում են WOOHP կազմակերպությունում (World Organization of Human Protection) (Մարդկության Պաշտպանության Համաշխարհային Կազմակերպություն), որը գլխավորում է Ջերրին (ով և ստեղծել է այդ կազմակերպությունը 1970-ական թվականներին)։ Լրտեսուհիները ստիպված են համատեղել աշխատանքը Բեվերլի Հիլզի ավագ դպրոցի աշակերտուհիների կյանքի, ինչպես նաև ժամադրությունների և շոփինգի հետ։
Մուլտսերիալի 5-րդ եթերաշրջանում Սեմը, Ալեքսը և Քլովերն արդեն ավարտել են դպրոցը և սովորում եմ Մալիբուի համալսարանում[2]։
Սյուժե
Սերիալում կատարվող գործողությունները պտտվում են երեք դեռահաս լրտեսուհիներ Սեմի, Քլովերի և Ալեքսի, ինչպես նաև Ջերիի կողմից ղեկավարվող WOOHP կազմակերպության շուրջը, ովքեր պայքարում են հանցագործների դեմ։ Բաղկացած է 6 եթերաշրջանից, որոնցից յուրաքանչյուրում կա 26 սերիա։
Այլ տեղեկություն
2009 թվականի հուլիսի 22-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ Totally Spies! Le film մուլտֆիլմի պրեմիերան։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Սեմը, Ալեքսը և Քլովերը դարձել լրտեսուհիներ։
Հեռարձակողներ
- Հայաստան։ Հ1 (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) (հայերեն)
- Ալբանիա։ Çufo
- ԱՄՆ: Fox Family/ABC Family, Cartoon Network
- Ավստրալիա։ Jetix Germany (անգլերեն և գերմաներեն)
- Բելգիա։ VT4
- Բրազիլիա։ Jetix Brasil (պորտուգալերեն) և TV Globo
- Բուլղարիա։ BNT 1 (Բուլղարական ազգային հեռուստատեսություն), Jetix Bulgaria, Nickelodeon և Disney Channel Bulgaria (բուլղարերեն)
- Կատալոնիա։ K3 (television)
- Չիլի։ Cartoon Network, Boomerang, TVN
- Չինաստան։ Disney Channel Asia
- Չեխիա։ Jetix Czech Republic
- Դանիա։ Jetix Denmark և TV 2 (Denmark)
- Դոմինիկյան Հանրապետություն։ Jetix LatinoAmerica
- Եգիպտոս։ ART Teenz և MBC 3
- Ֆինլանդիա։ Jetix Finland և SubTv Juniori
- Գերմանիա։ ProSieben, Jetix Germany և Super RTL
- Հունաստան։ Alter Channel
- Հոնկոնգ։ Disney Channel Asia և TVB
- Հունգարիա։ Jetix Hungary
- Հնդկաստան։ Jetix India, Toon Disney India և Disney Channel India
- Իռլանդիա։ RTÉ Two, Jetix UK և CITV
- Իսրայել։ Jetix Israel
- Իտալիա։ Italia 1 և Jetix Italia
- Իսլանդիա։ IRÚV
- Կանադա։ Télétoon
- Ճամայկա։ Cartoon Network
- Ճապոնիա։ TV Tokyo, Jetix Japan և Disney Channel Japan
- Հարավային Կորեա։ Jetix և Disney Channel Korea
- Լիտվա։ LNK
- Մալայզիա։ TV3 և Disney Channel Asia
- Մեքսիկա։ Jetix LatinoAmerica և Galavision Channel Mexico
- Մարոկկո։ 2M TV
- Մոլդովա։ Jetix
- Նեպալ։ Ntv2 metro
- Նիդերլանդներ։ Jetix Netherlands
- Նորվեգիա։ Jetix Norway
- Ֆիլիպիններ։ ABS-CBN (տագալերեն, 1-2 եթերաշրջաններ)և Disney Channel Asia (3-6 եթերաշրջաններ)
- Լեհաստան։ Jetix Poland, Disney XD և Disney Channel Poland
- Պորտուգալիա։ RTP2
- Ռումինիա։ Jetix Romania
- Ռուսաստան։ Jetix Russia և TNT
- Սերբիա։ Ultra
- Սինգապուր։ Disney Channel Asia (1-5 եթերաշրջաններ) և Kids Central
- Սլովակիա։ Jetix և Markíza
- Սլովենիա։ Jetix
- Իսպանիա։ Jetix Spain (անգլերեն և իսպաներեն)
- Շվեդիա։ Jetix Sweden
- Շվեյցարիա։ Jetix (անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն)
- Թայվան։ Disney Channel Taiwan
- Թաիլանդ։ Channel 7, Disney Channel Asia և UBC Spark
- Վիետնամ։ Disney Channel Asia, VTV3 և THTPCT
- Ուկրաինա։ UA:Pershyi և Inter
- Ֆրանսիա։ TF1
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարյալ լրտեսները» հոդվածին։ |