Չիլի

Չիլի (իսպաներեն՝ Chile), պաշտոնապես՝ Չիլիի Հանրապետություն, երկիր Հարավային Ամերիկայում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ Զբաղեցնում է օվկիանոսամերձ նեղ, երկար ցամաքային տարածություն։ Մայրաքաղաքն է Սանտյագոն։Հյուսիսից սահմանակից է Պերուի հետ, հյուսիսի-արևելքից Բոլիվիային և արևելքից Արգենտինային։

Չիլի
República de Chile (Spanish)
Չիլիի դրոշԶինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, երկիր, ազգ և դեմոկրատական հանրապետություն
Ներառում էԱրևմուտքի կղզիները
Պետական լեզուՉիլիի իսպաներեն
ՄայրաքաղաքՍանտյագո
Պետական կարգՆախագահական համակարգ
Օրենսդիր մարմինՉիլիի ազգային կոնգրես
Երկրի ղեկավարՍեբաստիան Պինյերա
Կառավարության ղեկավարԳաբրիել Բորիչ
Մակերես756,950 կմ²
Ջրային %1,07% ջրային
Ազգաբնակչություն17 789 267 մարդ
Խտություն22,81 մարդ/կմ²
ԿրոնՔրիստոնեություն
ՀիմնՉիլիի ազգային հիմն
ԿարգախոսPor la razón o la fuerza, By Right or Might և Durch Überzeugung oder mit Gewalt
Հիմնադրված էսեպտեմբերի 18, 1810 թ.
ԱրժույթՉիլիական պեսո[1]
Կենտրոնական բանկՉիլիի կենտրոնական բանկ
Ժամային գոտի-3
Հեռախոսային կոդ+56
Ինտերնետ-դոմեն.cl
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,855[2]
thisischile.cl/?lang=en

Կլիմա

Հյուսիսային Չիլին ունի արևադարձային (միջին ամսական ջերմաստիճանը 12-22 °C է, տարեկան տեղումները՝ մինչև 50մմ), միջին Չիլին՝ չոր մերձարևադարձային (ջերմաստիճանը՝ 8-22 °C, տեղումները՝ 100-2500մմ), հարավային Չիլին՝ չափավոր օվկիանոսային (ջերմաստիճանը՝ 3-14 °C, տեղումները՝ 3000-7000մմ) կլիմա։

Ներքին ջրեր

Գետերը կարճ են, պատկանում են Խաղաղ օվկիանոսի ավազանին։ Հարավում կան բազմաթիվ լճեր (գլխավորապես սառցադաշտային)։ Խոշոր գետերն են Լոան, ՈՒասկոն, Լիմարին, Մաուլեն, Բիո Բիոն, Բեյկերը։

Բնակչություն

Ավելի քան 90%–ը չիլիացիներ են։ Բնակվում են նաև զանազան հնդկացիական ցեղեր, Զատկի կղզում՝ պոլինեզիացիներ։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Կոնսեպսիոնը, Տալաուանոն, Անտոֆագաստան, Տեմուկոն։

Վարչական բաժանում

Չիլին ունիտար պետություն է։ Անհրաժտշտության չափով պետական կառավարումը օրենքով ֆունկցիոնալ և աշխարհագրական առումով ապակենտրոնացված է ամեն վարչմիավորի համար։

Ժամանակակից բաժանում

Չիլիի տարածշրջանները

Վարչականորեն Չիլին բաժանված է հետևյալ միավորների՝

  1. 15 Տարածաշրջաններ (regiones), վարչական բաժանման 1-ին աստիճան
  2. 54 Նահանգներ (provincias), վարչական բաժանման 2-րդ աստիճան
  3. 346 Համայնքներ (comunas), վարչական բաժանման 3-րդ աստիճան

Տարածաշրջաններ

Տարածաշրջանային կառավարությունը գլխավորում է ինտենդանտը (intendente), ում նշանակում է երկրի նախագահը։ Ինտենդանտին թեկնածությունը հանձնարարում է Տարածաշրջանի նախարարությնա քարթուղարը (Secretaría Regional Ministerial կամ SEREMI)[3]։ Տարածաշրջանի վարչությունը կազմված է տարածաշրջանային կառավարությունից, որի մեջ մտնում են ինտենդանտը և Տարածաշրջանային Խորհուրդը (Consejo Regional

Նահանգներ

Ամեն նահանգի կառավարությունը և վարչությունը կազմված են նահանգային նահանգապետանաից (Gobernación Provincial), որորնք գլխավորում են երկրի նախագահի կողմից նշանակվող նահանգապետը (gobernador)։ Նա իրականացնում է իր լիազորությունները տարածաշրջանային ինտենդանտից եկող հրահանգներին համաձայն։ Նահանգապետի թեկնածությունը առաջարկում է Նահանգային Տնտեսական և Սոցիալական հարցերի Խորհուրդը (Consejo Económico y Social Provincial կամ CESPRO)։

Միակ բացառությունն է Սանտյագո նահանգը, որը իր գործունեության մեջ բացառում է նահանգային կառավարության ազդեցությունը։ Դրա փոխարեն, այդ հնարավորությունը ունի Սանտյագո մայրաքաղաքային տարածաշրջանի (Región Metropolitana de Santiago) ինտենդանտը, ով իրականացնում է նահանգի նահանգապետի ֆունկցիաները։

Համայնքներ

Ատակամա

Ամեն համայնքի կամ համայնքների խմբերի տեղական կառավարություն միավորվում է մունիցիպալիտետների (իսպ.՝ municipalidad), որոնք կազմված են ալկալդից (իսպ.՝ alcalde) և ամեն 4 տարի ընտրվող Համայնքային խորհրդից (իսպ.՝ Consejo Comuna

Մունիցիպալիտետները կենտրոնական կառավարման ապակենտրոնացման ցուցանիշ են։ Նրանք ձևավորվում են Տնտեսական և Սոցիալական Համայնքային Խորհրդից (Consejo Económico y Social Comunal կամ CESCO), որը կազմված է համայնքի կարևորագույն կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներից։

Չիլիում այժմ կա 346 համայն և 345 մունիցիպալիտետ, քանի որ Կաբո դե Օրնոս (abo de Hornos) մունիցիպալիտետը կառավարում է միանգամից երկու համայնք՝ Կապե Օրնը (Cape Horn) և Անտարկտիկան (Antártica)։ Քարտուղարությունը Նոր համայնքների

Կան Քարտուղարության և Վարչական մարմինների (Subsecretaría de Desarrollo Regional y Administrativo կամ SUBDERE Արխիվացված 2008-08-20 Wayback Machine) կողմից կազմվող նոր համայնքներ ստեղծելու առաջարկներ

Ժամանակակից վարչական միավորների ցանկ

ՏարածաշրջանՎարչկենտրոնՆահանգներՎարչկենտրոնՀամայնքներ
XV Արիկա և ՊարինակոտաԱրիկաԱրիկաԱրիկա

Արիկա
Կամարոնես

ՊարինակոտաՊուտրե

Խեներալ Լագոս
Պուտրե

I ՏարապակաԻկիկեՏամարուգալՊոսո Ալմոնտե

Կամինյա
Կոլչանե
Ուարա
Պիկա
Պոսո Ալմոնտե

ԻկիկեԻկիկե

Իկիկե
Ալտո Օսպիսիո

II ԱնտոֆագաստաԱնտոֆագաստաՏոկոպիլյաՏոկոպիլյա

Մարիա Էլենա
Տոկոպիլյա

Էլ ԼոաԿալամա
ԱնտոֆագաստաԱնտոֆագաստա

Անտոֆագաստա
Մեխիլյոնես
Սիերրա Գորդա
Տալտալ

III ԱտակամաԿոպյապոՉանյարալՉանյարալ
ԿոպյապոԿոպյապո

Կոպյապո
Կալդերա
Տիերրա Ամարիլյա

ՈւասկոՎալյենար

Վալյենար
Ֆրեյրինա
Ուասկո
Ալտո դել Կարմեն

IV ԿոկիմբոԼա ՍերենաԷլկիԿոկիմբո

Անդակոլյո
Կոկիմբո
Լա Իգերա
Լա Սերենա
Պայգուանո
Վիկունյա

ԼիմարիՕվալյե

Օվալյե
Ռիո Ուրտադե
Մոնտե Պատրիա
Կոմբարբալա
Պունիտակի

ՉոապաԻլյապել

Իլյապել
Սալամանկա
Լոս Վիլոս
Կանելա

V ՎալպարաիսոՎալպարաիսոՊետորկաԼա Լիգուա

Լա Լիգուա
Կաբիլդո
Սապալյար
Պապուդո
Պետորկա

Լոս ԱնդեսԼոս Անդես

Լոս Անդես
Սան Էստեբան
Կալյե Լարգա
Ռինկոնադա

Սան Ֆելիպե դե ԱկոնկագուաՍան Ֆելիպե

Սան Ֆելիպե
Լյայլյայ
Պուտաենդո
Սանտա Մարիա
Կատեմու
Պանկեուե

ԿիլյոտաԿիլյոտա

Կիլյոտա
Լա Կալերա
Նոգալես
Իխոելաս
Լա Կրուս

ՎալպարաիսոՎալպարաիսո

Վալպարաիսո
Վինյա դել Մար
Կոնկոն
Կինտերո
Պուչունկավի
Կասաբլանակա
Խուան Ֆերնանդես

Marga MargaQuilpué

Quilpué
Limache
Olmué
Villa Alemana

Սան ԱնտոնիոՍան Անտոնիո

Ալգարրոբո
Էլ Կիսկո
Էլ Տաբո
Կարտախենա
Սան Անտոնիո
Սանտո Դոմինգո

Զատկի կղզիԱնգա ՌոաԶատկի կղզի
VI Օ'ՀիգինսՌանկագուաԿաչապոալՌանկագուա

Կոդեգուա
Կոինկո
Կոլտաուկո
Դոնյիուե
Գրաներոս
Լաս Կաբրաս
Մաչալի
Մալյոա
Օլիվար
Պեումո
Պիչիդեգուա
Կինտա դե Տիլկոկո
Ռանկագուա
Ռեկինոա
Ռենգո
Մոստասալ
Սան Վիսենտե դե Տագուա

ԿոլչագուաՍան Ֆերնանդո

Չեպիկա
Չիմբարոնգո
Լոլոլ
Նանկագուա
Պալմիլյա
Պերալիլյո
Պլասիլյա
Պումանկե
Սան Ֆերնանդո
Սանտա Կրուս

Կարդենալ ԿարոՊիչիլեմու

Լա Էստրելյա
Լիտուեչե
Մարչիուե
Նավիդադ
Պարեդոնես
Պիչիլեմու

VII ՄաուլեՏալկաԿուրիկոԿուրիկո

Կուրիկո
Ուալանյե
Լիկանտեն
Մոլինա
Ռաուկո
Ռոմերալ
Սագրադա Ֆամիլիա (Չիլի)
Տենո
Վիչուկեն

TalcaTalca

Տալկա
Սան Կլեմենտե
Պելարկո
Պենկաուե
Մաուլե
Սան Ռաֆաել
Կուրեպտո
Կոնստիտուսյոն
Էմպեդրադո
Ռիո Կլարո

ԼինարեսԼինարես

Լինարես
Սան Խավյեր դե Լանկոմիլյա
Պարրալ
Վիլյա Ալեգրե
Լոնգավի
Կոլբուն
Ռետիրո
Յերբաս Բուենաս

ԿաուկենեսԿաուկենես

Կաուկենես
Չանկո
Պելյուե

VIII ԲիոբիոԿոնսեպսյոնՆյուբլեՉիլյան

Բուլնես
Չիլյան
Չիլյան Վյեխո
Կոբկեկուրա
Կոելեմու
Կոյուեկո
Էլ Կարմեն
Նինուե
Նյիկեն
Պեմուկո
Պինտո
Պորտեսուելո
Կիլյոն
Կիրիուե
Ռանկիլ
Սան Կառլոս
Սան Ֆաբիան
Սան Իգնասիո
Սան Նիկոլաս
Տրեգուակո
Յունգայ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլի» հոդվածին։