Հանս Լանգսեթ

Հանս Լանգսեթ (անգլ.՝ Hans Langseth, հուլիսի 14, 1846(1846-07-14), Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա - նոյեմբերի 10, 1927(1927-11-10), Barney, Ռիչլենդ, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ նորվեգական ծագմամբ բնակիչ, որը սահմանել է ռեկորդ՝ ունենալով աշխարհի ամենաերկար մորուքը[1]։

Հանս Լանգսեթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1846(1846-07-14)
ԾննդավայրԷյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 10, 1927(1927-11-10) (81 տարեկան)
Մահվան վայրBarney, Ռիչլենդ, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն Նորվեգիա և  ԱՄՆ
Մասնագիտությունագարակապան

Լանգսեթը ծնվել է 1846 թվականին Էյդսվոլում և 1867 թվականին ներգաղթել Միացյալ Նահանգներ։  Ամուսնացել է Աննա Բերնթսենի հետ, որը մահացել է 40 տարեկանում՝ իրենց կրտսեր որդու՝ Փիթերի ծնվելուց վեց ամիս անց, որից հետո Հանսը երեխաների հետ տեղափոխվել է Մինեսոտա նահանգի Քլեյ շրջանի Գլինդոն քաղաք։ 1900 թվականի դրությամբ բնակվել է նույն շրջանի Էլկտոն քաղաքում և զբաղվել հողագործությամբ։ Ավելի ուշ սկսել է մորուք աճեցնել մրցույթի շրջանակներում և հաղթել է[2]։ Իր հետագա կյանքում ճամփորդել է Միացյալ Նահանգներով, որպես «հրեշների» շոուի մի մաս՝ ցուցադրելով իր մորուքը[3]։ Ծեր տարիքում որոշում է կայացրել կտրել մորուքի մեծ մասը և պահպանել այն[4]։

Լանգսեթը մահացել է 81 տարեկանում Հյուսիսային Դակոտա նահանգի Վինդմեր քաղաքում և թաղված է Այովա նահանգի Քենսեթ քաղաքի Էլք Կրիկ եկեղեցու գերեզմանատանը[5]։ Երբ մահացել է, նրա մորուքը այդ պահին ունեցել է 5,33 մետր (17,5 ոտնաչափ) երկարություն[6][7]։ Այն 1967 թվականին նվիրաբերվել է Սմիթսոնյան ինստիտուտի մարդաբանության վարչությանը[8][9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ