Նորվեգացիներ

Նորվեգացիներ (նորվ.՝ nordmenn), ազգ, Նորվեգիայի[1][2][3][4] բնակչության մեծամասնությունը (մոտ 98%)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 10 միլիոն (1978 թվական), Նորվեգիայում՝ 4,394,011[5]։ Զգալի քանակությամբ նորվեգացի ծագումով բնակչություն ապրում է ԱՄՆ-ում և Կանադայում։ Խոսում են նորվեգերեն։ Կրոնը լյութերականությունն է։ Նորվեգացիների գերմանալեզու նախնիները երկրի տարածքում երևան են եկել մ․ թ․ ա․ մոտ II հազարամյակում։ Նորվեգացիներ որպես ժողովուրդ ձևավորվել են մ․ թ․ I հազարամյակի վերջին (այս ժամանակ էլ առաջացել է «Նորվեգացիներ» ինքնանվանումը), իսկ որպես ազգ՝ XIX դարի, կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Նորվեգացիներ քաղաքներում աշխատում են արդյունաբերության, ծովային տրանսպորտի, առևտրի, իսկ գյուղական վայրերում՝ անասնապահության և՝ հողագործության բնագավառներում։ Նորվեգացիների համար տնտեսական կարևոր նշանակություն ունի նաև ձկնորսությունը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 385