Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթում

Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցել է 27 անգամ՝ առաջին անգամ մասնակցելով 1961 թվականին, և, բացառությամբ 1977-1980 թվականների և 1985 թվվականի, ամեն տարի մասնակցել է մինչև 1992 թվականին, երբ վերջին անգամ ելույթ ունեցավ եվրատեսիլյան բեմից։ Հարավսլավիան հաղթեց 1989 թվականին և հյուրընկալեց մրցույթը 1990 թվականին։

Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթում

Հարավսլավիա

ՀեռուստաալիքJugoslavenska radiotelevizija (JRT)
Նախընտրական փուլJugovizija (Յուգովիժիա)
Ելույթներ
Մասնակցումներ27
Առաջին ելույթ1961 թվական
Լավագույն արդյունք1-ին հորիզոնական՝ 1989 թվական
Վատագույն արդյունքՎերջին՝ 1964 թվական
Հղումներ
Հարավսլավիայի էջը Eurovision.tv կայքում

Լիլյանա Պետրովիչը Հարավսլավիայի առաջին մասնակիցն էր մրցույթում 1961 թվականին և զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը։ 1962 թվականին Լոլա Նովակովիչը, զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, առաջին անգամ իր երկրին մտցրեց լավագույն հնգյակի մեջ։ Սա կմնա Հարավսլավիայի լավագույն հնգյակի միակ արդյունքը մինչև 1983 թվականը, երբ Դանիելը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը «Džuli» երգով։ Նովի Ֆոսիլին 1987 թվականին նույնպես զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը «Ja sam za ples» երգով։ 1989 թվականին երկիրը նվաճեց իր միակ հաղթանակը մրցույթում, երբ Riva խումբը հաղթեց «Rock Me» երգով։

Պատմություն

1961–1991 թվականներին։ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետություն

Վիցե Վուկովը կատարում է «Čežnja» երգը Նեապոլում (1965 թվական)
Եվա Սրշենը կատարում է «Pridi, dala ti bom cvet» երգը Ամստերդամում (1970 թվական)

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը (ՀՍՖՀ) 1961 թվականին Իսպանիայի և Ֆինլանդիայի հետ միասին առաջին անգամ հանդես եկավ Եվրատեսիլ երգի մրցույթում։ Հարավսլավական ռադիոհեռուստաընկերության (ՀՌՀ) կողմից կազմակերպված ազգային նախնական ընտրությունը «Յուգովիժիա»-ն (Jugovizija) էր, որի մասնակիցները ներկայացնում էին հարավսլավական դաշնության յուրաքանչյուր բաղկացուցիչ հանրապետությունների մայրաքաղաքներում տեղակայված հանրային հեռարձակման ենթազգային կենտրոններին՝ Բոսնիա և Հերցեգովինայի ՍՀ (ՌՀՏ Սարաևո), Խորվաթիայի ՍՀ (ՌՀՏ Զագրեբ և ՌՀՏ Սպլիտ)[1], Մակեդոնիայի ՍՀ (ՌՀՏ Սկոպիե), Չեռնոգորիայի ՍՀ (ՌՀՏ Տիտոգրադ), Սերբիայի ՍՀ (ՌՀՏ Բելգրադ) և Սլովենիայի ՍՀ (ՌՏՀ Լյուբլյանա), և նաև մասնակցում էին Սերբիայի ինքնավար մարզերի հեռարձակման ծառայությունները՝ Կոսովոյի ՍԻՄ (ՌՏՀ Պրիշտինա) և Վոյվոդինայի ՍԻՄ (ՌՏՀ Նովի Սադ)։ Առաջինը 1961 թվականին մասնակցեցին Բելգրադը, Լյուբլյանան և Զագրեբը, իսկ մյուսները միացան հաջորդ տարիներին[2]։

Հարավսլավիան ներկայացված էր մրցույթում Հարավսլավիայի ութ դաշնային միավորներից հինգի տարբեր արվեստագետներով։ Այս արտիստները Բոսնիա և Հերցեգովինայից, Խորվաթիայից, Չեռնոգորիայից, Սերբիայից և Սլովենիայից էին, իսկ Մակեդոնիան, Վոյվոդինան և Կոսովոն երբեք չանցան ազգային նախընտրական ընտրությունը։ Խորվաթիան ամենահաջողակ հիմնադիր հանրապետությունն էր, քանի որ նրա կատարողները հաղթեցին 26 ազգային մրցույթներից 13-ում՝ ներկայացնելով Հարավսլավիայի ՍՖՀ-ն Եվրատեսիլ երգի մրցույթում։ 1977-1980 թվականներին և 1985 թվականը Հարավսլավիան չմասնակցեց մրցույթին, սակայն ազգային եզրափակիչները դեռ տեղի ունեցան։

Հարավսլավիան հաղթել է 1989 թվականի մրցույթում Riva խմբի «Rock Me» երգով։ Կանոնների համաձայն՝ 1990 թվականի մրցույթը կայացել է Զագրեբում, քանի որ հաղթող մասնակիցը եղել է Խորվաթիայից։

1992 թվական։ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն

1991 թվականին Հարավսլավիայի փլուզման ժամանակ նախկին բաղկացուցիչ հանրապետությունները՝ Խորվաթիան, Սլովենիան և Մակեդոնիան, հայտարարեցին անջատվելու մասին և, հետևաբար, դուրս եկան Յուգովիժիայից, մինչդեռ Սերբիայի և Չեռնոգորիայի այն ժամանակվա ղեկավարությունները համաձայնեցին պահպանել սերտ դաշինքը։ 1992 թվականի մարտի 28-ին այն հանրապետությունները, որոնք դեռ (գոնե պաշտոնապես) կազմում էին նախկին Հարավսլավիայի դաշնությունը, մասնակցեցին 1992 թվականին Բելգրադում անցկացված Յուգովիժիային։ Այն ներառում էր արվեստագետներ ոչ միայն Սերբիայից և Չեռնոգորիայից, այլև Բոսնիա և Հերցեգովինայից, թեև վերջինս անկախություն հռչակեց նույն տարվա մարտի 1-ին։ Նրա թեկնածուների թվում էր Ալմա Չարջիչը[3]։ Այդ նախընտրական ընտրության հաղթող ճանաչվեց «Ljubim te pesmama» երգը՝ Սերբիայից Էքստրա Նենայի (Սնեժանա Բերիչ) կատարմամբ[4]։ Մինչ այդ տարվա մրցույթի կայացումը՝ ապրիլի 28-ին, ձևավորվեց նոր դաշնային պետություն, որը բաղկացած էր Սերբիայից և Չեռնոգորիայից և կոչվում էր Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն, որը 1992 թվականին ներկայացնում էր Էքստրա Նենան[5][6][7]։ Հարավսլավիային արգելված էր մասնակցել մրցույթին մինչև 2001 թվականը Հարավսլավական պատերազմների ժամանակ ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով։ Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել 1992 թվականի մրցույթից ընդամենը մի քանի շաբաթ անց։

1993 թվականից առ այսօր։ Բաժանումից հետո

Հարավսլավիայի փլուզումից հետո նրա նախկին բաղկացուցիչ հանրապետությունները հռչակեցին անկախություն։ Հարավսլավիայի նախկին ենթազգային հանրային ռադիո- և հեռուստաընկերությունները փոխվեցին ազգայինի, բայց նոր անուններով, այդ թվում՝ RTVSLO, HRT, RTS, MRT, BHRT և RTCG: Համապատասխանաբար ԵՀՄ-ին միանալուց ի վեր բոլոր նախկին Հարավսլավիայի երկրներն ինքնուրույն մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին՝ Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չեռնոգորիան, Սերբիան և Հյուսիսային Մակեդոնիան (մինչև 2018 թվականը մրցույթին մասնակցում էր որպես Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն)։

Ընդհանուր առմամբ, նոր հանրապետությունների արդյունքները տարբեր էին․ Խորվաթիան 1990-ականների վերջերին մի քանի անգամ եղավ լավագույն տասնյակում, Սերբիա և Չեռնոգորիան (որպես միություն) ու Բոսնիա և Հերցեգովինան մի քանի բարձր հորիզանականներ զբաղեցրեցին 2000-ականներին, և Հյուսիսային Մակեդոնիան լավագույն տասնյակ մտավ մեկ անգամ և ամեն տարի դուրս եկավ եզրափակիչ մինչև 2008, որում, թեև կիսաեզրափակիչում զբաղեցրեց 10-րդ տեղը, սակայն չստացավ եզրափակչի ուղեգիր։ 2004 թվականին Սերբիան և Չեռնոգորիան առաջին անգամ մասնակցեց և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ 2007 թվականին Չեռնոգորիան և Սերբիան մասնակցեցին մրցույթին որպես անկախ պետություններ, որտեղ Չեռնոգորիան չկարողացավ անցնել եզրափակիչ, իսկ Սերբիան ապահովեց իր միակ առաջին հորիզոնականը և նաև միակը նախկին Հարավսլավիայի հանրապետությունների մեջ։ 2013 թվականին ոչ մի նախկին Հարավսլավիայի երկիր չանցավ եզրափակիչ, քանի որ Բոսնիա և Հերցեգովինան դուրս եկան մրցույթի մեկնարկից առաջ. Սլովենիան, Խորվաթիան, Չեռնոգորիան և Սերբիան չեն կարողացել առաջին կիսաեզրափակչում ուղեգիր նվաճել, իսկ Հյուսիսային Մակեդոնիան երկրորդ կիսաեզրափակիչում չկարողացավ անցնել եզրափակիչ։ 2023 առաջին անգամն էր, որ բոլոր մասնակից նախկին Հարավսլավիայի երկրները նվաճեցին եզրափակչի ուղեգիր․ Խորվաթիան զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը, Սլովենիան՝ 21-րդը, Սերբիան՝ 24-րդը։

Մասնակցության ակնարկ

Ստորև ներկայացնում ենք այն 27 մասնակիցների ցուցակը, որոնք հաղթել են տեղական մրցույթում և մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։

1961-1991 թվականներին մրցույթին մասնակցած 26 հարավսլավական ելույթներից 22-ը սերբո-խորվաթերեն էին, իսկ մնացածը՝ սլովեներեն։ Մասնակիցների մեծ մասը՝ 11-ը, Խորվաթիայից էին, որտեղ կենտրոնացած էր Հարավսլավիայի փոփ երաժշտության ինդուստրիան։ Մակեդոնիայից կամ Կոսովոյից ոչ մի մասնակից երբեք չի մասնակցել մրցույթին, ինչը ցույց է տալիս երկրի ամենաաղքատ հատվածների մշակութային մարգինալացումը[8]։

1978-1980 թվականներին տեղի են ունեցել նաև ազգային մրցույթներ, սակայն առանց մրցույթին ներկայացուցիչ ուղարկելու մտադրությամբ։

Աղյուսակի բանալի
1Առաջին հորիզոնական
Վերջին հորիզոնական
XՄասնակիցն ընտրված է, բայց չի մասնակցել
ՏարիՆերկայացուցիչԵրգԼեզուՀորիզոնականՄիավորներ
1961Լիլյանա ՊետրովիչNeke davne zvezde (Неке давне звезде)Սերբախորվաթերեն89
1962Լոլա ՆովակովիչNe pali svetla u sumrak (Не пали светла у сумрак)Սերբախորվաթերեն410
1963Վիցե ՎուկովBrodovi (Бродови)Սերբախորվաթերեն113
1964Սաբահուդին ԿուրտŽivot je sklopio krug (Живот је склопио круг)Սերբախորվաթերեն13 ◁0
1965Վիցե ՎուկովČežnja (Чежња)Սերբախորվաթերեն122
1966Բերտա ԱմբրոժBrez besedՍլովեներեն79
1967Լադո ԼեսկովարVse rože svetaՍլովեներեն87
1968Լուցի Կապուրսո և Համո ՀայդարհոձիչJedan dan (Један дан)Սերբախորվաթերեն78
1969ԻվանPozdrav svijetu (Поздрав свијету)Սերբախորվաթերեն135
1970Եվա ՍրշենPridi, dala ti bom cvetՍլովեներեն114
1971Կրունասլաբ ՍլաբինակTvoj dječak je tužan (Твој дјечак је тужан)Սերբախորվաթերեն1468
1972ԹերեզաMuzika i ti (Музика и ти)Սերբախորվաթերեն987
1973Զդրավկո ՑոլիչGori vatra (Гори ватра)Սերբախորվաթերեն1565
1974Կորնի ԳրուպաGeneracija '42 (Генерација '42)Սերբախորվաթերեն126
1975Պեպել ին կրիDan ljubezniՍլովեներեն1322
1976ԱմբասադորիNe mogu skriti svoju bol (Не могу скрити своју бол)Սերբախորվաթերեն1710
1981Սեիդ Մեմիչ ՎայտաLejla (Лејла)Սերբախորվաթերեն1535
1982ԱսկաHalo, halo (Хало, хало)Սերբախորվաթերեն1421
1983ԴանիելDžuli (Џули)Սերբախորվաթերեն4125
1984Իդա և ՎլադոCiao, amoreՍերբախորվաթերեն1826
1986Զորիկա Կոնձա և Յոսիպ ԳենդաPokoraՍերբախորվաթերենՉի մասնակցել X
1986ԴորիսŽeljo moja (Жељо моја)Սերբախորվաթերեն1149
1987Նովի ֆոսիլիJa sam za ples (Ја сам за плес)Սերբախորվաթերեն492
1988Սրեբրնա կրիլաMungup (Мангуп)Սերբախորվաթերեն687
1989ՌիվաRock MeՍերբախորվաթերեն1137
1990ՏայչիHajde da ludujemo (Хајде да лудујемо)Սերբախորվաթերեն781
1991Բեյբի ԴոլլBrazil (Бразил)Սերբախորվաթերեն211
1992Էքստրա ՆենաLjubim te pesmama (Љубим те песмама)Սերբերեն1344

Հյուրընկալումներ

ՏարիՔաղաքՎայրՀաղորդավարներ
1990Զագրեբ, Խորվաթիայի ՍՀՎատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահՀելգա Վլահովիչ Բռնոբիչ և Օլիվեր Մլակար

Հեռուստամեկնաբաններ և խոսնակներ

Տարի(ներ)Սերբ հեռուստամեկնաբանԽորվաթ հեռուստամեկնաբանՍլովենացի հեռուստամեկնաբանԽոսնակ
1961Լյուբոմիր ՎուկադինովիչԳորդանա ԲոնետտիՏոմաժ ՏերչեկՍաշա Նովակ
1962Մլադեն Դելիչ
1963Միլոյե Օրլովիչ
1964Միլոյե ՕրլովիչՍաշա Նովակ
1965Մլադեն ԴելիչԼյուբո Յերչիչ
1966Դրագանա Մարկովիչ
1967Միլովան ԻլիչՕլիվեր ՄլակարՍնեԺանա Լիպկովսկա-Հաձինաումովա
1968Գորդանա Բոնետտի
1969Դրագանա Մարկովիչ
1970Սաշա Նովակ
1971Խոսնակ չկա
1972
1973
1974Հելգա Վլահովիչ
1975Դրագանա Մարկովիչ
1976Վիկտոր Բլաժիչ
1977Չի մասնակցել
1978
1979Չի հեռարձակվել[9]
1980
1981Մլադեն ՊոպովիչՕլիվեր ՄլակարՏոմաժ ՏերչեկՀելգա Վլահովիչ
1982Միշա Մոլկ
1983Բոշկո Նեգովանովիչ
1984ՍնեԺանա Լիպկովսկա-Հաձինաումովա
1985ՍնեԺանա Լիպկովսկա-Հաձինաումովա[Ն 1]Չի մասնակցել
1986Մլադեն ՊոպովիչՔսենյա ՈւրլիչիչՄիշա ՄոլկԷնվեր Պետրովչի
1987Քսենյա ՈւրլիչիչԼիլյանա Տիպսարևիչ
1988Մլադեն ՊոպովիչՕլիվեր ՄլակարՍլոբոդան ԿալոբերՄիշա Մոլկ
1989Միշա ՄոլկԴիանա Շուլիչ
1990Բրանկո ՈւվոդիչԴրագո Շուլինա
1991Քսենյա ՈւրլիչիչՄեբրուրա Տոպոլովակ
1992Անջատ պետություններՎեսելին Մրձեն
1993Չի հեռարձակել[Ն 2]Չի մասնակցել
1994Մլադեն Պոպովիչ
1995
1996[Ն 3]
1997Նիկոլա Նեշկովիչ
1998Վոյիսլավ Պանտիչ
1999Չի հեռարձակվել
2000[Ն 4]
2001Անհայտ
2002Մլադեն Պոպովիչ
  • Հարավսլավիայի փլուզման արդյունքում Խորվաթիայի և Սլովենիայի անկախության պատճառով 1992 թվականին խորվաթ կամ սլովենացի մեկնաբան չկար։

Տես նաև

Եվրատեսիլին իրավահաջորդ երկրների մասնակցությունը

Մանկական Եվրատեսիլին իրավահաջորդ երկրների մասնակցությունը

Նշումներ

Ծանոթագրություններ