Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ

Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ (խորվ.՝ Koncertna dvorana Vatroslava Lisinskog), մեծ համերգասրահ, հանդիսությունների կենտրոն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Անվանվել է 19-րդ դարի խորվաթ կոմպոզիտոր Վատրոսլավ Լիսինսկու անունով[5]։ Կառույցն ունի 1841 նստատեղ ունեցող մեծ սրահ և 305 նստատեղ ունեցող փոքր սրահ[5]։ Մեծ նախասրահը կրկնապատկում է ցուցահանդեսային տարածքը[5]։

Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ
Տեսակհամերգասրահ և կոնֆերանսների կենտրոն
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունTrnje? և Զագրեբ
ՎայրMartinovka?
ՀասցեTrg Stjepana Radića 4, 10000 Zagreb[1]10000
Անվանված էՎատրոսլավ Լիսինսկի
Հիմնադրված է1973
Բացվածդեկտեմբերի 28, 1973[2]
ՃարտարապետMarijan Haberle?
Պարգևներ
ԻրադարձություններՈրոշման ընդունում, շինարարություն, բացում[2] և opening ceremony?[2]
Ժառանգության կարգավիճակRegister of Cultural Goods of Croatia?[4]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն

Զագրեբում բազմաֆունկցիոնալ սրահ կառուցելու մասին որոշումն ընդունվել է 1957 թվականին[6]։ Շենքի դիզայնի մրցույթը շահել է Մարիան Հաբերլեի գլխավորած ճարտարապետների խումբը[6]։ Շինարարությունը սկսվել է 1961 թվականին[6], սակայն 1964 թվականին Զագրեբում տեղի ունեցած ջրհեղեղի ու ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարության ավարտումը ձգձգվել է[7]։ Սրահը բացվել է 1973 թվականի դեկտեմբերի 29-ին[7]։

Համերգասրահը կազմակերպել է տարբեր ժանրերի երաժիշտների մի շարք համերգներ, հաճախակի հանդես են գալիս խորվաթ հայտնի երգիչներ Միրոսլավշկորոն, Մարկո Պերկովիչը։ Համերգասրահը ծառայում է որպես դասական երաժշտության, օպերայի, բալետային և թատերական ներկայացումների համար բեմ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային համաժողովների և հանդիսությունների վայր[5]։ Գործունեության առաջին 30 տարիների ընթացքում կենտրոնն ունեցել է 10 միլիոն այցելու[8]։ 2007 թվականին սրահում կազմակերպվել է 450 միջոցառում, որին մասնակցել է շուրջ 760000 մարդ[5]։

1989 թվականի վերանորոգումից հետո 1990 թվականին Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահում է կազմակերպվել Եվրատեսիլ երգի մրցույթը[9][10]։ 1992 թվականին ամբողջությամբ փոխվեց կենտրոնի պղնձե տանիքը[10]։ Հետագա վերակառուցման և հարդարման աշխատանքները կատարվել են 1999 և 2009 թվականներին[11][12]։

Մեծ սրահը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ» հոդվածին։