Մարիանո Բարբասան
Մարիանո Բարբասան (իսպ.՝ Mariano Barbasán Lagueruela, փետրվարի 3, 1864[1][2][3][…], Սարագոսա, Իսպանիա - հուլիսի 22, 1924[4][5][6], Սարագոսա, Իսպանիա), իսպանացի նկարիչ, ով նկարում էր ժանրային տեսարաններ և քաղաքային տեսարաններ ռեալիզմի ոճով։ Հետագայում ազդեցություն է կրել իմպրեսիոնիզմից։
Մարիանո Բարբասան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 3, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Սարագոսա, Իսպանիա |
Վախճանվել է | հուլիսի 22, 1924[4][5][6] (60 տարեկան) |
Մահվան վայր | Սարագոսա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Կոստումբրիզմ[7] և օրիենտալիզմ |
Անդամակցություն | Real Academia de Nobles y Bellas Artes de San Luis? |
![]() |
Կենսագրություն
Բարբասանը ծնվել է Սարագոսայում։ 1880-1887 թվականներին հաճախել Սան Կարլոսի գեղեցիկ արվեստների իրական ակադեմիան Վալենսիայում։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Մադրիդ և դարձել է պատմական թեմաներով նկարիչ` մասնագիտանալով Տոլեդոյի պատմության տեսարաններում, որտեղ նա երբեմն այցելում էր[8]։ Նա նկարում էր նաև տեսարաններ գրականությունից, ինչպես նաև` ներկայացրել է Walpurgisnacht of Faust-ի իր մեկնաբանությունը Գեղեցիկ արվեստների ազգային պատկերասրահում։
1889 թվականին իր «Joseph Interpreting the Cup-bearer's Dream» նկարի շնորհիվ կրթաթոշակ է ստացել` «Diputación Provincial de Zaragoza»-ից` ուսումը Հռոմի իսպանական ակադեմիայում շարունակելու համար։ Այնտեղ սովորելու ընթացքում նա հիմնականում նկարում էր բնապատկերներ և գյուղական կյանքի տեսարաններ[8]։
Նա ի վերջո որոշում է ապրել այնտեղ և ստուդիա է բացում. երբեմն ճամփորդելով դեպի Սուբյակո և Անտիկոլի Կորադո` նա նկարում է պլեներներ։ Հաճախակի ցուցահանդեսներ է կազմակերպել Գերմանիայում, Ավստրիայում, Անգլիայում, բայց ոչ Իսպանիայում, ինչի արդյունքում այդքան էլ հայտնի չէր իր երկրում։ 1912 թվականին նա կարճ ժամանակով ապրել է Մոնտեվիդեոյում և այնտեղ կազմակերպել է երկու ցուցահանդեսներ[9]։
Նա ապրել է Հռոմում մինչև 1921 թվականը, երբ նրա առողջությունը սկսել է վատանալ։ Վերադառնալով Իսպանիա` նա պաշտոն է զբաղեցրել Սարագոսայի Սան Լուիսի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որը վերջերս ազատվել էր Ֆրանցիսկո Պրադիլայի մահվան պատճառով։ Երկու տարի անց նա կազմակերպել է հետահայաց ցուցահանդես Սարագոսայի կենտրոոնական շուկայում[9]։ Մահացել է Սարագոսայում, 60 տարեկան հասակում։
1925 նրա որդին կազմակերպել է նոր, ավելի պաշտոնական ցուցահանդես, որը օգնել է հաստատել նրա վարկանիշը Իսպանիայում։
Պատկերասրահ
- Անտիկոլի Կորադոյի բնապատկերը
- Գյուղի փողոց
- Ժոսեֆը մեկնաբանում է
Գավաթակիրի երազանքը
Ծանոթագրություններ
Հետագա ընթերցանություն
- Caja Rural de Aragón, Mariano Barbasán. 1864-1924 (exhibition catalog) Cajalón, 1995 84-89640-00-9
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Բարբասան» հոդվածին։ |