Մուրադ Գուլոյան
Մուրադ Արամի Գուլոյան (փետրվարի 27, 1956, Առինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։
Մուրադ Գուլոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Առինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն և Բարգավաճ Հայաստան |
Կենսագրություն
Մուրադ Գուլոյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 27-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում։ 1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1985 թվականին՝ Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը և ստացել ապրանքագետի որակավորում։ 1975-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։
1985-1992 թվականներին աշխատել է Աբովյանի շրջկոոպում ավագ ապրանքագետ, առևտրի բաժնի պետ, առևտրի կենտրոնի տնօրեն։ 1993 թվականին եղել է «Կոտայք» ասոցիացիայի նախագահ, 2002 թվականին՝ «Միլտա» ՍՊԸ նախագահ։
2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ։ 2007-2012 թվականներին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության անդամ։
2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից։
Ամուսնացած է, ունի մեկ որդի՝ ՀՀ պետական և քաղաքական գործիչ Կարապետ Գուլոյանը[3]։