Քաղաքական գործիչ

Քաղաքական գործիչ, անձ, ով ակտիվորեն մասնակցում է կուսակցական քաղաքականությանը կամ անձ, ով պաշտոն ունի կառավարությունում։ Քաղաքական գործիչներն առաջարկում, աջակցում կամ ստեղծում են օրենքներ, որոնցով կառավարում են տարածքով, այսինքն նաև դրա բնակչությամբ։ Ընդհանուր առմամբ «Քաղաքական գործիչ» կարող է անվանվել ցանկացած անձ, ով նպատակ ունի հասնել քաղաքական իշխանության որևէ բյուրոկրատական հաստատությունում։

Քաղաքական գործիչ
Քաղաքական գործիչները (Քիսինջերը, Նիքսոնը, Ֆորդը, Հեյգը) կաբինետում քննարկում են Ֆորդի ներկայացուցչի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնի համար։
Մասնագիտություն
Անուններկոնգրեսման, կանցլեր, պատգամավոր, քաղաքապետ, նախագահ, վարչապետ, սենատ
Քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտ
Քաղաքականություն
Նկարագրություն
ՈւնակությունՔննադատական մտածողություն
Իրավունք
Իրավաբանայան էտիկա
Հանրային ելույթ
Բյուջե
Որոշման ընդունում
Շփում
Պահանջվող կրթություն
Անհրաժեշտ է միայն արդար և պատշաճ ընտրություն պաշտոնի համար, չնայած կրթությունը առավելություն է համարվում։
Աշխատանքային դաշտ
Դատախազություն, կառավարություն, իրավաբանական օգնություն, բանակ
Կապված մասնագիտություններ
Դատավոր, բիզնես, լրագրող, կառավարում (տնտեսագիտություն)

Նույնականություն

Քաղաքական գործիչները մարդիկ են, որոնք քաղաքականապես ակտիվ են, հատկապես կուսակցական քաղաքականության մեջ։ Պաշտոնները տարբերակվում են տեղական բաժանմունքներից մինչև տարածաշրջանային և ազգային կառավարությունների գործադիր, օրենսդիր եւ դատական մարմիններ[1][2]։ Որոշ ընտրված իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպիսիք են շերիֆները, համարվում են քաղաքական գործիչներ[3][4]։

Ֆիլիպ Ֆոլցի 19-րդ դարի կտավ, որի վրա պատկերված է աթենական քաղաքական գործիչ Պերիկլեսը, ով արտասանում է իր հայտնի դարձած խոսքը ժողովից առաջ։

Մեդիա և հռետորաբանություն

Քաղաքական գործիչները հայտնի են իրենց հռետորաբանությամբ իրենց ելույթներում կամ քարոզչական արշավներում։ Նրանք հատկապես հայտնի են նրանով, որ օգտագործում են ընդհանուր թեմաներ, որոնք թույլ են տալիս նրանց զարգացնել իրենց քաղաքական դիրքերը ընտրողներին ծանոթ տերմիններով[5]։ Ըստ անհրաժեշտության քաղաքական գործիչները դառնում են ԶԼՄ-ների փորձառու օգտվողներ[6]։ 19-րդ դարում քաղաքական գործիչներն ակտիվորեն օգտվում էին թերթերից, ամսագրերից և գրքույկներից, ինչպես նաև պաստառներից[7]։ 20-րդ դարում նրանք սկսել են օգտագործել նաև ռադիոյի և հեռուստատեսության դաշտերը՝ հեռուստատեսային գովազդը դարձնելով ընտրարշավի ամենաթանկարժեք մասը[8]։ 21-րդ դարում նրանք ավելի ու ավելի շատ են ներգրավվում համացանցի և սմարթֆոնների վրա հիմնված սոցիալական ցանցերում[9]։

Լուրերը միշտ կարևոր դեր են կատարել քաղաքականության մեջ, ընդ որում հակառակորդի մասին բացասական լուրերը սովորաբար ավելի արդյունավետ են, քան սեփական կողմի մասին դրական լուրերը[10]։

Բնութագրություն

Շատ գիտնականներ ուսումնասիրել են քաղաքական գործիչների բնութագրերը, համեմատելով դրանք տեղական և ազգային մակարդակներում, համեմատելով ավելի լիբերալ կամ ավելի պահպանողական, համեմատելով հաջողներին և ավելի քիչ հաջողներին ընտրությունների տեսանկյունից[11]։

Շատ քաղաքական գործիչներ ունեն հազարավոր անուններ և անհատներ հիշելու և իրենց ընտրողների մասին անձնական անեկդոտները հիշելու ունակություն, դա մեծ առավելություն է[12][13]։ Միացյալ Նահանգների նախագահներ Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը հայտնի էին իրենց ուժեղ հիշողությամբ[14][15]։

Քննադատություն

Շատ քննադատներ հարձակվում են քաղաքական գործիչների վրա այն բանի համար, որ նրանք չեն շփվում հանրության հետ։ Քննադատության են արժանանում այն ձևերը, որով խոսում են քաղաքակագետներն։ Այն նկարագրվում է որպես չափից ավելի ձևական և լցված բազմաթիվ էվֆեմիստական և փոխաբերական արտահայտություններով և սովորաբար ընկալվում է որպես «խաբեության, մոլորության մեջ գցելու եւ շփոթելու» փորձ[16]։

Ընդհանուր առմամբ քաղաքական գործիչները համարվում են տգետ, եսասեր, ոչ կոմպետենտ և կոռումպացված, ապրանքների կամ ծառայությունների դիմաց գումար վերցնող, այլ ոչ թե ընդհանուր հասարակական բարիքի համար աշխատող[17]։ Քաղաքական գործիչները շատ երկրներում համարվում են «ամենաատելի մասնագետներ»[17]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքական գործիչ» հոդվածին։