Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններ (1994)

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1994 թվականի մարտի 27-ին, երկրորդ փուլը՝ ապրիլի 2-10-ը[1]։ 15 քաղաքական կուսակցություններ ստացան մանդատներ, իսկ պատգամավորների մեծամասնությունը անկուսակցական էին[2]։ Այնուամենայնիվ, 112 մանդատ մնաց չլրացված, և պահանջվեց լրացուցիչ ընտրություններ 1994 թվականի հուլիսին, օգոստոսին, նոյեմբերին ու դեկտեմբերին, 1995 թվականի դեկտեմբերին և 1996 թվականի ապրիլին[1]։ Հաջորդ գումարման համար անհրաժեշտ էր լրացնել երեք հարյուր (300) մանդատ կամ խորհրդարանի երկու երրորդը (2/3):

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններ (1994)
Ուկրաինա
1994 թվականի մարտի 27
Կուսակցություն Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն Ուկրաինայի ժողովրդական շարժում Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն
Ձայներ
(12․72%)

(5.15%)

(3.09%)

Տեսակ Խորհրդարանական ընտրություն

Պաշտոն Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր

Հաղթող Օլեքսանդր Մորոզ

Նախորդ Խորհրդարանական ընտրություններ Ուկրաինական ԽՍՀ-ում (1990)

Հաջորդ 1998 Ukrainian parliamentary election?

Խորհրդային Միությունից Ուկրաինայի դուրս գալուց հետո անցկացված առաջին ընտրություններում Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը դարձավ Գերագույն Ռադայի ամենամեծ կուսակցությունը՝ շահելով առաջին երկու փուլերում նախատեսված 338 մանդատներից 86-ը[3]։ Այս ընտրությունները նախագահի և Գերագույն Ռադայի փոխզիջման արդյունքն էին, որը ձեռք բերվեց 1993 թվականի սեպտեմբերի 24-ին քաղաքական ճգնաժամի պատճառով, որն առաջացել էր զանգվածային բողոքի ցույցերի և գործադուլների, հատկապես ուսանողների և հանքագործների կողմից։ Այդ օրը Ռադան որոշում ընդունեց խորհրդարանական ընտրություններ անցկացնել ժամանակից շուտ՝ հունիսին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ։

Ընտրական համակարգ (50%-ի կանոն)

Ինչպես և նախորդ ընտրությունները, այս ընտրությունները տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով 450 ընտրատարածքներում[4]։ Յուրաքանչյուր մարզին հատկացվել էր շրջանների համամասնություն՝ կախված իր բնակչությունից։ Ուստի ամենաշատ մանդատները ստացել են Ուկրաինայի առավել բնակեցված արևելյան շրջանները, մասնավորապես Դոնեցկի ավազանի շրջանները, ինչպիսիք են Դոնեցկի մարզը և Դնեպրոպետրովսկի մարզը։

Ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50%-ը, իսկ ընտրությունները վավեր լինելու համար անհրաժեշտ էր քվեարկել գրանցված ընտրողների ավելի քան 50%-ը[2]։ Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հավաքել ավելի քան 50%-ը, ապա երկրորդ փուլի քվեաթերթիկում նշվում էին միայն առաջին երկու թեկնածուները[2]։ Երկրորդ փուլում նույնպես կիրառվեց 50 տոկոսի կանոնը[2]։ Վերընտրություններ նշանակվում էին, եթե երկրորդ փուլի ձայների 50%-ը չբավարարվեր[2]։

Այդ պայմանների պատճառով Գերագույն Ռադայի մի քանի շրջաններ ներկայացված չէին մի ամբողջ գումարման ընթացքում[2]։ Հատկապես սուր խնդիր էր Կիևում, որին հատկացվել էր 23 մանդատ, մինչդեռ 2-րդ գումարման խորհրդարանում ընդամենը 10 ներկայացուցիչ է ներկայացրել Կիևը՝ կեսից պակասը։ Կիևը դարձավ ամենաքիչ ներկայացված շրջանը։

Արդյունքներ

ԿուսակցությունՁայներ%Մանդատներ
Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն3,683,33212.7286
Ուկրաինայի ժողովրդական շարժում1,491,1645.1520
Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն895,8303.0914
Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն794,6142.7419
Ուկրաինայի հանրապետական կուսակցություն728,6142.528
Ուկրաինայի ազգայնամոլների համագումար361,3521.255
Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն312,8421.082
Ուկրաինայի ժողովրդական վերածննդի կուսակցություն239,7630.834
Ուկրաինայի լիբերալիստական կուսակցություն173,5030.600
Ուկրաինայի ազգային ասամբլեա148,2390.511
Աշխատավորների կուսակցություն114,4090.44
Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն104,2040.42
Ուկրաինայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն100,0070.41
Ուկրաինայի պահպանողական հանրապետական կուսակցություն99,0280.32
Ուկրաինայի աշխատավորական համագումար83,7020.30
Ուկրաինայի քաղաքացիական համագումար72,4730.32
Ուկրաինայի կանաչների կուսակցություն71,9460.30
Ուկրաինայի սոցիալ-ազգայնական կուսակցություն49,4830.20
Ուկրաինայի արդարադատության կուսակցություն40,4140.10
Ուկրաինայի պետական անկախություն24,7220.10
Տնտեսական վերածննդի կուսակցություն20,8290.10
Ուկրաինայի սլավոնական միասնության կուսակցություն18,8070.10
Ուկրաինայի ազգայնամոլների կուսակցություն16,7660.10
Ուկրաինայի համերաշխության և սոցիալական արդարության կուսակցություն12,8470.00
Ուկրաինայի սահմանադրական-ժողովրդավարական կուսակցություն12,7110.00
Ուկրաինայի գյուղացիական-դեմոկրատական կուսակցություն11,8270.00
Ուկրաինայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն8,5760.00
Ուկրաինայի ազգային պահպանողական կուսակցություն6,6680.00
Ուկրաինայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն5,9170.00
Ուկրաինայի գարեջուր սիրողների կուսակցություն1,8060.00
Ուկրաինայի ազատ գյուղացիների կուսակցություն1,1690.00
Ուկրաինայի ազգային փրկության կուսակցություն5150.00
Այլ կուսակցություններ28,1660.10
Անկուսակցականներ14,894,26951.42168
Բոլորին դեմ2,512,1188.67
Թափուր մանդատներ112
Անվավեր/դատարկ քվեաթերթիկներ1,821,3506.29
Ընդհանուր28,963,982100450
Գրանցված ընտրողներ/մասնակցություն38,204,10075.81
Աղբյուր՝ Nohlen & Stöver

Խորհրդարանական խմբակցություններ

1994 թվականի մայիսի 11-ին Ռադայում ստեղծվել են դաշինքներ.

Քաղաքական դաշինքՄանդատներՈրպես նախագահի թեկնածու աջակցել են
Ուկրաինայի կոմունիստներ83Օլեքսանդր Մորոզ, Լեոնիդ Կուչմա
Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն25[5]Oլեքսանդր Մորոզ
Ուկրաինայի ժողովրդական շարժում (ՈւԺՇ)27Վլադիմիր Լանովի
Միջտարածաշրջանային դաշինք26Լեոնիդ Կուչմա
«Դերժավնիստ» դաշինք25Լեոնիդ Կրավչուկ
«Կենտրոն» դաշինք38Լեոնիդ Կրավչուկ
«Ուկրաինայի գյուղացիներ» դաշինք.36Oլեքսանդր Տկաչենկո, Լեոնիդ Կրավչուկ
«Բարեփոխումներ» դաշինք27Վլադիմիր Լանովի
«Միասնություն» դաշինք25
Որևէ դաշինքի չպատկանող23
Ընդամենը355

Գերագույն Ռադայում ստեղծված քաղաքական դաշիքները հենց այնպես չէին ներկայացնում նմանատիպ կուսակցություն։ Այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են Ուկրաինայի գյուղացիական կուսակցությունը (ՈւԳԿ) և «Գյուղացիները բարեփոխումների համար» կուսակցությունը (ԳԲՀ) ստեղծել են «Ուկրաինայի ագրարացիներ» դաշինքը։ Թեև պատգամավորներից ոմանք, հատկապես ՈւԳԿ-ից, միացել էին սոցիալիստական դաշինքին։ Ուկրաինայի հանրապետական կուսակցությունը (ՈւՀԿ), Ուկրաինայի ազգայնականների համագումարը (ՈւԱՀ) և Ուկրաինայի դեմոկրատական կուսակցությունը (ՈւԴԿ) ստեղծել են «Դերժավնիստ» (Պետականություն) ընտրական դաշինքը։

  • Ձախամետ ընտրական դաշիքներ՝ Ուկրաինայի կոմունիստները, Սոցիալիստական դաշիք և Ուկրաինայի գյուղացիական կուսակցությունը
  • Աջամետ ընտրական դաշիքներ՝ Ուկրաինայի ժողովրդական շարժում և Դերժավնիստ
  • Կենտրոնամետ ընտրական դաշինքներ՝ Միջտարածաշրջանային դաշինք, Սոցիալական-շուկայական ընտրություն, Միասնություն և Գյուղացիները բարեփոխումների համար
  • Աջ-կենտրոնամետ ընտրական դաշինքներ՝ Բարեփոխումներ և Կենտրոն

1997 թվականի փետրվարին խորհրդարանում ներկա էին հետևյալ խմբակցությունները

  • Ձախամետ՝ Ուկրաինայի կոմունիստ (86 մանդատ), Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (25 մանդատ) և Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (38 մանդատ)
  • Կենտրոնամետ՝ Սահմանադրական կենտրոն (56 մանդատ), Միասնություն (37 մանդատ), Ներտարածաշրջանային պատգամավորների խումբ (28 մանդատ), Սոցիալական շուկայական ընտրություն (25 մանդատ) և անկուսակցականներ (25 մանդատ)
  • Ազգային դեմոկրատականներ՝ Բարեփոխումներ (29 մանդատ) և Ուկրաինայի ժողովրդական շարժում (27 մանդատ)։

Ըստ շրջանների

ՇրջանՄանդատներՏարածաշրջանԸնտրված պատգամավորներ
1Կիև23Կենտրոնական11
2Ղրիմի ԻՀ19Հարավային19
3Սևաստոպոլ4Հարավային4
4Վիննիցիա17Կենտրոնական16
5Վոլին9Արևմտյան8
6Դնեպրոպետրովսկ34Արևելյան34
7Դոնեցկ47Արևելյան47
8Ժիտոմիր13Կենտրոնական12
9Զակարպատիա10Արևմտյան10
10Զապորոժիե18Հարավային18
11Իվանո-Ֆրանկովսկ13Արևմտյան12
12Կիևի մարզ16Կենտրոնական16
13Կիրովոգրադ10Կենտրոնական10
14Լուգանսկ24Արևելյան24
15Լվով23Արևմտյան22
16Նիկոլաև11Հարավային11
17Օդեսա23Հարավային21
18Պոլտավա16Կենտրոնական16
19Ռովնո10Արևմտյան10
20Սումի13Արևելյան11
21Տերնոպոլ10Արևմտյան10
22Խարկով28Արևելյան25
23Խերսոն11Հարավային10
24Խմելնիցկի13Արևմտյան13
25Չերկասի13Կենտրոնական13
26Չեռնովցի8Արևմտյան8
27Չեռնիգով12Կենտրոնական12

Տարածաշրջանային արդյունքներ

Ըստ կուսակցությունների

Ղրիմ (19)

  • Անկուսակցական (11)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)
  • Ղրիմի տնտեսական վերածննդի կուսակցություն (1)

Վիննիցիայի մարզ (16)

  • Անկուսակցական (15)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)

Վոլինի մարզ (9)

  • Անկուսակցական (7)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն (1)

Դնեպրոպետրովսկի մարզ (34)

  • Անկուսակցական (25)
  • Աշխատավորական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի ժողովրդական վերածննդի կուսակցություն (1)

Դոնեցկի մարզ (48)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (24)
  • Անկուսակցական (18)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)
  • Աշխատավորական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն (1)

Ժիտոմիրի մարզ (12)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Անդրկարպատյան մարզ (11)

  • Անկուսակցական (9)
  • Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (1)

Զապորոժիեի մարզ (18)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (7)
  • Ուկրաինայի ժողովրդավարության վերածննդի կուսակցություն (1)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Իվանո-Ֆրանկիվսկի մարզ (13)

  • Անկուսակցական (10)
  • Ուկրաինայի ազգայնամոլների համագումար (2)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)

Կիրովոգրադի մարզ (12)

  • Անկուսակցական (6)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (4)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (1)
  • Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն (1)

Լուգանսկի մարզ (23)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (14)
  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)

Լվովի մարզ (22)

  • Անկուսակցական (10)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (5)
  • Ուկրաինայի ազգայնամոլների համագումար (3)
  • Ուկրաինայի ժողովրդավարության վերածննդի կուսակցություն (2)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի պահպանողական հանրապետական կուսակցություն (1)

Նիկոլաևի մարզ (11)

  • Անկուսակցական (5)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (5)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Օդեսայի մարզ (23)

  • Անկուսակցական (14)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (6)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)

Կիևի մարզ (17)

  • Անկուսակցական (11)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (3)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)

Պոլտավայի մարզ (16)

  • Անկուսակցական (13)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Ռովնոյի մարզ (10)

  • Անկուսակցական (4)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (4)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (2)

Սումիի մարզ (12)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (4)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (3)
  • Անկուսակցական (3)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Տերնոպիլի մարզ (10)

  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (2)
  • Անկուսակցական (2)
  • Ուկրաինայի ազգայնամոլների համագումար (1)
  • Ուկրաինայի ազգային ասամբլեա (1)
  • Ուկրաինայի պահպանողական հանրապետական կուսակցություն (1)

Խարկովի մարզ (25)

  • Անկուսակցական (16)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (6)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Խերսոնի մարզ (10)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (5)
  • Անկուսակցական (3)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Խմելնիցկիի մարզ (13)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Չերկասիի մարզ (13)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (2)

Չեռնովցիի մարզ (8)

  • Անկուսակցական (5)
  • Ուկրաինայի ժողովրդակա շարժում (1)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Չեռնիգովի մարզ (13)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (3)
  • Աշխատավորական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Կիև (11/23)

  • Անկուսակցական (6)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (4)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)

Սևաստոպոլ (4)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (3)
  • Անկուսակցական (1)

Ըստ ազգության

Կիև (11/23)
  • ուկրաինացի (9)
  • ռուս (1)
  • բուլղար (1)
Սևաստոպոլ (4)
  • ռուս (2)
  • ուկրաինացի (1)
  • անհայտ է (1)
Ղրիմ (19)
  • ռուս (9)
  • ուկրաինացի (6)
  • հրեա (2)
  • կարաիմ (1)
  • անհայտ է (1)
Վիննիցայի շրջան (16/17)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (1)
  • լեհ (1)
Վոլինի շրջան (8/9)
  • ուկրաինացի (8)
Դնեպրոպետրովսկի մարզ (34)
  • ուկրաինացի (28)
  • ռուս (4)
  • անհայտ է (2)
Դոնեցկի մարզ (47)
  • ուկրաիներեն (27→26)
  • ռուսերեն (18→19)
  • Ադիգեացի (1)
  • հրեա (1)
Ժիտոմիրի շրջան (12/13)
  • ուկրաինացի (10)
  • ռուս (1)
  • գերմանացի (1)
Անդրկարպատյան շրջան (10)
  • ուկրաինացի (8)
  • ռուս (1)
  • հունգարացի (1)
Զապորոժիեի շրջան (18)
  • ուկրաինացի (12)
  • ռուս (6)
Իվանո-Ֆրանկիվսկի մարզ (12/13)
  • ուկրաինացի (10)
  • ռուս (1)
  • անհայտ է (1)
Կիևի մարզ (16)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (2)
Կիրովոգրադի շրջան (10)
  • ուկրաինացի (7→6)
  • ռուս (3)
  • անհայտ է (0→1)
Լուգանսկի շրջան (24)
  • ուկրաինացի (12)
  • ռուս (10)
  • չուվաշ (1)
  • հրեա (1)
Լվովի մարզ (22/23)
  • ուկրաինացի (22)
Նիկոլաևի մարզ (11)
  • ուկրաինացի (7)
  • ռուս (4)
Օդեսայի շրջան (21/23)
  • ուկրաինացի (12→13)
  • ռուս (6→5)
  • հրեա (1)
  • մոլդովացի (1)
  • բուլղար (1)
  • անհայտ է (1)
Պոլտավայի շրջան (16)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (1)
  • բելառուս (1)
Ռովնոյի շրջան (10)
  • ուկրաինացի (9)
  • անհայտ է (1)
Սումիի շրջան (11/13)
  • ուկրաինացի(11)
Տերնոպոլի շրջան (10)
  • ուկրաինացի (10)
Խարկովի շրջան (25/28)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (8)
  • հրեա (1)
  • լեհ (1)
  • անհայտ է (1)
Խերսոնի շրջան (9/11)
  • ուկրաինացի (7)
  • բելառուս (1)
  • անհայտ է (1)
Խմելնիցկիի շրջան (13)
  • ուկրաինացի (12)
  • ռուս (1)
Չերկասիի շրջան (13)
  • ուկրաինացի (13)
Չեռնովցիի շրջան (8)
  • ուկրաինացի (7)
  • ռումինացի (1)
Չեռնիգովի մարզ (12)
  • ուկրաինացի (10)
  • ռուս (2)

Հետևանք

Ցածր մասնակցության պատճառով թափուր մնաց 112 մանդատ, իսկ ավելի ուշ՝ 1994 թվականի ամռանը (հուլիսի 24-ին ու 31-ին և օգոստոսի 7-ին) Ռադայում ընտրվեցին 20 պատգամավորներ։ Նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 4-ին ընտրվել են ևս ինը պատգամավորներ։

1994 թվականի մայիսի 30-ին պատգամավոր Ռոման Կուպերը մահացավ սրտի կաթվածից, իսկ Լեոնիդ Կրավչուկը ընտրվեց որպես նրա փոխարինող սեպտեմբերի 25-ին։ Հուլիսի 15-ին Լեոնիդ Կուչման նախագահ ընտրվելուց հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ նրա փոխարեն ընտրվեց Վասիլ Եվրուխովը։ Օգոստոսի 21-ին մահացավ պատգամավոր Վիտալի Յուրկովսկին, որին փոխարինեց Նատալյա Վիտրենկոն։

Ծանոթագրություններ