Ժիտոմիրի մարզ

Ժիտոմիրի մարզ (ուկրաիներեն՝ Жито́мирська о́бласть), մարզ Ուկրաինայի հյուսիսային մասում։ Տեղաբաշխված է ուկրաինական Պոլեսյեի տարածքի սահմաններում, իսկ հարավում Մերձդենպրյան բարձրավանդակի սահմաններում։ Սահմանակից է հյուսիսում՝ Բելառուսիայի հետ, արևելքում՝ Կիևի մարզին, հարավում՝ Վիննիցայի մարզին, իսկ արևմուտքում՝ Խմելնիցկիի և Ռովնոյի մարզերին։ Վարչական կենտրոնն է Ժիտոմիր քաղաքը։

Ժիտոմիրի մարզ
Житомирська область
flag of Zhytomyr Oblast?Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է23 շրջան, 5 մարզային նշանակության քաղաք
ՎարչկենտրոնԺիտոմիր
Խոշորագույն քաղաքԲերդիչև
Կոռոստեն
Նովգորոդ-Վոլինսկի
Մարզային պետական վարչության ղեկավարՍերգեյ Նիկոլաևիչ Ռիժուկ
Հիմնական լեզուուկրաիներեն
Բնակչություն (2006)
1․317 միլիոն (2,83 %, 15 տեղ)
Խտություն44,59
Ազգային կազմուկրաինացիներ (90,32%), ռուսներ (4,96%), լեհեր (3,53%), բելառուսներ (0,35%), հրեաներ (0,19%), մոլդավացիներ (0,10%) և այլ
Տարածք29,832 հազ.  (4,94 %, 5 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 316 մ
Հիմնադրված է1937 թ. սեպտեմբերի 22 թ.
Սահմանակցում էՌովնոյի մարզ, Խմելնիցկիի մարզ, Վիննիցայի մարզ, Կիևի մարզ և Գոմելի մարզ
Ժամային գոտիUTC+2
ՀապավումЖитомирська область
ISO 3166-2 կոդUA-18
Հեռախոսային կոդ+380 41
Փոստային ինդեքսներ10xxx, 11xxx, 12xxx, 13xxx
Ինտերնետ-դոմենzhitomir.ua; zt.ua
Ավտոմոբիլային կոդAM
zhitomir-region.gov.ua

Կազմված է 23 շրջաններից։ Մարզում կան 5 մարզային նշանակության քաղաքներ (Բերդիչև, Ժիտոմիր, Կորոստեն, Մալին, Նովգորոդ-Վոլինսկի), 6 շրջանային նշանակության քաղաքներ (Անդրուշևկա, Բարանովկա, Կորոստիշև, Օվրուչ, Օլևսկ, Ռադոմիշլ), 43 քաղաքատիպ ավան, 1613 գյուղական բնակավայր։

Մարզը տեղաբաշխված է երկու բնա-կլիմայական գոտիներում, նրա հյուսիսային մասը գտնվում է անտառային գոտում, իսկ հարավայինը՝ անտառատափաստանում։

Մարզի մակերեսը կազմում է 29,832 հազ. կմ² (Ուկրաինայի ամբողջ տարածքի 4,94 %)։

Մարզի վարչական կառուցվածք

Ընդհանուր տեղեկություններ

Ժիտոմիրի մարզի վարչական կենտրոնն է Ժիտոմիր քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 23;
  • բնակավայրեր - 1667, այդ թվում՝
    • գյուղական - 1613;
    • քաղաքային - 54, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 43;
      • քաղաքներ - 11, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 5;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 6;
  • գյուղական խորհուրդներ - 579։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Ժիտոմիրի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Շրջաններ

Քաղաքներ

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչություն

Ժիտոմիրի մարզում 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում էր 1,279 միլիոն մարդ, այդ թվում 741,2 հազար մարդ քաղաքային և 537,8 հազար մարդ գյուղական բնակչություն։

Բնակչության ազգային կազմ

ԱզգությունՔանակՏոկոսը ընդհանուրից
1Ուկրաինացիներ1 254 85590,32 %
2Ռուսներ68 8514,96 %
3Լեհեր49 0463,53 %
4Բելառուսներ4 9240,35 %
5Հրեաներ2 6700,19 %
6Մոլդավացիներ1 4250,10 %
7Գերմանացիներ9940,07 %
8Չեխեր8390,06 %
9Հայեր8200,06 %
10Գնչուներ7850,06 %
11Այլ4 0840,29 %
Ընդհանուր1 389 293100 %

Խոշոր բնակավայրեր

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը
2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով
Ժիտոմիր 270,0 Անդրուշևկա 12,9
Բերդիչև 86,2 Բարանովկա 12,2
Կորոստեն 67,5 Չերնյախով 10,2
Նովգորոդ-Վոլինսկի 56,0 Ռոմանով 8,0
Մալին 28,1 Վոլոդարսկ-Վոլինսկի 7,6
Կորոստիշև 25,7 Եմելչինո 7,1
Օվրուչ 17,0 Իրշանսկ 6,3
Օլևսկ 17,0 Պոպելնյա 6,1
Ռադոմիշլ 15,0

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիտոմիրի մարզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 286