Պիրս Բրաուն

Պիրս Էլլիոթթ Բրաուն (անգլ.՝ Pierce Elliott Brown,հունվարի 28, 1988(1988-01-28)[1], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող և սցենարիստ[2][3]։ Հռչակ է ձեռք բերել իր «Կարմիր ապստամբություն» եռագրությամբ, որի մաս կազմող երեք վեպերն էլ տեղ են գտել Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում[4]։

Պիրս Բրաուն
Pierce Brown
Ծնվել էհունվարի 28, 1988(1988-01-28)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ, վիպասան և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊեպերդայնի համալսարան և Highland Park High School?
Ժանրերֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներRed Rising?
Կայքpiercebrown.com
 Pierce Brown Վիքիպահեստում

Կենսագրություն

Պիրս Բրաունը ծնվել է 1988 թվականի հունվարի 28-ին ԱՄՆԿոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ 2010 թվականին ավարտել է Պեպպերդինյան համալսարանը (անգլ.՝ Pepperdine University)՝ տնտեսագետի և քաղաքագետի մասնագիտությամբ։ Որոշ ժամանակ աշխատել է NBC և ABC Studios հեռուստաընկերություններում։

2014 թվականին լույս է տեսնում նրա «Կարմիր ապստամբություն» եռագրության առաջին մասը կազմող համանուն վեպը։ Այս ստեղծագործությունը ջերմ ընդունելություն գտավ գրական հասարակության կողմից և արժանացավ դրական գնահատականների։ Վեպում հեղինակը ներկայացնում է մարդկանց կողմից գաղութացված Մարս մոլորակում սոցիալական անհավասարության հետևանքով տեղի ունեցող ապստամբությունը։

Ստեղծագործություններ

  • «Կարմիր ապստամբություն» եռագրություն
    • 2014 - «Կարմիր ապստամբություն» (անգլ.՝ Red Rising)
    • 2015 - «Ոսկե երազ» (անգլ.՝ Golden Son)
    • 2016 - «Առավոտյան աստղ» (անգլ.՝ Morning Star)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրս Բրաուն» հոդվածին։