Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ

Ջեսիկա Ռոուզ Բրաուն Ֆինդլեյ (անգլ.՝ Jessica Rose Brown Findlay, սեպտեմբերի 14, 1987(1987-09-14), Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում լեդի Սիբիլ Քրոուլիի դերը խաղալուց հետո։

Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 14, 1987(1987-09-14) (36 տարեկան)
Ծննդավայր՝Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 3726887

Վաղ տարիներ

Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Կուկհեմում։ Նրա ծնողները եղել են Բևերլի և Քրիստոֆեր Ֆինդլեյները։ Մայրը ուսուցչուհի է եղել, հայրը՝ ֆինանսական խորհրդատու[1]։ Նրա նախապապ Ուիլյամ Բրաուն Ֆինդլեյը, ով ծնվել էր Գլազգոյում, իր երկրորդ անունը դարձրել է ընտանիքի ազգանվան մի մասը[2]։ Սովորել է Բալետի ազգային դպրոցում։ 15 տարեկանում Մարիինյան թատրոնում տեղի ունեցած հյուրախաղերից հետո նրան հրավիրել են Կովենտ գարդեն արքունական թատրոն[3]։

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է լոնդոնյան արվեստի դպրոց։ Երկրորդ կուրսում կոճի մի քանի վիրահատություններ է տարել, որից հետո հայտարարել է, որ այլևս չի կարող պարել։ Որոշել է սկսել դերասանական կարիերա։ Դերասան դառնալու մասին նա միշտ երազել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել իրեն փարձել այդ ասպարեզում[4]։

Կարիերա

2011 թվականինՆիիլ Մակորմիկի «Ալբատրոս» ֆիլմում ընտրվել է որպես գլխավոր դերասանուհի[3]։ Մարմնավերել է Էմիլիի կերպարը։ Միևնույն ժամանակ նա դեր է ստացել «Վատերը» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում։ Նրան մեծ ճանաչում է բերել «Դաունթոնի աբբայություն» ֆիլմը։ Թիմ Բարթոնը ցանկացել է նրան վստահել «Ալիսան հրաշքենրի աշխարհում» ֆիլմի գլխավոր դերը։ Սակայն վերջում այն խաղացել է Միա Վասիկովսկան[5]։

Ջեսիկան խաղացել է ֆանտաստիկ ժանրի «Սև հայելի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ 2012 թվականին Էլեյս Պելետյեի դերում նկարահանվել է «Լաբիրինթոս» մինի սերիալում[6]։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Ջեսիկա Բրաուն Ֆինդլենը «Սերը ժամանակի միջով» ֆիլմում խաղալու է Բևերլի Փենի դերը[7]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումըԲնօրինակ անվանումԴեր
2009Մարդը մոտոցիկլի վրաMan on a Motorcycleաղջիկը անկողնում
2009-2011ՎատերըMisfitsՌեյչել
2010-2012Դաունթոնի աբբայությունDownton AbbeyԼեդի Սիբիլ Քրոուլի /Բրենսոն
2011ՆախաճաշելBreakfastխաղացել է ինքն իրեն
2011ԼուսաբացDaybreakխաղացել է ինքն իրեն
2011ԱլբատրոսAlbatrossԷմիլիյա
2011Սև հայելիBlack MirrorԱբի
2012ԼաբիրինթոսLabyrinthԷլեյս Պելետյե
2014Սերը ժամանակի միջովWinter's TaleԲևերլի Փեն
2014Բակի պատուհանըJanela Indiscretaխաղացել է ինքն իրեն
2014«Ճամայկա» պանդոկJamaica InnՄերի Իելան
2014ՇքեղPoshՌեյչել
2014ՕրորոցայինLullabyԿարեն
2014Ապստամբների ակումբThe Riot ClubՌեյչել
2015Վիկտոր ՖրանկենշտեյնVictor FrankensteinԼորելեյա
2015ԻզգոյThe OutcastԱլիսա Օլդրիջ
2016Գեղեցիկ հրաշքըThis Beautiful FantasticԲելա Բրաուն
2017ԱնառակներըHarlotsՇառլոտա Ուելս
2018Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբThe Guernsey Literary and Potato Peel Pie SocietyԷլիզաբեթ
2020Անեծք։ Բորլիի տան ուրվականներըThe BanishingՄարիաննա
2020Նոր հմայիչ աշխարհBrave New WorldԼենայնա Քրաուն

Աշխատանք թատրոնում

ՏարիՊիեսԴերԹատրոն
2015ՕրեստիաԷլեկտրաԱլմեյդա
Թրաֆալգարյան թատրոն
2016Քեռի ՎանյաՍոնյաԱլմեյդա
2017ՀամլետՕֆելյաԱլմեյդա
Հարոլդ Փինթերի թատրոն

Պարգևներ

ՏարիՄրցանակԿատեգորիաՖիլմԱրդյունք
2011 թվականԲրիտանական անկախ կինոմրցանակԱմենախոստումնալիդ նորամուտ[8]ԱլբատրոսԱռաջադրված
2012 թվականEvening Standard թերթի մրցանակԱմենախոստումնալիդ նորամուտ[9]ԱլբատրոսԱռաջադրված
2013 թվականԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակԴրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմԴաունթոնի աբբայությունՄրցանակ
2014 թվականԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակԴրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմԴաունթոնի աբբայությունԱռաջադրված
2016 թվականԻան Չառլսոն մրցանակԵրկրորդ մրցանակ[10][11][12]Քեռի ՎանյաՄրցանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա