Ռիբինսկ

Քաղաք Յարոսլավլի մարզում

Ռիբինսկ, Ռուսաստանի Յարոսլավլի մարզի երկրորդ ամենամեծ քաղաքը, որը գտնվում է Յարոսլավլից 82 կմ հեռավորության վրա։ Ռիբինսկ քաղաքի սահմաններում գտնվող Ուստ-Շեքսնա բնակավայրի մասին առաջին հիշատակումները վերաբերում են XI դարին։ Իր հրամանագրով Եկատերինա II1777 թվականին Ռիբինսկին շնորհել է քաղաքի կարգավիճակ։ Ռիբինսկի շրջանի վարչական կենտրոնը, որի մեջ չի մտնում՝ ունենալով մարզային նշանակության քաղաքի կարգավիճակ և ձևավորում է Ռիբինսկի քաղաքի քաղաքային շրջանը իր կազմում ունենալով միակ բնակավայր[2]։ Գտնվում է Վոլգա, Շեքսնա և Չերյոմուխա գետերի միաձուլման վրա։

Բնակավայր
Ռիբինսկ
ռուս.՝ Усть-Шексна
ռուս.՝ Рыбная слобода
ռուս.՝ Рыбинск
ռուս.՝ Щербаков
ռուս.՝ Рыбинск
ռուս.՝ Андропов
ռուս.՝ Рыбинск
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1071 թ.
Առաջին հիշատակում1071
Մակերես101,42 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն188 678 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4855
Փոստային դասիչ152900–152939
Պաշտոնական կայքrybinsk.ru
Ռիբինսկ (Ռուսաստան)##
Ռիբինսկ (Ռուսաստան)

Աշխարհագրություն

Աշխարհագրական դիրքը

Ռիբինսկի նկարը տիեզերքից, տիեզերանավ LandSat-5, 11 հուլիսի 2011 թ.

Ռիբինսկը գտնվում է Վոլգայի գետի ափի հարթավայրի Փոքր-Շեքսնինյան ցածրադիր գոտիների վրա, տեղ-տեղ ճահճացած տեղանքով, Ռիբինսկի ջրամբարի ելքի մոտ, որը ձևավորվում է Վոլգա գետ Շեքսնա գետը թափվելիս։ Քաղաքը գտնվում է Վոլգայի ամենահյուսիսային կետում։ Մինչև Ռիբինսկը այն հոսում է հիմնականում հյուսիս-արևելք, իսկ Ռիբինսկից թեքվում է հարավ-արևելք։ Քաղաքը տեղաբաշխված է գետի երկայնքով, ընկած է նրա երկու ափին, բայց նրա պատմական մասը գտնվում է աջ ափին։ Ռիբինսկի երկարությունը Վոլգայի երկայնքով 21 կիլոմետր է, 6 կիլոմետրից ոչ ավելի լայնությամբ։

Հիդրոգրաֆիա

Քաղաքի պատմական կենտրոնը սահմանափակված է Վոլգա գետով, նրա աջ Չերյոմուխա վտակով, ձախ Չերյոմուխա վտակով և Կորովկի Դրեսվյանկայի ձախ վտակով կամ Պախոմովյան գետակով։ Քաղաքի Չերյոմուխայի աջ ափին տեղանքը կոչվում է «Չերյոմուխայի հետևում», իսկ Պախոմովյան գետակի աջ ափի տեղանքը՝ «Պախոմովյան կամրջի հետևում»։ Ուտկաշ փոքր գետակը, որը թափվում է Վոլգա Չերյոմուխայի հոսանքի ուղղությամբ, բաժանում է քաղաքի Կոպաևո արևելյան մասը։ Վոլգայի մյուս աջ վտակը՝ Ֆոմինսկի գետակը, հոսում է հյուսիս-արևմտյան ծայրամասով և քաղաքը բաժանում է Պերեբորի միկրոշրջանի։

Ժամային գոտի

Ռիբինսկը գտնվում է Մոսկվայի ժամային գոտում[3]։ UTC-ի համեմատ ժամանակի փոփոխությունը կազմում է + 3:00: Ըստ կիրառվող ժամանակի և աշխարհագրական երկայնություն Ռիբինսկում միջին արևոտ կեսօրը գալիս է ժամը 12։21-ին։

Կլիմա

Քաղաքը գտնվում է չափավոր մայրցամաքային կլիմայական գոտում, Ատլանտիկայի մեծ մեղմացնող ազդեցություն ներքո։ Ձմեռը տևվում է մոտ հինգ ամիս, ամառը՝ երեք ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -10,2 °C է, իսկ հուլիսինը՝ +18,3 °C: Տարեկան տեղումների քանակը՝ 650 մմ։

Ռիբինսկի կլիման (1950 թվականից մինչ օրս արձանագրված ռեկորդները)
ՑուցիչՀունվ․Փետր․ՄարտԱպրիլՄայիսՀուն․Հուլ․Օգոս․Սեպտ․Հոկտ․Նոյ․Դեկ․Տարի
Բացարձակ առավելագույնը, °C76,217,32833,633,537,23629,424,814,68,937,2
Միջին առավելագույնը, °C−7,1−6,10,3916,6212320,814,87,50−4,58,2
Միջին ջերմաստիճանը, °C−10,2−9,9−4411,316,118,316,110,54,5−2,3−7,14,2
Միջին փոքրագույնը, °C−13,6−13,6−7,906,611,61412,17,22,1−4,5−100,6
Բացարձակ փոքրագույնը, °C−40,1−38,9−34,6−21,9−3,10,85,20,3−5,9−17,8−26,3−42,6−42,6
Տեղումների նորման, մմ423233355074818369574846650
Աղբյուր[4]

Բնակչություն

Բնակչության թվաքանակը
1856[5]1897[6]1913[5]1923[5]1926[6]1931[5]1939[6]
860025 00029 90048 30060 00069 800144 000
1941[7]1956[8]1959[9]1962[5]1967[5]1970[10]1973[5]
158 550162 000181 685195 000212 000218 282228 000
1975[11]1976[12]1979[13]1982[14]1985[15]1986[12]1987[16]
234 000234 000238 579245 000250 000248 000254 000
1989[17]1990[18]1991[15]1992[12]1993[12]1994[12]1995[15]
251 442253 000253 000252 000251 000249 000249 000
1996[15]1997[19]1998[15]1999[20]2000[21]2001[15]2002[22]
247 000245 000244 000241 800239 600238 300222 653
2003[5]2004[23]2005[24]2006[25]2007[26]2008[27]2009[28]
222 700219 600217 500214 900213 000211 000208 717
2010[29]2011[30]2012[31]2013[32]2014[33]2015[34]2016[35]
200 771200 800198 132196 565194 843193 341191 840
2017[36]2018[37]2019[38]2020[39]2021[40]
190 429188 678186 575184 635177 295

Զինանշանը և դրոշը

1778 թվականի զինանշանը
2001 թվականի հուլիսի 17-ին հաստատված դրոշը

Ռիբինսկի զինանշանը (ինչպես նաև քաղաքի կարգավիճակը) շնորհվել է 1777 թվականի օգոստոսի 3-ի հրամանագրով կայսրուհի Եկատերինա II-ի կողմից, սակայն օրենքով այն հաստատվել է միայն մեկ տարի անց ՝ 1778 թվականի հունիսի 20-ին[41]։ «Կարմիր դաշտում գտնվող վահան (սա Յարոսլավլի գավառական զինանշանի հիմնական մասն է), գետից դուրս եկող արջ՝ ձախ թաթում բռնած ոսկե կացին, նավամատույց, գետի գագաթին երկու ստերլյադներ՝ ստերլետ չուքաներ, ապացուցում են այդ ձկների առատությունը»։

Ռիբինսկի զինանշանն իրենից ներկայացնում է կարմիր վահան՝ բաժանված երկու մասի։ Վերևի մաասում գետից դուրս եկող արջը՝ ձախ ուսի վրա ոսկե կացնով, ցույց է տալիս քաղաքի՝ Յարոսլավլի մարզին պատկանելը։ Դաշտի կարմիր գույնը խորհրդանշում է քաջություն, արիություն, անվախություն։ Ներքևի մասում պատկերված է կապույտ գոտի եւ երկու ստերլեդներ, որոնք վկայում են ջրի և ձկների առատության մասին։ Ջրից դեպի բլուր են ձգվում երկու աստիճաններ, որոնք մատնանշում են այն նավահանգիստը, որով 1767 թվականի մայիսի 9-ին Եկատերինա II-ը գալիս էր Ռիբինսկի տաճար՝ Սուրբ Պատարագ ունկնդրելու[42][43]։

Կապ

Ստացիոնար կապ

Ռիբինսկում գործում են վեցանիշ հեռախոսահամարներ։ Քաղաքի կոդն է 4855։Ստացիոնար հեռախոսակապի հիմնական օպերատորն է «Ռոստելեկոմ» ՀԱԸ Ռիբինսկի մասնաճյուղը։ Տեղային հեռախոսակապի ծառայություններ են հատկացնում Ռիբինսկ քաղաքի և Ռիբինսկի շրջանի բնակչությանը նաև «РТС» ընկերությունները[44] и ООО «Речсвязьсервис»[45]:

Բջջային կապ

Ռիբինսկում գործում են հետևյալ բջջային օպերատորների բջջային կապի ցանցերը`

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիբինսկ» հոդվածին։