Բիլայն

«Բիլայն» (նաև` Beeline, մինչև 2005 թվականը՝ «Բի Լայն GSM»), Վիմպելկոմ ընկերության ապրանքանիշը, որի ներքո դուստր կազմակերպությունները տրամադրում են հեռահաղորդակցության ծառայություններ (առաջին հերթին՝ բջջային կապի ծառայություն) Ռուսաստանում («Вымпел-Коммуникации» ընկերություն) և ԱՊՀ երկրներում[1]։ Մասնավորապես, այս ապրանքանիշի ներքո մատուցվում են բջջային (GSM, UMTS և LTE) և ֆիքսված կապի, լարային (FTTB) և անլար (Wi-Fi, «Բիլայն WiFi») գերարագ ինտերնետի հասանելիության ծառայություններ, IP հեռուստատեսություն («Բիլայնի տնային թվային հեռուստատեսություն» և «Բջջային հեռուստատեսություն»)։

Բիլայն
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հեռահաղորդակցային ընկերություն
Հիմնադրված էօգոստոսի 6, 1993
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա
Մայր ընկերությունVEON?
ՍեփականատերՎիմպելկոմ
Կայքbeeline.am
 Beeline Վիքիպահեստում

«ՎիմպելԿոմ» ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին, իսկ պաշտոնապես գրանցվել է նույն տարվա սեպտեմբերի 15-ին։ Այդ օրը համարվում է «ՎիմպելԿոմ» ընկերության ծննդյան օրը (գործում է «Բիլայն» ապրանքանիշի ներքո)[2]։ Ընկերության գլխամասը տեղեկայված է Մոսկվայում[3]։

Վարկանիշ

«Interbrand»-ի տվյալներով մինչև 2011 թվականը «Բիլայն»-ը ռուսական ամենաթանկ ապրանքանիշն էր[4]։ Այն ռուսական երկու ապրանքանիշներից մեկն է («ՄՏՍ-ի» հետ միասին), որն ընդգրկված է համաշխարհային 100 խոշորագույն ապրանքանիշների ցանկում, և զբաղեցնում է 72-րդ տեղը։ Այդ ցանկը կազմվել է 2009 թվականի ապրիլին բրիտանական «Financial Times» ամսագրի կողմից[5]։ 2009 թվականին եվրոպական բրենդների («European Brand Institute»-ի համաձայն) վարկանիշային ցուցակում «Բիլայն»-ը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը։

2011 թվականի գարնանը «Բիլայն»-ը դուրս է մնացել աշխարհի 100 ամենաթանկ բրենդների ցանկից (ըստ «Millward Brown»-ի)՝ Ռուսաստանում երկրորդ տեղը զիջելով «Սբերբանկին»[6]։ Մեկնաբանելով արդյունքները՝ ընկերությունը այդ հանգամանքը պատճառաբանում է այն փաստով, որ 2009-2010 թվականներին էականորեն կրճատվել են բրենդի առաջխաղացման ծախսերը և գովազդային բյուջեն[6]։

«Sostav»-ի գովազդատուի վարկանիշի համաձայն՝ «Բիլայն»-ը ներառված է ռադիոտեղորոշիչների և արտաքին գովազդի տեղորոշման լավագույն հնգյակում[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ