Ռոբերտ Լոուել
Ռոբերտ Լոուել (անգլ.՝ Robert Lowell, մարտի 1, 1917[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 12, 1977[1][5][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])[11], ·[12], քսաներորդ դարի ամերիկացի բանաստեղծ, թատերագիր, գրաքննադատ, մանկավարժ, պոեզիայում կոնֆեսիոնալիզմի՝ խոստովանական ուղղության ներկայացուցիչ[13]։ Համարվում է այդ շարժման «հայրը»։ Համբավվել է նաև որպես 1950-1960-ական թվականների ամերիկյան պոեզիային անվանի ներկայացուցիչների (ինչպես, օրինակ, Աննա Սեքստոնի, Սիլվիա Պլատի) ուսուցիչ և ոգեշնչող։ 1962 թվականին Լոուելն ընտրվել է Ամերիկյան պոետների ակադեմիայի նախագահ և այն գլխավորել մինչև իր մահը[14]։
Ռոբերտ Լոուել | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Robert Traill Spence Lowell, Jr. |
Ծնվել է | մարտի 1, 1917[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 1977[1][5][3][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հակապատերազմային ակտիվիստ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան, St. Mark's School?, Քենյոն քոլեջ և Հարվարդի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Lord Weary's Castle?, Life Studies? և For the Union Dead? |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Jean Stafford?[10], Elizabeth Hardwick?[10] և Լեդի Քերոլայն Բլեքվուդ[10] |
Զավակներ | Harriet Winslow Lowell?[5][10] և Robert Sheriden Lowell?[5][10] |
![]() |
«Թերևս՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ամերիկյան ամենանշանավոր բանաստեղծը». այսպես է բնութագրել նրան Ամերիկյան պոետների ակադեմիան քսաներորդ դարի արդյունքների ամփոփմանը նվիրված զեկույցում։ Ռոբերտ Լոուելը մեծ ազդեցություն է գործել անգլիալեզու մշակույթի վրա։ 1947 թվականին նրան շնորհվել է ԱՄՆ-ի դափնեկիր բանաստեղծի կոչում։ Այդ նույն տարում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի («Լորդ Ուիրիի ամրոցը» բանաստեղծական ժողովածուի համար)։ Այդ հեղինակավոր գրական մրցանակը երկրորդ անգամ նրան շնորհվել է 1974 թվականին՝ «Դելֆինը» ժողովածուի համար։
Կենսագրություն
Ռոբերտ Թրեյլ Սփենս Լոուել Կրտսերը ծնվել ու հասակ է առել Բոստոնում, այդ քաղաքի արտոնյալ ու անվանի ընտանիքներից մեկում, որը մինչ այդ արդեն երկու նշանավոր բանաստեղծ էր տվել՝ իմաժինիզմի կարկառուն ներկայացուցիչներ Ջեյմս Ռասել Լոուելին և Էմմի Լոուելին։
Ռոբերտը բանասիրական բարձրագույն կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում և Օհայոյի Քենիոն քոլեջում, որից հետո զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Իր համոզմունքներով լինելով պացիֆիստ (խաղաղասեր)՝ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրաժարվել է ծառայել բանակում, որի պատճառով բանտարկվել է։ Հետագայում՝ 1960-ական թվականներին բողոքել է նաև վիետնամական պատերազմի դեմ։
Վախճանվել է 1977 թվականի սեպտեմբերի 12-ին, Նյու Յորքում[15]։
Ստեղծագործություններ
- Land of Unlikeness (1944)
- Lord Weary's Castle (1946)
- The Mills of The Kavanaughs (1951)
- Life Studies (1959)
- Phèdre|Phaedra (versión) (1961)
- Imitations (1961)
- For the Union Dead (1964)
- The Old Glory (1965)
- Near the Ocean (1967)
- The Voyage & other versions of poems of Baudelaire (1969)
- Prometheus Bound (1969)
- Notebook (1969) (ampliada en 1970)
- For Lizzie and Harriet (1973)
- History (1973)
- The Dolphin (1973)
- Selected Poems (1976) (Revised Edition, 1977)
- Day by Day (1977)
- The Oresteia of Aeschylus (1978)
- Collected Poems (2003)
- Selected Poems (2006) (Expanded Edition)
- Words in Air: The Complete Correspondence Between Elizabeth Bishop and Robert Lowell, (Farrar, Strauss & Giroux, 2008)
- The Dolphin Letters, 1970-1979: Elizabeth Hardwick, Robert Lowell and Their Circle, (Farrar, Strauss & Giroux, 2019)
Գրականություն
(անգլերեն)Marjorie Perloff, The Poetic Art of Robert Lowell, éd. Cornell university press, 1973
- Steven G. Axelrod։ The critical response to Robert Lowell. Greenwood, Westport, Conn. 1999, ISBN 0-313-29037-7.
- Grzegorz Kós´c։ Robert Lowell. Uncomfortable epigone of the grands maîtres. Lang, Frankfurt 2005, ISBN 3-631-53607-0.
- Paul Mariani։ Lost puritan. Norton, New York 1996, ISBN 0-393-31374-3.
- Ian Hamilton։ Robert Lowell: A Biography. Random House, 1982, ISBN 0-394-71646-9.
- Kay Redfield Jamison։ Robert Lowell : setting the river on fire : a study of genius, mania, and character, New York։ Alfred A Knopf, 2017, ISBN 978-0-307-70027-8
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- http://www.english.uiuc.edu/maps/poets/g_l/lowell/lowell.htm%7CArticoli(չաշխատող հղում) riguardanti Lowell|lingua=en}}
- http://www.theparisreview.org/viewinterview.php/prmMID/4664%7CFrederick(չաշխատող հղում) Seidel del The Paris Review intervista Lowell|lingua=en}}
- * [http://www.english.uiuc.edu/maps/poets/g_l/lowell/lowell.htm * [http://www.english.uiuc.edu/maps/poets/g_l/lowell/lowell.htm Ռոբերտ Լոուելը Modern American Poetry կայքէջում {{{2}}}
- Հարցազրույց Ռոբերտ Լոուելի կենսագրության հեղինակ Ջ. Համիլթոնի հետ – RealAudio {{{2}}}
- Lowell "en face" – Ս. Հինեյի էսսեն Ռոբերտ Լոուելի ստեղծագործության մասինԱրխիվացված 2008-12-23 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լոուել» հոդվածին։ |
Արխիվացված 2008-12-23 Wayback Machine