Ռոբինսոն Ստևենեն

ֆրանսիացի դերասան

Ռոբինսոն Ստևենեն (ֆր.՝ Robinson Stévenin; մարտի 1, 1981(1981-03-01)[1][2], Լոն-լե-Սոնիե), ֆրանսիացի դերասան, «Խենթ պատմություն» ֆիլմում հանդես է եկել Սողոմոն Թեհլիրյանի դերում։

Ռոբինսոն Ստևենեն
Ծննդյան թիվ՝մարտի 1, 1981(1981-03-01)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր՝Լոն-լե-Սոնիե
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կրկնօրինակող և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0836682

Կենսագրություն

Ծնվել է 1981 թվականի մարտի 1-ին Լոն-Լե-Սոնյեում։ Նրա հայրը՝ Ժան-Ֆրանսուա Ստևենենը, հայտնի դերասան է։

1986 թվականին՝ 5 տարեկան հասակում, իր առաջին դերն է խաղացել հոր «Կրկնակի պարոնայք» կարճամետրաժ ֆիլմում, իսկ երեք տարի անց նկարահանվել է մեկ այլ «L’hydrolution» կարճամետրաժ ֆիլմում։

11 տարեկանում՝ 1992 թվականին, նա սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և նաև իր եղբոր՝ Սագամորի հետ խաղացել է «Երեխաների ընդվզումը» ֆիլմում, որի համար Փարիզի կինոփառատոնում ստացել է «Լավագույն դերասան» մրցանակը։ Ռոբինսոնը նաև գլխավոր դեր է խաղացել «Un ballon dans la tête» հեռուստաֆիլմում։

1999 թվականին նա առաջին գլխավոր դերն է խաղացել «Հիմար ծանոթություններ» ֆիլմում, որի համար «Սեզար» մրցանակի է առաջադրվել «Ամենահեռանկարային դերասան» անվանակարգում։ Նկարահանումների ժամանակ Ռոբինսոնը ծանոթացել է Լու Դուայոնի հետ, որի հետ հանդիպել է մինչև 2001 թվականը։

2002 թվականին Ստևենենն արժանացել է «Սեզար» մրցանակի՝ որպես «Ամենախոստումնալից դերասան» «Վատ վարվելակերպ» ֆիլմում իր դերի համար։ Նույն թվականին փոքր դեր է խաղացել «Երկու» ֆիլմում։ Չնայած ամերիկացի քննադատները նրան անվանել են «ֆրանսիական Մարլոն Բրանդո» մականունով[3], նա չի ստացել Կոմս Օդոյի դերն անգլիական «Վիկինգներ» սերիալում անգլերենի վատ իմացության պատճառով[4]։

Երեք տարվա բացակայությունից հետո՝ 2006 թվականին, խաղացել է «Իմ գնդապետը» ֆիլմում։ Հաջորդ տարի խաղացել է «Նախորդ գիշերվա երազը» ֆիլմում։ Նաև հանդես է եկել «Ագաթա Քրիստիի խորհրդավոր սպանությունները» հեռուստասերիալի երկրորդ դրվագում։

2009 թվականին Ռոբեր Կետիկյանը հրավիրել է Ստևենենին նկարահանվել իր «Հանցագործների բանակ» ֆիլմում, իսկ 2015 թվականին՝ «Խենթ պատմություն» ֆիլմում։

Ֆիլմագրություն

ՏարեթիվԲնօրինակ անվանումԴեր
1989L'hydrolutionՏղա
1991Ils n'avaient pas rendez-vousԹոմաս
1992La CriseԲորինի որդի
La révolte des enfantsՌեյս Մոթ
Un ballon dans la têteՓոքրիկ
1993LucasԼուկաս
L'institԳիյոմ
1994StopԴեռահաս
L'amour est un jeu d'enfantԲենջամին Անչելոտ
Le fils du cordonnierՊիեր
1996Le bel été 1914Գաբրիել
1997La femme du pêcheurՎինսենթ
1998La petite graine
1999Bad CompanyԼաուրենտ
2001Mauvais genresԲո
2002TwoՀեծանվորդ
MischkaՁեռնաշղթաներով տղա
2003His BrotherՄանուել
Փոքրիկ ԼիլինՋուլիեն Մարսո
2006The ColonelԼեյտենանտ Գայ Ռոսսի
Transe
C'est beau une ville la nuitՊաուլո
2007ActricesԺուլիեն
BluesbreakerՌենե
2008Sur ta joue ennemieԺուլիեն
2009The Army of CrimeՄարսել Ռաջման
L'école du pouvoirԱբել Կամանսկի
Les Petits Meurtres d'Agatha ChristieԺան
Au siècle de MaupassantԷնթոնի
2010Io sono con teՍապիենտ
Les amants naufragésՍթան Միրկին
Les vivants et les mortsՌուդի
2011The Snows of KilimanjaroԼիազոր
Le secret de l'enfant-fourmiԴիդիե Ջերմայն
2012Of Snails and MenՕլիվիեր
Hénaut présidentԱլեքսանդր
Les pirogues des hautes terresՊիեր Մարի
2013Le renard jauneՓիլ
Le silence des églisesԳաբրիել Գոֆին
2015Անտոն Չեխով (ֆիլմ)Կոլիա Չեխով
Խենթ պատմություն (ֆիլմ)Սողոմոն Թեհլիրյան
Les brigandsՖրանց
Une mère en tropԼեյտենանտ Սեգուրա
Neuf jours en hiverԱուրելիեն
2016Fui banqueroՕլիվիեր Բորեգարդ
Des racinesՊիերո
Glacé : The Frozen DeadՌաֆայել Դելոնեյ
2017La ManteԱլեքս Քրոզեթ
2018Krieg der TräumeՄարսել Ժամե

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինսոն Ստևենեն» հոդվածին։