Կրկնօրինակում

Կրկնօրինակում (կրկնօրինակ — որևէ բանի երկրորդ օրինակը), կամ կրկնօրինակված թարգմանություն — հնչունավորման տեսակ, որը նախատեսում է կինոֆիլմերի այլ լեզվով ձայնային ֆոնոգրամայի պատրաստում, որի իմաստայի բովանդակությունը համապատասխանում է բնօրինակ ձայնային ճանապարհին[1][2]. Կրկնօրինակման դեպքում բնօրինակ ձայնային ճանապարհը ամբողջովին փոխարինվում է տեղայնացվածով այնպես, որ համապատասխանեն ոչ միայն նախադասությունների երկայությունը, այլ նաև կերպարի արտասանությունը տեքստի հետ։ Կրկնօրինակման պարզեցված միջոցը, որի ժամանակ համընկնում են նախադասության միայն սկիզբը և վերջը, առանց տեքստի տեղավորման, կոչվում է լիփսինք (անգլ.՝ Lip sync)[3][4]։ Եթե ետկադրային թարգմանության ժամանակ պահպանվում է բնօրինակ ֆոնոգրաման իջեցված ձայնային մակարդակով, որի վրա տեղադրվում է հավելյալ ձայնային ճանապարհ թարգմանությունով, որը հնչում է դերասանների ռեպլիկների հետ միաժամանակ։

(կապույտ) Կրկնօրինակվում են միայն մանկական հաղորդումները: Մյուս արտադրությունը հիմնականում ենթագրերով է: (գազարագույն) Խառը տարածք՝ արվում է ինչպես կրկնօրինակում, այնպես էլ ենթագրեր: (դեղին) Երկրներ, որտեղ արվում է կրկնօրինակում և ետկադրային թարգմանություն կարմիր) Ամբողջական կրկնօրինակում՝ երկրներ, որտեղ գերակշռում է ողջ արտադրության կրկնօրինակումը: Երկրներ, որոնք արտադրում են ինչպես սեփական կրկնօրինակում, այնպես էլ օգտագործում են այլ երկրներում արված կրկնօրինակում: Նման երկրներին են վերաբերում Բելգիան, Սլովակիան, Ուկրաինան (մինչև ուկրաիներեն կրկնօրինակման օրենքի ընդունումը):
Պետք չէ շփոթել ետկադրային թարգմանության հետ:

Կրկնօրինակումը տեղայնացման տարբերակներից ամենաթանկարժեքն է, Ի տարբերություն լիփսինքի և ետկադրային թարգմանությանը։ Սակայն հնչունավորման այս ձևը շատ չի աղճատում ֆիլմի գեղարվեստական իմաստը։

Հայերեն կրկնօրինակված ֆիլմեր

ԱնվանումԹիվՌեժիսորԿրկնօրինակման ստուդիա
Համլետ1964Գրիգորի ԿոզինցևՀայֆիլմ
Կովկասի գերուհին1966Լեոնիդ ԳայդայՀայֆիլմ
Գնդակը վախենում է քաջից1970Օլեգ ՆիկոլայեվսկիյՀայֆիլմ
Թանկարժեք տղա1974Ալեքսանդր ՍտեֆանովիչՀայֆիլմ
Ոսկե հորթը1968Միխայիլ ՇվեյցերՀայֆիլմ
Ասք Ռոստամի մասին1971Բորիս ԿիմյագարովՀայֆիլմ
Ռոստամ և Սոհրաբ1971Բորիս ԿիմյագարովՀայֆիլմ
Չի կարող պատահել1975Լեոնիդ ԳայդայՀայֆիլմ
Ուրիշի նամակներ1975Իլյա ԱվերբախՀայֆիլմ
Սպի2014Ֆատիհ ԱկինSharm Holding
19152015Կարին Հովհաննիսյան, Ալեք ՄուհիբյանSharm Holding
Իմ քեռի Ռաֆայելը2012Մարկ ՖուսկոSharm Holding
Երկրաշարժ2016Սարիկ ԱնդրեասյանSharm Holding
Վրիժառուի օրագիրը2016Քրիստիան ՍեսմաANEVA Production
Մի խելագարի պատմություն2015Ռոբեր ԿետիկյանANEVA Production
Ավտոներ 22011Բրեդ Լյուիս, Ջոն ԼասսետեռԵրևան Ստուդիա
Գեղեցկուհին և Հրեշը1991Գերի Թրուսդեյլ, Կիրկ ՈւայզArdini Studio
Առյուծ արքան1994Ռոբ Մինկոֆ, Ռոջեր ԱլլերսArdini Studio
Ջունգլիների գիրքը 22003Սթիվ ԹրենբյորթArdini Studio
Տարզան 22005Բրայան ՍմիթArdini Studio
Խիզախ արքայադուստրը2012Մարկ Էնդրյուս, Բռենդա Չապման, Սթիվ ՊյորսելArdini Studio
Ռոբին Հուդ1973Վոլֆգանք ՌեյտերմանArdini Studio
Հանդիպում Ռոբինսոնների հետ2007Սթիվեն Ջ. ԱնդերսոնArdini Studio
Մուլան1998Թոնի Բենկրոֆտ, Բերի ՔուքArdini Studio
Մուլան 22004Դարրել ՌունիArdini Studio
Ռատատույ2007Բրեդ Բերդ, Յան ՊինկավաArdini Studio
Արքայադուստրն ու Գորտը2009Ռոն Քլեմետենս, Ջոն ՄասքերArdini Studio
Ազնվազարմ կատուները1970Վոլֆգանք ՌեյտերմանArdini Studio
Զընգ-զընգ փերին2008Բրեդլի ՌեյմոնդArdini Studio
Անհավատալիները2004Բրեդ ԲերդArdini Studio
Խոստումը[5]2016Թերի ՋորջArdini Studio, Sharm Holding
Մոանա2016Ռոն Կլեմետս, Ջոն ՄասկերԵրևան Ստուդիա

Փաստեր

  • ԱՄՆ-ում արգելված է արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակված տարբերակի վարձույթ։
  • Առաջին խորհրդային կրկնօրինակումը կատարվել էր 1937 թվականին։ Կրկնօրինակվել էր «Անտեսանելի Մարդը» ամերիկյան ֆիլմը։ Կրկնօրինակման աշխատանքները տևել էին մոտ մեկ տարի, Մարկ Դոն ռեժիսորի ղեկավարության տակ[6]։
  • Ղազախստանում առաջին անգամ կրկնօրինակել էին «Ավտոմեքենաներ 2»[7] անիմացիոն ֆիլմը, իսկ երկրորդ անգամ «Սևազգեստ Մարդիկ 3» ֆիլմը[8]։
  • Խորհրդային Հայաստանում կրկնօրինակվել էին «Համլետը», «Ռոստամ և Սոհրաբը», «Չի կարող պատահել», «Կովկասի գերուհին», «Ոսկե հորթը» ֆիլմերը։
  • Առավել հայտնի ընկերություններ, որոնք զբաղվում են ֆիլմերի ռուսերեն կրկնօրինակումով։ «Մոսֆիլմ-Մաստեր», «Նեվաֆիլմ», «Պիֆագոր», SDI Media, «Ռուսական կրկնօրինակում», SK-records:
  • Անկախ Հայաստանի պատմության մեջ ֆիլմերի կրկնօրինակումը հազվադեպ է իրականացվում։ «Դիսնեյ» ընկերության արտադրության որոշ մուլտֆիլմերը կրկնօրինակվել են Ardini Studio-ի կողմից Հանրային Հեռուստաընկերության պատվերով։

Կարդացեք նաև

  • Հնչունավորում
  • Տեքստի տեղավորիչ
  • Կրկնօրինակման դերասանների ցուցակ

Նշումներ

Արտաքին հղումներ