Ռոուեն Բլենչարդ

ամերիկացի դերասանուհի

Ռոուեն Բլենչարդ (անգլ.՝ Rowan Blanchard, հոկտեմբերի 14, 2001(2001-10-14)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6] թվական), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Disney Channel հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալում՝ Ռայլի Մեթյուզի դերով։

Ռոուեն Բլենչարդ
Բլենչարդը 2015 թվականի հունիսին
Ի ծնե անուն՝Rowan Blanchard
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 14, 2001(2001-10-14)[1][2][3] (22 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3688576

Կյանք և Կարիերա

Ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում[7][8]: Նրա պապը հայրական կողմով, Մերձավոր Արևելքից ներգաղթյալ էր, իսկ իր տատիկի նախնիները հայրական կողմով ծագումով Անգլիայից, Դանիայից ու Շվեդիայից են[9]։ Իր անունը Ռոուենը ստացել է Էնն Ռայսի «Մոգության ժամ» սիրավեպի կերպարներից մեկի պատվին[10]։ Ունի կրտսեր քույր ու եղբայր, Կառմեն և Շեյն[11]։

Սկսել է իր կարիերան հինգ տարեկանում[11]։ 2010 թվականին «Պլան Բ» ֆիլմում խաղացել է Մոնայի դստեր դերը և Disney Junior «Ռոբոտ Դենս-Ա-Լոտ» հաղորդմանը կատարել է Քեյթլինի դերը։ 2011 թվականին Ռոուենը «Լրտեսների երեխաները 4D» ֆիլմում խաղաց՝ Ռեբեկկա Ուիլսոնի դերը, ինչպես նաև «Ոչինչ ընդհանուր» ֆիլմում խաղաց Ռակել Պաչեկոյի դերը։ 2013 թվականի հունվարի վերջին Բլենչարդը ստացել է Disney Channel հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալի գլխավոր դերը[12]։ Ռոուենը Սաբրինա Քարփենթերի հետ միասին կատարել է նաև սերիալի գլխավոր երգը։ Նա «Տղան ճանաչում է աշխարհը» սիթքոմում նկարահանվում էր Կորիի և Տապանգայի դստեր գլխավոր դերում[13][14]։ Բլենչարդը Disney Channel Circle of Stars երաժշտական խմբի մասնակիցն է[15]։ 2015 թվականի հունվարի սկզբին Ռոուենը նկարահանվել է Disney Channel-ի «Անտեսանելի քույր» ֆիլմում՝ Կլեոյի դերում[16]։

Անձնական կյանք

Ռոուենն ակտիվ գործունեություն է ծավալում ֆեմինիզմի, մարդու իրավունքների պաշտպանության, բռնության կիրառման դեմ պայքարի հարցերում[17]։ Այս թեմաների շուրջ նրա մեկնաբանությունները ներկայացված են Թվիթթերում և Tumblr-ում, ինչպես նաև նա հանդես է եկել ՄԱԿ-ի կանայք և ԱՄՆ ազգային հանձնաժողովի տարեկան համաժողովում՝ որպես HeForShe-ի և ֆեմինիստական արշավի մասնակից[18]։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարեթիվԱնվանումԴեր
2010Պլան ԲՄոնայի 7-ամյա երեխան
2011Ոչինչ ընդհանուրՌակել Պաչեկո
2011Լրտեսների երեխաները 4DՌեբեկկա Ուիլսոն

Հեռուստատեսություն

ՏարեթիվԱնվանումԴերԾանոթագրություններ
2010Ռոբոտ Դենս-Ա-ԼոտՔեյթլինԳլխավոր դեր՝ Disney Junior Original Series
2014Աղջիկը ճանաչում է աշխարհըՌայլի ՄեթյուզԳլխավոր դեր՝ Disney Channel Original Series
2015Լավագույն ընկերներ հավիտյանՌայլի Մեթյուզ«Սիդի և Շելբիի անիծված սխալմունքը» (1 եթերաշրջան, սերիա 9)
2015Անտեսանելի քույրԿլեո ԻսթմանDisney Channel Original Movie

Պարգևներ և Անվանակարգեր

ՏարեթիվՊարգևԿատեգորիաԱնվանակարգված աշխատանքԱրդյունք
201233-րդ երիտասարդ դերասան մրցանակ[19]Լավագույն դերակատարում գեղարվեստական ֆիլմում - Երիտասարդ դերասանուհի 10-ից և ավելի բարձրԼրտեսների երեխաները 4DԱնվանակարգ
20142014 Teen Choice Awards[20]Ամառային հեռուստաշոուի ընտրությունԱղջիկը ճանաչում է աշխարհըԱնվանակարգ
20152014 Teen Choice Awards[21]Հեռուստաշոուի ընտրություն. ԿատակերգությունԱղջիկը ճանաչում է աշխարհըԱնվանակարգ
201567th Primetime Creative Arts Emmy Awards[22]Ականավոր մանկական հեռուստահաղորդումԱղջիկը ճանաչում է աշխարհըԱնվանակարգ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոուեն Բլենչարդ» հոդվածին։