Սաունդերս Մակլեյն
Սաունդերս (Սոնդերս) Մակլեյն (անգլ.՝ (Leslie) Saunders Mac Lane[17], օգոստոսի 4, 1909[1][2][3][…], Norwich[2][4][5] - ապրիլի 14, 2005[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս, մանկավարժ, Կատեգորիաների տեսության հեղինակ (Սամուել Էյլենբերգի հետ)։ 1982 թվականից եղել է Չիկագոյի համալսարանի էմերիտ-պրոֆեսորներից, մինչդեռ 1947 թվականից դասախոսել էր այնտեղ։ 1949 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Ամերիկյան փիլիսոփայական հանրության անդամներից է եղել։ 1989 թվականին արժանացել է ԱՄՆ ազգային գիտական մեդալի։
Կենսագրություն
1930 թվականին բակալավրի աստիճանը ստացել է Եյլի համալսարանում, իսկ 1931 թվականին մագիստրոսի աստիճանը՝ Չիկագոյի համալսարանում։ Ուսումնառության շրջանում սկսել է ավելի հետաքրքրվել ֆիզիկայով, քան մաթեմատիկայով։ Առաջին գիտական աշխատանքը, որի համահեղինակն է եղել Իրվինգ Լենգմյուրը, նվիրվել է ֆիզիկային։
1931 թվականից ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ դասախոսություններ են կարդացել այնպիսի գիտնական մաթեմատիկոսներ, ինչպիսիք են Էմմի Նյոթերը, Հերման Վեյլը և Պաուլ Բերնայսը։ Վերջիններիս ղեկավարությամբ 1934 թվականին Մակլեյնը պաշտպանել է մաթեմատիկական տրամաբանության ատենախոսություն։ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմի իշխանություն գալուց հետո վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է Հարվարդի, Կորնելսկի (1930-ական և1940-ական թվականներ) և Չիկագոյի համալսարաններում (1947-1982 թվականներ)։
1944-1945 թվականներին Սաունդերս Մակլեյնը գլխավորել է Կոլումբիայի համալսարանի կիրառական մաթեմատիկայի (applied mathematics group) խումբը, որը զբաղվել է ռազմական մշակումներով։
1973-1977 թվականներին եղել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (անդամ է եղել 1949 թվականից, դրա խորհրդի մաս՝ 1959-1962 և 1969-1972 թվականներից)։ 1973-1974 թվականներին եղել է ամերիկյան մաթեմատիկական ընկերության նախագահը, իսկ 1946-1948 թվականներին՝ փոխնախագահը, 1951-1952 թվականներին՝ Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիայի փոխնախագահը, 1968-1971 թվականներին՝ ամերիկյան փիլիսոփայական հասարակության փոխնախագահը, 1974-1980 թվականներին՝ Ազգային գիտական խորհրդի անդամ։ 1954 թվականից մինչև 1958 թվականին միջազգային մաթեմատիկական միության գործկոմի, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի (դրա խորհրդի անդամ է եղել 1981-1985 թվականներ) և Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի անդամներից է եղել (1976 թվական)։
Ակտիվորեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Նրա շատ դասագրքեր դարձել են դասական, մասնավորապես, ժամանակակից գրականություն, (հատկապես A Survey of Modern Algebra գիրքը, որը գրել է Գարետ Բիրկգոֆի հետ)։
Մաթեմատիկական տրամաբանության ատենախոսությունից հետո Մակլեյնը հիմնականում զբաղվել է աբստրակտ հանրահաշվով՝ դաշտերի տեսությամբ, նորմավորման օղակներով, տրանսցենդենտալ դեպքում սեպարաբային լայնացումներով և խմբերի ընդլայնումներով։ 1943 թվականին սկսել է նրա համագործակցությունը Սամուել Էյլենբերգի հետ։ Սկզբում տոպոլոգիայի ոլորտում , հոմոտոպիաների միակ ոչ տրիվիալ խումբ ունեցող խմբում։ Հետագայում նրանք համագործակցել են հոմոլոգիական հանրահաշվի ոլորտում։ Հատկապես կարևոր է համատեղ կատեգորիաների տեսության ստեղծումը, որը դարձել է մաթեմատիկայի նոր լեզու՝ անփոխարինելի հանրահաշվի և հատկապես տոպոլոգիայի մեջ։
Պարգևներ
- «Չաուվենետ» մրցանակ (1941 թվական)
- Գուգենհայմի կրթաթոշակ (1947-1948, 1972-1973 թվականներ)
- Մրցանակ վաստակաշատ գիտնական լինելու համար՝ Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիայի կողից (1975 թվական)
- Ուիլյամ Պրոկտերի մրցանակ՝ գիտական ձեռքբերումների համար (1979 թվական)
- Գումբոլդտայի մրցանակ (1982-1983 թվական)
- Ոճային մրցանակ (1986 թվական)
- ԱՄՆ Ազգային գիտական մեդալ (1989 թվական)
Առանձնացված գործեր
- 1997 (1941). A Survey of Modern Algebra (with Garrett Birkhoff). A K Peters. 1-56881-068-7
- 1948, "Groups, categories and duality," Proceedings of the Nat. Acad. of Sciences of the USA 34: 263–67.
- 1995 (1963). Homology, Springer (Classics in Mathematics) 978-0-387-58662-5 (Originally, Band 114 of Die Grundlehren Der Mathematischen Wissenschaften in Einzeldarstellungen.) AMS review by David Buchsbaum.
- 1999 (1967). Algebra (with Garrett Birkhoff). Chelsea. 0-8218-1646-2
- 1998 (1972). Categories for the Working Mathematician, Springer (Graduate Texts in Mathematics) 0-387-98403-8
- 1986. Mathematics, Form and Function. Springer-Verlag. 0-387-96217-4
- 1992. Sheaves in Geometry and Logic: A First Introduction to Topos Theory (with Ieke Moerdijk). 0-387-97710-4
- 1995. «Mathematics at Gottingen under the Nazis» (PDF). Notices of the AMS. 42 (10): 1134–38.
- 2005. Saunders Mac Lane: A Mathematical Autobiography. A K Peters. 1-56881-150-0
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Obituary press release Չիկագոյի համալսարան
- ԱՄՆ
- 1984-1999 թվականներ, Photographs of Mac Lane
- Ս․ Կուտատելաջե Սաունդերս Մակլեյն-մաթեմատիկայի ասպետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաունդերս Մակլեյն» հոդվածին։ |