Սասոֆեռատո

Սասոֆեռատո (իտալ.՝ Sassoferrato), կոմունա Իտալիայում՝ Մարկե մարզի Անկոնա գավառում[2]։Բնակչությունը կազմում է 7746 մարդ (2008), բնակչության խտությունը՝ 57 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 135 կմ²։ Փոստային ինդեքս՝ 60041։ Հեռախոսային կոդ՝ 0732։

Բնակավայր
Սասոֆեռատո
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես137,23 կմ²
ԲԾՄ386±1 մետր
Բնակչություն6841 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0732
Փոստային դասիչ60041
Ավտոմոբիլային կոդAN
Պաշտոնական կայքcomune.sassoferrato.an.it
Սասոֆեռատո (Իտալիա)##
Սասոֆեռատո (Իտալիա)

Պատմություն

Քաղաքի հարավում գտնվում են հնագույն Սենտինումի ավերակները՝ Ֆլամինիա տանող ճանապարհին։ Մերձակա բարձունքի վրա պահպանվել է 11-րդ դարում կառուցված ամրոցը։

Անվանի սասոֆեռատոցիներ

  • Բարտոլո դա Սասոֆեռատո (1313–1359) - միջնադարյան ճանաչված իրավաբան, օրենսգետ[3]
  • Կարդինալ Ալեսանդրո Օլիվա (1407–1463)[3]
  • Նիկոլո Պերոտի (1430–1480), Վերածննդի դարաշրջանի հումանիստ[3]
  • Անտոնիո Պերոտի (1535–1582), նավապետ, ում Պարմայի դուքս Ալեսանդրո Ֆարնեզեն անվանել է «Իտալիայի պալադին»[3]
  • Պիետրո Պաոլո Ագաբիտի (1470–1540), նկարիչ, ճարտարապետ[3]
  • Պանդոլֆո Կոլենուչո (1444–1504), գրական գործիչ[3]
  • Ջովանի Բատիստա Սալվի դա Սասոֆերատո (1609–1685), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ[3]
  • Բալդասարե Օլիմպո դելյի Ալեսանդրի (1480? – 1540?), բանաստեղծ[3]
  • Լորենցո Պարիջինի (1779–1848), եպիսկոպոս[3]
  • Գվիդո Վիտալետի (1866–1936), գրական գործիչ[3]
  • Ալբերիկո Պանյանի (1881–1979), պատմաբան[3]
  • Ջուզեպե Ֆրանչոլինի] (1891–1989), եպիսկոպոս[3]
  • Էմիլիո Պետինելի (1896–1980), կոմպոզիտոր[3]
  • Անտոնիո Լիսանդրինի (1909–1985), քահանա, քարոզիչpriest[3]

Ժողովրդագրություն

Համայնքի վարչակազմ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասոֆեռատո» հոդվածին։