Սեպ վան դեն Բերգ

ֆուտբոլիստ

Սեպ վան դեն Բերգ (հոլ.՝ Sepp van den Berg, դեկտեմբերի 20, 2001(2001-12-20)[1], Zwolle), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Սեպ վան դեն Բերգ
Sepp van den Berg
Վան դեն Բերգը ՊԵԿ Զվոլեի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 20, 2001(2001-12-20)[1] (22 տարեկան)
ԾննդավայրZwolle
Հասակ192 սմ
Քաշ78 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Լիվերպուլ
Համար72
Պատանեկան կարիերա
2008-2012Նիդերլանդներ ԿՍՎ '28
2012-2018Նիդերլանդներ ՊԵԿ Զվոլե
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2018-2019Նիդերլանդներ ՊԵԿ Զվոլե22(0)
2019-ներկաԱնգլիա Լիվերպուլ0(0)
Ազգային հավաքական
2018-ներկաՆիդերլանդներ Նիդերլանդներ Մ199(3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 21-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 21-ի, 2019

Ակումբային կարիերա

ՊԵԿ Զվոլե

Վան դեն Բերգը ՊԵԿ Զվոլեի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի մարտի 11-ին՝ փոխարինման մտնելով Գրոնինգենի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 18-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում[6][7]։ ՊԵԿ Զվոլեի կազմում Վան դեն Բերգը անցկացրեց 22 հանդիպում[8]։

Լիվերպուլ

2019 թվականի հունիսի 27-ին Վան դեն Բերգը 1.3 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Լիվերպուլ[9][10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 25-ին՝ փոխարինելով Կի-Յանա Հուվերին Անգլիայի լիգայի գավաթի Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[13][14]։

Միջազգային կարիերա

Վան դեն Բերգը ներկայացրել է Նիդերլանդները մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականում[15][16]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[17]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՊԵԿ Զվոլե2017–18Էրեդիվիզի600060
2018–1915010160
Ընդհանուր210100000220
Լիվերպուլ2019–20Պրեմիեր Լիգա0000001010
Կարիերայի ընդհանուր210100010230

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպ վան դեն Բերգ» հոդվածին։